5 սերիալ, որոնք կարող եք դիտել աշնանը - VNews

5 սերիալ, որոնք կարող եք դիտել աշնանը

ashun - 5 սերիալ, որոնք կարող եք դիտել աշնանը

Ձեզ ենք ներկայացնում 5 շատ սպասված հեռուստասերիալ, որոնք կարող եք դիտել աշնանը:

1. Ամերիկյան սարսափ պատմություն/Американская история ужасов/American Horror Story, 2011

ռեժ.՝ Բրեդլի Բուքեր, Ալֆոնսո Գոմես-Ռեհոն ևն

դերերում՝ Էվան Փիթերս, Սարա Փոլսոն ևն

Ռայան Մըրֆիի լավագույն գործերից մեկը համարվող այս հեռուստասերիալի 8-րդ եթերաշրջանը կապված է լինելու 1-ին և 3-րդ եթերաշրջանների հետ:
Հիշեցնենք, որ 1-ին եթերաշրջանն անդրադառնում է Հարմոնների ընտանիքին, որոնք տեղափոխվում են Լոս Անջելես ապրելու: Ընտանիքի անդամները մի գեղեցիկ տուն են ձեռք բերում և հույս ունեն, որ նրանց կհաջողվի նոր կյանք սկսել, սակայն նրանք պատկերացում էլ չունեն, որ նախկին բնակիչների համար տունն իսկական դժոխք էր:
3-րդ եթերաշրջանը վհուկների մասին է, որոնք ամեն գնով ցանկանում են փրկել իրենց տեսակի վերջին ներկայացուցիչնեին:

 

2. Երկուսնոց/Двойка/The Deuce, 2017

ռեժ.՝Ալեքս Հոլ, Ջեյմս Ֆրանկո ևն

դերերում՝ Դենիել Սաուլի, Մուստաֆա Ժակիր ևն

«Խարդախություն/The Wire» հեռուստասերիալի սցենարիստ Դեյվիդ Սայմոնն այս անգամ ներկայացնում է նոր և շատ հետաքրքիր նախագիծ, որի իրադարձությունները տեղի են ունենում  70-80-ականներին Մանհեթենում: Այդ տարիներին սեքս ինդուստրիան արագ տեմպերով զարգանում էր, բայց ՁԻԱՀ-ը, թմրանյութերի տարածումը, անշարժ գույքի շուկայի զարգացումը վերջ դրեցին այդ ամենին:

Կատակում եմ/Шучу/Kidding, 2018

ռեժ.՝Միշել Գոնդրի

դերերում՝ Ջիմ Քերրի, Ջուդի Գրիր ևն

Այս դրամատիկ հեռուստասերիալը Ջեֆ անունով մի երիտասարդ տղամարդու մասին է, որը մանուկների սիրելին է. Ջեֆը մանկական հաղորդումներ  է վարում: Նա ուրախ է, շատ զվարճալի և կարող է ժպիտ պարգևել նույնիսկ ամենամռայլ մարդուն, սակայն Ջեֆի կյանքում իսկական ճգնաժամ է: Ընտանեկան կյանքն անդունդի եզրին է և թվում է, թե ոչինչ հնարավոր չէ փրկել: Ի՞նչ անել, ինչպե՞ս ժպտալ, երբ իրականում ցանկանում ես լաց լինել:
Հիշեցնենք, որ սա ռեժիսորի և Ջիմի միակ նախագիծը չէ. 2004 թ. էկրաններ բարձրացավ թերևս Քերիի մասնակցությամբ լավագույն՝ «Մաքուր բանականության հավերժ փայլատակում/Eternal Sunshine of the Spotless Mind» դրաման, որը արժանացավ Օսկարի՝ «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում:

4. Ռոմանովները/Романовы/The Romanoffs, 2018

ռեժ.՝Մեթյու Ուայներ

դերերում՝Ահարոն Էքհարթ, Քեթրին Հան ևն

Սա պատմություն է մարդկանց մասին, որոնք վստահ են, որ թագավորական ընտանիքի ժառանգներ են:
Սերիալը բաղկացած է լինելու 8 էպիզոդից և էպիզոդներից յուրաքանչյուրը մեկ որոշյալ պատմություն է պատմելու, ինչպես նաև յուրաքանչյուր սերիա տարբեր դերասանական կազմ է ունենալու:

5. Սաբրինայի արկածները/Леденящие душу приключения Сабрины/Chilling Adventures of Sabrina, 2018

ռեժ.՝Մեգի Քիլի, Ռոբ Շեյդենգլանց ևն

դերերում՝Քիրնան Շիպկա, Ռիչարդ Քոյլ, Լյուսի Դեյվիս ևն

Շատերը Սաբրինային գիտեն ամերիկյան կոմիքսներից, ինչպես նաև համանուն հեռուստատեսային շոուից:
Սերիալի ստեղծողները խոսք են տալիս, որ սա լինելու է լրիվ նոր և հագեցած պատմություն արդեն ծանոթ և սիրված Սաբրինայի մռայլ արկածների և դրանց հետևանքների մասին:


Ռեժիսոր Միշել Գոնդրին ինքնամեկուսացվել է Լոս-Անջելեսում, որպեսզի զբաղվի նոր ֆիլմի աշխատանքներով

Ջիմ Քերրին, Ջուլիա Ռոբերթսը, Ջորջ Քլունին դուրս են մնացել «Էմմի 2019»-ի անվանակարգերից

21-րդ դարի աստղերը հայտնի կտավների հերոսներ են դարձել

Ջիմ Քերրին կխաղա «Վարպետը և Մարգարիտան» ներկայացման մեջ

Ի՞նչ դիտել ձմռանը. խորհուրդ է տալիս Տաթև Հովակիմյանը

«Ոսկե Գլոբուս 2019»-ի մասնակիցները

Ջիմ Քերին պատմել է Հոլիվուդից հեռանալու, վերադառնալու ու նոր սերիալի մասին

Հայտնի դերասանները հայտնի մարդկանց կերպարներներում. մաս 3

Սիրված ֆիլմերի սիրված հերոսները

Հայտնի աստղեր, որոնք չկան սոցիալական ցանցերում

5 ֆիլմ մարքեթինգի և գովազդի մասին

Ջիմ Քերին ասում է…

Բենեդիկտ Քամբերբաչը հնչյունավորում է Գրինչին

Դիտել հունիսին. 5 սերիալ

8 հաջողակ մարդ, որ չեն ավարտել համալսարանը և դիպլոմ չունեն

Ջեյմս Ֆրանկոյի լավագույն ֆիլմերը