fbpx

Լրացուցիչ

5 սերիալ, որ կդիտեք մեկ շնչով, մեկ օրում

սերիալ

Եթե հասցրել եք դիտել բոլոր հայտնի սերիալները և չգիտեք՝ էլ ինչ դիտել, ապա այդ հարցում մեր պատրաստած ցանկերը ձեզ հաստատ կօգնեն: Մեր այս հոդվածը ձեզ կներկայացնի 5 սերիալ, որոնք դուք կարող եք դիտել մեկ շնչով, մեկ օրում:

1. Միլիարդներ /Миллиарды/ Billions, 2016…

ռեժ.՝ Աննա Բոդեն, Ռայան Ֆլեք, ևն

դերերում՝ Դեմիեն Լյուիս, Փոլ Ջամատի, Մեգի Սիֆ, Մալին Աքերման

Եթե սիրում եք կրիմինալ, դետեկտիվ, փողի և իշխանության աշխարհի մասին պատմող ֆիլմեր, ապա այս սերիալը ձեզ համար է: Պայքար միլիոնատիրոջ և իշխանությունների միջև: Ո՞վ է ավելի զորեղ, ո՞վ կհաղթի, ո՞ւմ կողմն է ճիշտը, ի՞նչն է ավելի ուժեղ՝ փո՞ղը, թե՞ իշխանությունները:

2. Աղետ/ Катастрофа/ Catastrophe, 2015…

ռեժ.՝ Բեն Թեյլոր

դերերում՝ Շերոն Հորգան, Ռոբ Դալանի, ևն

Մի պատահական և շատ կրքոտ գիշերը Լոնդոնում փոխում է ամերիկացի Ռոբի և իռլանդուհի Շերոնի կյանքը: Նրանք երեխա են ունենում, անդադար վեճեր, տարաձայնություններ, խնդիրներ, որոնք մեկը մյուսի ետևից գալիս ու տանջում են զույգին: Կյանքը վերածվում է իսկական աղետի: Կկարողանա՞ն Շերոնն ու Ռոբը սիրել միմյանց այդքանից հետո և այդքանով հանդերձ: Գուցե փորձությունները ոչ թե խանգարում, այլ օգնո՞ւմ են նրանց:
Այս կոմեդիան բոլոր նրանց համար է, ով սիրում է հետևել փորձություններով լի սիրային պատմությունների:

3. Գիշերային մենեջեր / Ночной администратор / The Night Manager, 2016

ռեժ.՝ Սյուզաննա Բիր

դերերում՝ Թոմ Հիդլսոն, Հյու Լորի, Էլիզղաբեթ Դեբիկի ևն

Դետեկտիվ պատմություն: Հանցախումբ, որ զինամթերքի վաճառքով է զբաղվում, հյուրանոց, որի մենեջերը համագործակցում է ոստիկանության հետ՝ հանցախմբին բռնելու համար: Հրաշալի դերասաններ, գեղեցիկ տեսարաններ, լարված և դրամատիկ սյուժե. մի խոսքով՝ մինի-սերիալ, որ հաստատ արժե դիտել:

4. Ա տառով բառը / Слово на букву A/ The A Word, 2016…

ռեժ.՝ Փիթեր Կատանեո, Դոմինիկ Լեկլերկ, Սյուզան Թալի

դերերում՝ Մաքս Վենտո, Ադամ Ուիտեք, Թոմի Գրաբիկ, Լի Ինգլբի ևն

Ընտանեկան բարդ և անչափ հուզիչ պատմություն: Հյուզ ընտանիքը բոլոր ընտանիքների պես է ապրում. սովորական խնդիրներ, դժվարություններ, վեճեր, ուրախություններ: Սակայն ամեն բան փոխվում է երբ նրանց կրտսեր որդու մոտ հայտնաբերվում է դաժան հիվանդություն. աուտիզմ:
Այս չափազանց կարևոր և նուրբ թեման, որ շոշափում է սերիալը, կհուզի բոլորին: Այսօր շատ երեխաներ են, ցավոք, այդ սինդրոմով տառապում, շատ ընտանիքներ են անցնում նույն դժվարությունների միջով, ինչ Հյուզները: Դիտեք և գնահատեք կյանքն ու ձեր ունեցած ամեն մանրուքը:

5. Գողիաթ / Голиаф / Goliath, 2016…

ռեժ.՝ Լոուրենս Թրիլինգ, Ալիկ Սախարով, ևն

դերերում՝ Բիլի Բոբ Թորնթոն, Ուիլիամ Հյորթ, Մարիա Բելլո, Օլիվիա Թիրլբի ևն

Բիլի Բոբ Թորնթոնի հերոսը ցինիկ, բայց չափազանց խելացի փաստաբան է: Նա ամուսնալուծված է, ունի դուստր: Նա նաև խնդիրներ ունի մի փաստաբանական գրասենյակի հետ, որտեղ նախկինում աշխատել է և որտեղ իր տաղանդի և խելքի վտանգավորության մասին լավ գիտեն: Նա ստանձնում է մի գործ վարել, որով կկարողանա իր վրեժը լուժել այդ ընկերությունից:
Լավ և չափազանց որակով սերիալ, հետաքրքիր շրջադարձեր, հարաբերություններ, հոգեբանական նուրբ բացահայտումներ. մի խոսքով սերիալ, որը հաստատ ձեզ դուր կգա:

Kinopoisk.ru-ի տվյալներով 

 

 


Մոնիկա Բելուչին կնկարահանվի նոր մինի-սերիալում

“Homeland” հեռուստասերիալը կեզրափակվի 8-րդ եթերաշրջանով

Դարեն Արոնոֆսկին այս անգամ պրոդյուսերի կարգավիճակում է

Դիտել հունիսին. 5 սերիալ

Մեգան Մարքլի մասնակցությամբ 5 լավագույն ֆիլմերը

«Հանճարը» սերիալի 2-րդ եթերաշրջանը նվիրված է Պաբլո Պիկասոյին

Westworld. 15 փաստ

10 սերիալ սերիալասերների համար

5 սերիալ, որոնք էկրանավորվել են հայտնի գրքերի հիման վրա

Կանանց կյանքը. 5 հեռուստասերիալ. մաս 2

Եթե «Գահերի խաղի» կերպարները Disney-ի հերոսներ լինեին…

5 հետաքրքիր ռուսական հեռուստասերիալներ

5 սերիալ Netflix-ից. մաս 2

Բրազիլիական նոր հեռուստասերիալներ, որոնք ոչնչով չեն զիջում «Կլոնին»

Netflix-ը թողարկել է իր նոր միստիկ սերիալի թրեյլերը

Թշնամանք. Բեթի և Ջոան. մինի սերիալ, որ արժե դիտել