5 սերիալ, որ արժե դիտել - VNews

5 սերիալ, որ արժե դիտել

սերիալներ

Դարձյալ սերիալներ, որոնց դիտումները դարձել են մեր ժամանցի լավագույն ձևը: Այս հոդվածով ձեզ ենք ներկայացնում հայտնի Nexflix հեռուստաընկերության 5 սերիալ, որոնք դուք գուցե դեռ չեք տեսել:

1. Անկում//Крах//The Fall // 2013-2016

ռեժ.՝ Ալան Քուբիթ

դերերում՝ Ջիլիան Անդերսոն, Ջեյմի Դորնան

The Fall 75 - 5 սերիալ, որ արժե դիտել

Դետեկտիվների սիրահարների համար է այս սերիալը: «X files» հանրահայտ սերիալից հայտնի Ջիլիան Անդերսոնն այստեղ էլ խաղում է դետեկտիվի դեր: Սթելլա Գիբսոն անունով դետեկտիվը Բելֆասթ է մեկնում հետախուզության: Այստեղ սերիական մարդասպանը սպառնում է անտանելի դարձնել տեղի բնակչության կյանքը: Բոլորն ահաբեկված են և վախենում են իրենց կյանքի համար: Նրանց վերջին հույսը Սթելլան է…

2. Աննկուն Քիմի Շմիդթ// Несгибаемая Кимми Шмидт//Unbreakable Kimmy Schmidt //2015…

ռեժ.՝ Թրիսթրամ Շապիրո, Մայքլ Էնգլեր ևն

դերերում՝ Էլի Կեմփեր, Տիտուս Բերջես, Քերոլ Քեյն ևն

1426279698 unbreakable kimmy - 5 սերիալ, որ արժե դիտել

Կոմեդիա-սերիալ, որը պատմում է նախկինում աղանդավոր Քիմիի մասին: Աղջիկը երկար տարիներ իր աղանդակից կանանց հետ անցկացնում է բունկերում՝ աշխարհի մոտալուտ վերջին սպասելով: Սակայն ոստիկանությունը մի օր ներխուժում է բունկեր և աղջիկներին դուրս բերում այնտեղից: Աշխարհի վերջի փոխարեն սկսվում է նոր, իրական կյանք: Նյու Յորք, մեծ քաղաք, մեծ կյանք մի աղջկա համար, ով բացի փակ տարածությունից և իր հավատալիքներից ոչինչ չի ունեցել: Կկարողանա՞ նա գտնել իրեն այդ աշխարհում:

3. Խենթերը // Безумцы // Mad Men // 2007-2015

ռեժ.՝ Ֆիլ Աբրահամ, Մայքլ Ապենդալ, Ջենիֆեր Գեթցինգեր ևն

դերերում՝ Ջոն Հեմ, Էլիզաբեթ Մոս, Վինսենթ Քարթայզեր, Քրիստինա Հենդրիքս ևն

Mad Men

ԱՄՆ, 1960-70-ականներ, գովազդային բիզնես, քոփիրայթինգ, սիգարետ, ալկոհոլ, գեղեցիկ կյանք, գեղեցիկ ոճային կանայք և տղամարդիկ, Նյու Յորք, գործնական և նեղանձնական հարաբերություններ, խնդիրներ, հաղթանակներ և սեր ու ատելություն: Հրաշալի ֆիլմ ներշնչանքի և դրա բացակայության, հավատի, դժբախտության, անհոգիության և հոգեղենության մասին:
Դոն Դրեյփերը գովազդային ընկերության տնօրենն է: Նա մեծ հաջողությունների է հասել, ընտանիք ունի, երեխաներ, սիրուհիներ… բայց չունի երջանկության զգացողություն, ներքին հանգստություն: Ներսից մի բան նրան տանջում է, ինքն էլ տանջում է հարազատներին, սիրելիներին և կողքին գտնվող բոլոր մարդկանց: ֆիլմն անչափ գեղեցիկ է և ոճային:

4. Թագը // Корона // The Crown // 2016…

ռեժ.՝ Սթիվեն Դոլդրի, Ֆիլիպ Մարթին, Բենջամին Քարոն ևն

դերերում՝ Քլեր Ֆոյ, Մեթ Սմիթ, Վանեսա Քիրբի ևն

The Crown

Եղիսաբեթ 2-րդ թագուհու մասին պատմող սերիալ: Եղիսաբեթը թագը հոր մահվանից հետո ժառանգում է 1947 թ.: Մինչ օրս նա է Մեծ Բրիտանիայի թագուհին: Սերիալի առաջին եթերաշրջանը պատմում է իրական դեպքերի մասին. ինչպես է թագուհին սկսում հարմարվել իր դերին, պարտականություններին, ինչ հարաբերություններ է ունենում ամուսնու, քրոջ, կառավարության, եկեղեցու և վարչապետ Ուինսթոն Չերչիլի հետ: Ֆիլմի ամենահետաքրքիր սյուժետային գիծը թագուհու քրոջ՝ արքայադուստր Մարգարեթի և նրա զինվորական սիրեցյալի դրամատիկ հարաբերությունների պատմությունն է: Գեղեցիկ և ոճային սերիալ, որը դիտելով կծանոթանաք և՛ Մեծ Բրիտանիայի պատմությանը, և՛ մարդկային մի շարք իրական պատմությունների: 2-րդ եթերաշրջանը 2017 թ. դեկտեմբերին է սպասվում:

5. Ծնողներ//Родители// Parenthood // 2010-2015

ռեժ.՝ Լոուրենս Թրիլինգ, Պատրիկ Նորիս, Մայքլ Ուիվեր ևն

դերերում՝ Փիթեր Քրաուզե, Լորեն Գրեմ, Դեքս Շեփարդ ևն

o PARENTHOOD facebook - 5 սերիալ, որ արժե դիտել

Սառան ֆինանսական դժվարությունների պատճառով երկու երեխաների հետ ստիպված տեղափոխվում է ծնողների տուն, որոնք նույնպես մեծ դժվարությամբ են փող վաստակում: Բանն այն է, որ ծնողների տանն են ապրում նաև Սառայի եղբայրներն ու քույերը: Մեծ ընտանիք փոքրիկ տանը, ֆինանասկան դժվարություններ, ներքին բարդ հարաբերություններ, սեր, ատելություն… Մի տեսակ հայկական սյուժե ունի այս սերիալը, որի 6 եթերաշրջաններն էլ հաստատ արժե դիտել:

 


Ֆիլմերում «լավագույն ծխողները» [ծխելը վնասում է առողջությանը]

2019 թ. լավագույն սերիալներն ըստ GQ-ի

Բենեդիկտ Քամբերբաչը և Էլիզաբեթ Մոսը նկարահանվելու են նոր ֆիլմում

Նատալի Փորթմանը՝ կին տիեզերագնացի դերում

Շատ շուտով էկրաններ կբարձրանա «Աղախնի պատմությունը» սերիալի երրորդ եթերաշրջանը

“BAFTA 2019”-ի հաղթողները

«Քննադատների ընտրություն» մրցանակաբաշխության հաղթողները

2019 թ. ամենասպասված սերիալները [մաս 1]

2018 թ. լավագույն 10 սերիալներն ըստ Esquire-ի

«Ոսկե Գլոբուս 2019»-ի մասնակիցները

“Crown” հեռուստասերիալի 3-րդ եթերաշրջանի մասին

Լավագույն բրիտանական սերիալներից մի քանիսը

5 ֆիլմ, որ պետք է դիտել այս աշնանը

“Emmy 2018”-ի հաղթողները

“Emmy 2018”-ում առաջադրված են…

Վենետիկի 75-րդ կինոփառատոնի մասնակից 5 լավագույն ֆիլմերը