3 ՆՈՐ սերիալ ուժեղ կանանց մասին ուժեղ կանանց համար - VNews

3 ՆՈՐ սերիալ ուժեղ կանանց մասին ուժեղ կանանց համար

Այս անգամ մենք առանձնացրել ենք մի քանի սերիալ կանանց մասին, կանայք, որոնք, թվում է, թե խոցելի են, բայց ունեն ամուր կամք ու չեն վախենում դժվարություններից: Հաստատակամ են ու ինչու ոչ՝ օրինակելի:

Little Fires Everywhere/И повсюду тлеют пожары

Դերերում՝ Ռիզ Ուիզերսպուն, Քերի Վաշինգթոն, Ջոշուա Ջեքսոն

Ռեժիսոր՝ Լին Շելթոն

Ժանր՝ դրամա

Տևողությունը՝43 րոպե

Սերիաների քանակը՝ 8

Երկիր՝ ԱՄՆ

hulu

Մինի սերիալը ստեղծվել է ժամանակակից գրող Սելեսթա Քինգի վեպի մոտիվներով, որը 2017 թվականին դասվել է բեսթսելերների ցանկին: Իսկ սյուժեն երկու կանանց մասին է, որոնք ապրում են նույն փոքրիկ քաղաքում, բայց բոլորովին տարբեր պայմաններում: Մեկը ապահովված է, ունի շքեղ տուն, վայելում է կյանքը, բայց կարծես վանդակի մեջ լինի, իսկ երկրորդն ապրում է ավելի համեստ պայմաններում, բայց ազատ է…

Այս երկու տարբեր կանանց միավորում և ձգում է բնավորությունների և նախասիրությունների տարբերությունները և մայրությունը…

Սերիալը կարող եք դիտել այստեղ:

2.Russian doll/Жизни матрешки

Դերերում՝ Նատաշա Լիոն, Գրետա Լի

Ռեժիսոր՝ Լեսլի Հեդլեդ

Ժանր՝ կատակերգություն, ֆանտաստիկա

Տևողությունը՝ 30 րոպե

Սերիաների քանակը՝ 16

Երկիր՝ ԱՄՆ

Netflix

Նադիան ապրում է Նյու Յորքում: Խմում է, ծխում է, հայհոյում է, կայուն հարաբերություններ չունի ոչ ոքի հետ: Մի քանի ընկերուհիներ ունի, որոնք իրենից էլ ավելի տարօրինակ են: Մի խոսքով բարդ կերպար է Նադիան:

36 ամյակին դժբախտ պատահարից մահանում է, սակայն մեկ վայրկյան անց նորից հայտնվում է ընկերուհու տան լոգարանում: Այսպես բազում անգամներ մահանում է ու նորից հայտնվում նույն կետում:

Ինչի՞ համար է այս ամենը, ի՞նչ է ուզում նրան ասել տիեզերքը: Ինչպե՞ս դուրս գալ այս իրավիճակից: Կա՞ մեկը, որ կհասկանա իրեն, կհավատա, կօգնի: Ի՞նչ ուրվականներ են տանջում նրան անցյալից:

Այս սերիալի խճճված սյուժեն մտածել կտա կյանքի արժեքի, սիրո, անցյալում չփակված դռների ու դրանք անպայման փակելու անհրաժեշտության մասին: Netflix հեռուստաընկերությունը հայտարարել է, որ սերիալը կերկարաձգի ևս մեկ եթերաշրջանով: Այնպես որ շտապեք դիտել առաջինը՝ սպասելով գլխապտույտ իրադարձությունների շարունակությանը:

Սերիալը կարող եք դիտել այստեղ:

3.Why Women Kill…/Почему женщины убивают

Դերերում՝ Լյուսի Լյու, Ջենիֆեր Գուդվին, Քիրբի Հաուել-Բապտիստ և Ալեքսանդրա Դադարիո

Ռեժիսոր՝ Դեյվիդ Գրոսման

Ժանր՝ դրամա

Տևողությունը՝ 50 րոպե

Սերիաների քանակը՝ 10

Երկիր՝ ԱՄՆ

Գոյություն ունի սերիալների շարք, որը ցանկացած կին պետք է նայի: Այդ սերիալների դասին են պատկանում  «Հուսահատ տնային տնտեսուհիները», «Սեքսը մեծ քաղաքում» և այլն:

Այս երկու թիվի շոուների մասին բավականին խոսվել է ժամանակին և իհարկե, սիրվել  կանանց կողմից:

2019 թվականին «Հուսահատ տնային տնտեսուհիներ»-ի («Desperate Housewives») ստեղծագործական կազմը  հեռուստադիտողին է ներկայացրել իրենց նոր նախագիծը, որը կոչվում է «Ինչու են կանայք սպանում» «Why Women Kill»…

Համարձակ սերիալի մասին արդեն որոշակի պատկերացում ստեղծող այս վերնագիրը գրավել է շատ կանանց, քանի որ յուրաքանչյուր կին ժամանակ առ ժամանակ մտածում է այս թեմայի շուրջ:

Սա բավականին յուրօրինակ սև կատակերգություն է, որը պատմում է 3 բոլորովին տարբեր կանանց մասին: Տարբեր սյուժետային գծերով, բայց ընդհանուր թեմայով` այս սերիալի գործողությունները տեղի են ունենում տարբեր ժամանակաշրջաններում, միևնույն տանը, նույն խնդրի հետևանքով առաջացած 3 զոհով:

Կանացից  յուրաքանչյուրն իր սերնդի ներկայացուցիչն է: Հիմնական հերոսները հիանալի գիտեն, թե ինչ են ուզում կյանքից, բայց դրան հասնում են տարբեր ձևերով:

Նրանցից մեկը 60-ականներից մի տնային տնտեսուհի է: Նա շատ երազկոտ է, նվիրված ամուսնուն ու կենցաղին: Հերոսուհին հույս չունի կյանքի լուրջ փոփոխությունների, ուստի փորձում է ընտելանալ ստեղծված իրավիճակին և ամեն կերպ ջանում է գոհացնել ամուսնուն, բայց գործողությունները այնպես են դասավորվում, որ նա ստիպված է լինում դիմել արդեն  իսկ վերնագրից կանխորոշող քայլերի…

Երկրորդ գլխավոր դերակատարը 80-ականներից է, որին,  ի դեպ, մարմնավորում է Լյուսի Լյուն: Փայլուն Սիմոնան վարում է գլամուրային կյանք: Թվում է, թե նա իդելական կյանք ունի, սակայն նույնիսկ այսպիսի տպավորիչ կինն էլ է տխրում ու հուսահատվում․․․

Երրորդ հերոսուհին առավել ծանոթ կլինի ժամանակակից հեռուստադիտողներին, քանի որ նա մեր ժամանակների երիտասարդ սերնդի ներկայացուցիչ է: Սակայն նա էլ իր իդեալական կյանքում բազմաթիվ խնդիրներ է ունենում․․․

Կարդացեք նաև՝

 

 


Աղջիկ կպցնելու նորագույն մեթոդներ՝ հայ տղաներից

Տարօրինակ օրենքներ աշխարհի տարբեր ծայրերից. [օրենքի տառին համապատասխան]

Ի՞նչ է սպասվում «La casa de papel»-ի 5-րդ եթերաշրջանում. վարկածներ

5 սերիալ լրագրողների ու լրատվության մասին

Սարիկ Անդրեասյանի նոր սերիալի մասին

Ո՞վ է ասել…

La casa de papel. հայերի իսպանական հետաքրքրությունը

«Քայլող մեռյալները» և «Տարօրինակ դեպքեր» սերիալների նկարահանումները հետաձգվում են

Էմիլիա Քլարքը հիասթափված է «Գահերի խաղի» վերջաբանից

Netflix-ի հետքերով…

5 սերիալ Netflix-ից

Կանայք սպանում են… որովհետև

Վերջին ուսուցիչը [հատված Վարդգես Պետրոսյանի վեպից]

Ֆիլմերում «լավագույն ծխողները» [ծխելը վնասում է առողջությանը]

Թույն սերիալ. Animal Kingdom

Թույն սերիալ