5 շշմեցնող հարցերի պատասխաններ. Կորեա - VNews

5 շշմեցնող հարցերի պատասխաններ. Կորեա


Արևելքն իր շուրջ մեծ հետաքրքրություն է ստեղծում, թվում է՝ նրանք այնքան ուրիշ են ու այնքան յուրօրինակ: Այո՛, արևելյան ու մասնավորապես կորեական մշակույթից շատ բաներ մեզ զարմացնում են, հիացնում և անգամ ապշեցնում:

5 պատասխան Կորեայի մասին

1.Ինչու՞ են Հյուսիսային ու Հարավային Կորեաներն առանձին պետություններ

Կնքվում է1953 թվականի հաշտության պայմանագիրը

Այս երևույթին հանգեցրել են Երկրորդ Համաշխարհայինն ու դրա հետևանքները, երբ աշխարհը բաժանվեց երկու ճակատների՝ կապիտալիստական և սոցիալիստական: Պատերազմում Ճապոնիայի պարտությունը Կորեային վերադարձրեց իր անկախությունը, մինչ այդ՝ 19010-ից 1945 թթ.-երը, Կորեան համարվում է Ճապոնիայի գաղութ: Այսպիսով, ազատագրվելուց հետո չհաջողվեց ընդհանրական հայտարարի գալ երկրի ապագայի մասին և 1948 թվականին երկրի հարավում կազմավորվեց Կորեական Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը, որը ԽՍՀՄ-ի համակիրն էր, իսկ հյուսիսում՝ Կորեայի Հանրապետությունը, որն «ընկերություն» էր անում ԱՄՆ-ի հետ:

Կորեաներից յուրաքանչյուրն ուզում էր լինելն գլխավորն ու միակը, ինչը հանգեցրեց 1950 թվականի կորեական պատերազմին, որը բոլոր շանսերն ուներ Երրորդ համաշխարհային պատերազմ դառնալու: Պատերազմն ընթացավ շուրջ 3 տարի, որից հետո  ժամանակավոր հաշտություն հաստատվեց, ինչը շարունակվում է մինչ օրս, և մինչ օրս Կորեաներից յուրաքանչյուրը ջանք չի խնայում համոզել աշխարհին, որ հենց նա է իսկական Կորեան:

2. Մի՞թե Ցոյը կորեացի է

Այո, Ցոյի մայրը ռուս է, իսկ հայրն, իսկապես, կորեացի: Ցոյ ազգանունը կորեական Չխվե ազգանվան ռուսական տարբերակն է. այն ձևավորվել է պատահականության բերումով, այդպես են լսել և գրանցել ռուսներն, ովքեր փաստագրում էին կորեացի գաղթականների մուտքը Ռուսաստան: Հարավային Կորեաում Ցոյի մասին գիտեն, շատերը երկրպագում են նրան: Վերջերս այնտեղ լույս տեսավ կորեացի հեղինակի «Ես Վիկտոր Ցոյն եմ» գիրքը: Ինքը՝ Վիկտորը իր կենդանության օրոք երբեք չի եղել Կորեաում և, ինչպես վկայում են ականատեսները, առանձնակի ուշադրություն չի դարձրել իր արմատներին:

3.Արդյո՞ք Կորեայում իրոք ուտում եմ շներին

Ցավոք, այս երևույթը հորինվածք չէ, սակայն շների միսը չի մտնում կորեացիների առօրյա սննդակարգի մեջ: Կորեացիք շան միս են ուտում հատուկ դեպքերում: Բնակչության ավագ սերունդը համարում է, որ շան միսը օգտակար և բուժիչ է. դա է պատճառը, որ նրանք այն օգտագործում են, երբ հիվանդ են, կամ ուժասպառ: Նրանք նաև կարծում են, որ շան միսն օգնում է հաղթահարել շոգն ու այն օգտագործում են ամռան 3 ամենատաք օրերին: Այսօր արդեն երիտասարդ սերունդը հրաժարվել է այդ սովորույթից. շատ «միսն ուտողների» թիվը զգալիորեն պակասել է, սակայն երևույթն ամբողջապես չի վերացել:

4. Մի՞թե բոլոր կորեացիների ազգանունը Կիմ է:

Իհարկե, այստեղ ոչ բոլորն են Կիմ, սակայն ազգանունն իսկապես ամենատարածվածն է Կոերայի տարածքում: Ըստ 2015 թվականին Կորեաում անցկացված մարդահամարի՝ բնակչության 21,5 %-ը կրում է հենց այդ ազգանունը, երկրորդ տեղում Լի ազգանունն է, իսկ երրորդ ազգանունը Պակն է: Կորեայի տածաքում թվագրվում է շուրջ 300 ազգանուն:

Ի դեպ, այս փաստն ամենևին չի նշանակում, որ բոլոր Կիմերը ազգականներ են, նրանց կարելի է տարբերել այն տեղանվամբ, որը եղել է տոհմի հիմնադիրի ծննդավայրը. այն ևս նշվում է փաստաթղթերում:

5. Արդյո՞ք բնակչությունը բուդդայական է

Վիճակագրությունը վկայում է, որ Հարավային Կորեայի բնակչության ընդամենը 16 տոկոսն է բուդդայական, իսկ 28 տոկոսը՝ քրիստոնյա, բնակիչների 56 տոկոսը չի դավանում ոչ մի կրոնի: Ինչ վերաբերում է Հյուսիսային Կորեային. այստեղ պաշտոնապես ամրագրված է դավանանքի ազատությունը, սակայն երկրում գոյություն ունեցող անձի պաշտամունքը ամեն տեսակ կրոնական ակտիվություն գրեթե անհնար է դարձնում: Երկրում գտնվող սակավաթիվ եկեղեցիներն էլ գործում են, իբրև թանգարաններ:


Ինչու՞ են Բարսելոնայի տաքսիները սուգ ու ամոթ խորհրդանշում

Ինչպե՞ս աշխատել տնից ու չկորցնել մոտիվացիան. ըստ Չերչիլի, Էյնշտեյնի ու Հյուգոյի

Տղամարդիկ կյանքի 1 տարին վատնում են կանանց նայելով

Ի՞նչ դիրքերով էին գրում դասականները…

Եթե Թեհլերյանը վրիպեր, կրակելու էր Իսահակյանը…

Հետաքրքիր փաստեր վիրուսների մասին

Մարդու մարմնի թանգարանը հրավիրում է հետաքրքիր զբոսանքի

Հանճարները նաև հանճարեղ կատակում են…

Ինչու՞ է փետրվարը տևում 28 օր. [փորփրե՞նք]

3 սեքս-սկանդալ. գեղանկարչություն

Ջութակահարուհին նվագում էր վիրահատության ընթացքում

10 պատմական իրողություն, որ ձեզ կզարմացնեն

Սեքսի դերը համաշխարհային պատմության մեջ

Լուսանկարների 6 տեսակ, որ վկայում են ցածր ինքնագնահատականի մասին

Սուրբ Աթոս Լեռ. այն ամենն, ինչ հետաքրքիր է

Չապլինի ճառը. սու՞տ, թե՞ իրականություն