5 սերիալ հոգեբանի փոխարեն - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

5 սերիալ հոգեբանի փոխարեն

Մենք բոլորս թերևս ընկել ենք մի թակարդ, որը կոչվում է սերիալամոլություն: Գուցե հոգեբանները, որոշակի ախտանիշներից ելնելով, այն դասեն հիվանդությունների շարքին, բայց խոստովանեք, որ սերիալ նայելը դարձել է ժամանակի լավագույն ու հաճելի «գործերից» մեկը:

Այս անգամ որոշել ենք անդրադառնալ այն սերիալներին, որոնք իրենց տեսակի մեջ կարծես հոգեվերլուծաբանի սեանս լինեն: Եթե ունեք հոգեկան աշխարհը վերլուծելու և ինքներդ ձեզ հասկանալու կարիք, ապա պահպանեք ստորև ներկայացվող սերիալների ցանկը և ինչու ոչ՝ խնայեք գումար, որը պետք է վճարեիք հոգեբանի սենյակում հարմարավետ աթոռին նստելուց և անխնա խոսելու դիմաց…

Այս սերիալների հերոսները պայաքարում են կյանքի դժվարությունների դեմ և դրանց պատճառները փնտրել-գտնելու համար փորփրում են անցյալը:

Եվ ուրեմն նշենք այն սերիալները, որոնք թույլ են տալիս խորասուզվել մարդկային հոգեբանության մեջ:

1. State of the Union/Семейный брак

Երկիր՝ Մեծ Բրիտանիա

Տարի՝ 2019թ.

Դերերում՝ Քրիս Օ՛Դուլ, Ռոզամունդ Փայք

Լոնդոնյան փաբերից մեկում ամուսնական զույգը հանդիպում է ընտանեկան հոգեբանի մոտ այցից առաջ: Նրանք շատ թեմաներ ունեն քննարկելու՝ կնոջ դավաճանությունը, ամուսնու աշխատանքային խնդիրները, որոնք ակնհայտ անդրադառնում են նրանց հարաբերությունների վրա: Սերիալը պատմում է ամուսնական կյանքի դժվարությունների, սեքսի, կամ ավելի ստույգ՝ դրա բացակայության և երեխաների մասին:

2. Quarry/Наемник Куорри

Երկիր՝ ԱՄՆ

Տարի՝ 2016թ.

Դերերում՝ Ջուդի Բալֆուր, Լոգան Մարշալ-Գրին

ԱՄՆ, 1972 թվական: Երկիրը գտնվում է Վիետնամի հետ պատերազմական իրավիճակում: Հերոսը, որին, ի դեպ, շատ հեշտ կարելի է շփոթել Թոմ Հարդիի հետ, «մասնագիտությամբ» իրական մարդասպան է, ջանում է թողնել նախկին աշխատանքը և քաղաքացիական կյաքում իրեն գտնել ու պահպանել ամուսնությունը, որը փլուզման եզրին է: Իսկ հետապատերազմյա խնդիրներն ու հիշողությունները գլուխ են բարձրացնում: Հերոսը բախվում է այլ իրականության հետ, որտեղ նա թերևս տեղ չունի. հայրենիքը ոչինչ չի ձեռնարկում իր զինվորին օգնելու հարցում, ընդհակաառակը՝ հատուկ նշանակության զինվորականի ամեն մի քայլը խոչընդոտում է:

 

3. Kidding/Шучу

Երկիր՝ ԱՄՆ

Տարի՝ 2018թ.

Դերերում՝ Ջիմ Քերրի, Ֆրենկ Լանջելա

Տրագիկոմեդիա, որտեղ լացն ու ծիծաղը գնում են ձեռք ձեռի բռնած: Հեռուստահաղորդավարը, որին մարմնավորում է Ջիմ Քերրին, տասնամյակներ շարունակ սովորեցնում է երեխաներին բարի լինել, սակայն նրա կյանքում այնքան դժվարություններ կան, որ դժվար է հետևել սեփական խորհուրդներին. ավտովթարի հետևանքով կորցնում է եղբորը, հերոսը դառնում է ներպարփակ, կինը լքում է, աշխատանքային խնդիրներն էլ մյուս կողմից, բայց շոումենը շարունակում է ժպտալ…

4. The Haunting of Hill House/Призраки дома на холме

Երկիր՝ ԱՄՆ

Տարի՝ 2018թ.

Դերերում՝ Հենրի Թոմաս, Օլիվեր Ջեքսոն-Կոհեն, Քեյթ Սիգալ

Սա տասնամյակի ամենաքննարկված սերիալն է: Ֆրեյդն ասում էր՝ բոլոր խնդիրները գալիս են մանկությունից: Հերոսներն անմասն չեն մնացել այս եզրակացությունից: Գլխավոր հերոսներին հետևում են տեսիլքները, բայց սա խնդիրների միայն մի մասն է, քանի որ սերիալում վառ արտացոլվում են այն հոգեբանական խնդիրները, որոնք արմատավորվել են մանկությունից ի վեր: Սերիալի սյուժեն բավականին տրամաբանական է կառուցված՝ ընտանիք, որը տեղափոխվել է նոր առանձնատուն, նպատակով, որ կվերանորգի ու շահավետ տարբերակով կվաճառի, բայց…

5. Sex Education/Половое воспитание

Երկիր՝ Մեծ Բրիտանիա

Տարի՝ 2019թ.

Դերերում՝ Էյսա Բաթերֆիլդ, Ջիլիոն Անդերսոն

Netflix-ի հերթական հաջողության հասած սերիալը պատմում է բրիտանական դպրոցի մի ամաչկոտ աշակերտի մասին, որին դաստիարակում է մայրը, որն էլ իր հերթին մասնագիտությամբ սեքս-թերապեվտ է…

Գլխավոր հերոս Օտիսն անձնական կյանքում դժվարություններ ունի, բայց կարծես մորից բավականին շատ գիտելիքներով է զինված. լավ թերապեվտ է, սեքսից էլ գլուխ է հանում: Նա սկսում է վճարովի ծառայություններ մատուցել համադասարանցիներին՝ խորհուրդներով սեռական կյանքի ճիշտ կազմակերպման և հաճույքի հասնելու մասին:

Իսկ թե ո՞րն է այդ ճիշտն ու հաճելին, իմացեք սերիալը նայելուց հետո…

Եվ մի մոռացեք մեզ հետևել Instagram-ում

Կարդացեք նաև՝

 

 

 


Ինքանամեկուսացման փիլիսոփայություն

Ի՞նչ դիտել տանը…

8 բան, որ սպանում է տղամարդու սերը

Թոմ Հենքսը կնոջ հետ կորոնավիրուսի թեստ է հանձնել…

Մի քանի բան, որ մատնում են՝ դու խելացի ես

Լռությամբ բռնանալու մասին…

Բանականության և սրտի մասին

ՔԿԱԳ-ո՞վ, եկեղեցու օրհնությա՞մբ, թե՞ համակեցության սկզբունքով ամուսնություն

Quiz. թե բժշկական սերիալները քո տարերքն են…

Սիրո 7 տեսակ, էտապ ու դրսևորում

ֆիլմեր տխուր սիրո մասին… իրական սիրո մասին

Մենք հիշում ենք ուսուցիչների վիրավորանքները…

3 սեքս-սկանդալ. գեղանկարչություն

Լաբկովսկին ասում է…

Գայ Րիչիի «Ջենթլմենները»

Ի՞նչ է փնտրում տղամարդը կնոջ մեջ