5 Սուրբծննդյան կատակերգություն, որոնք դուք հնարավոր է դեռ չեք տեսել - VNews

5 Սուրբծննդյան կատակերգություն, որոնք դուք հնարավոր է դեռ չեք տեսել

rgetr - 5 Սուրբծննդյան կատակերգություն, որոնք դուք հնարավոր է դեռ չեք տեսել

«Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ»-ը, «Տանը մենակ»-ն ու «Իրական սերը» մենք դիտում ենք ամեն Նոր տարի և անգիր գիտենք ոչ միայն երկխոսություններն ու արտահայտությունները, այլ գրեթե ամբողջ ֆիլմի ընթացքը։ Այդ իսկ պատճառով առաջարկում ենք մի փոքր այլընտրանքային, բայց նույնպես սիրված ու լայն լսարանի համար նախատեսված սուրբծննդյան ֆիլմացանկ, որը բաղկացած է հին և նոր՝ ստացված կատակերգություններից։

 

B4FFF775 1099 4874 B748 BCC68CAF1F47 960x720 - 5 Սուրբծննդյան կատակերգություն, որոնք դուք հնարավոր է դեռ չեք տեսել«Անկյունի վրա գտնվող խանութ» / Shop Around The Corner, Էռնստ Լյուբիչ, 1940

Սյուժե.

Ալֆրեդ Կրալիկը (Հին Հոլիվուդի աստղ Ջեյմս Սթյուարթը) փոստարկղային նամակագրության միջոցով «սիրավեպ» է սկսում անծանոթ կնոջ հետ, թեև երբեք չի հանդիպել նրան և անգամ չգիտի նրա անունը, սակայն ամբողջ սրտով զգում է, որ հանդիպել է հոգեհարազատ էակի:

Ինչ ենք ստանում.

Խրատական առակպատմություն այն մասին, որ երջանկությունը կարող է ավելի մոտ լինել, քան մենք կարծում ենք: Ռեժիսոր Էռնստ Լյուբիչը Հին Հոլիվուդի և 20-րդ դարի առաջին կեսի Եվրոպայի կարևորագույն ռեժիսորներից մեկն է, այնպես որ զարմանալի չէ, որ ֆիլմը Միացյալ Նահանգներում համարվում է ոչ միայն դասական, այլն 1999 թվականին նաև մտնում է ԱՄՆ ազգային գրանցամատյանում՝ իբրև պատմական և գեղագիտական ​​հատկանիշներով աչքի ընկնող կարկառուն կինոնմուշ: Իսկ Նորա Էֆրոնը ստեղծում է հանրահայտ՝ «Դուք նամակ ունեք» րիմեյքը՝ Թոմ Հենքսի և Մեգ Ռայանի մասնակցությամբ։

 

0CC9B6AC 6034 44D3 A278 A5C22336C357 960x720 - 5 Սուրբծննդյան կատակերգություն, որոնք դուք հնարավոր է դեռ չեք տեսել«Բնակարան» / Apartment, Բիլի Ուայլդեր, 1960

Սյուժե.

Եվս մեկ դասական ֆիլմ՝ սև-ու-սպիտակ Հոլիվուդի լավագույն ավանդույթներով, թեև այդ ժամանակ արդեն սև և սպիտակ ժապավենը համարվում էր ոճային և ոչ թե պարտադիր բաղադրիչ։ Սենտիմենտալ և  պատմություն նույն՝ ապահովագրական հիմնարկում աշխատող համեստ աշխատակցի (Ջեք Լեմոն) և վերելակի հսկիչ աղջկա (Շիրլի ՄքԼեյն) հարաբերությունների մասին: Այս երկուսը միասին լինելու հնարավորություն չունեն, բայց կյանքը կատարում է իր ճշգրտումները:

Ինչ ենք ստանում.

Ծննդյան տոների իրական ոգու, հոգատարության և հին Նյու Յորքի՝ տոնական և գողտրիկ տրամադրություն։ Ռեժիսոր Բիլի Ուայլդերն արդեն նկարահանել էր իր հանրահայտ և աղմկահարույց «Ջազում միայն աղջիկներն են», և Մերիլին Մոնրոն շատ էր ուզում մարմնավորել վերելակի աղջկան՝ Ֆրենին, սակայն դերը բաժին հասավ Շիրլի ՄքԼեյնին։ Ֆիլմնունի 5 Օսկար, իսկ 2017-ին The Independent- ը «Բնակարանը» անվանել է բոլոր ժամանակների լավագույն Սուրբ ծննդյան ֆիլմը։

88D2A2B5 B2AA 46A8 848D 2921C6575088 - 5 Սուրբծննդյան կատակերգություն, որոնք դուք հնարավոր է դեռ չեք տեսել«Իսկ դու՞» / How About You?, Էնթոնի Բիրն, 2007

Սյուժե.

Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին երիտասարդ աղջիկ Էլինը ստիպված է փոխարինել իր քրոջը՝ ծերանոցի մենեջերի կարգավիճակում: Տունն ունի առավել վիճաբանող և սկանդալային 4 հյուրեր. Երկու քույր, ծեր աղջիկներ, նախկին գերագույն դատավոր և հոլիվուդյան աստղ: Սակայն Էլին հեշտ հանձնվողներից չէ, և բոլորին սպասում է շատ թեժ գիշեր՝ լի բժշկական մարիխուանայով, բիլիարդի չարաճճի խաղով, նետվող ձնագնդիկներով, հուշերով և վերաիմաստավորմամբ։

Ինչ ենք ստանում.

Թեթև և անքմահաճ պատմություն այն մասին, թե որքան կարևոր և խիստ անհրաժեշտ է լինել բարի և ուշադիր՝ անգամ տարեց անծանոթների նկատմամբ, որոնց պատճառով ընկնում ես կոնֆլիկտային իրավիճակների և արկածների մեջ: Դերասանական կազմը (ինչ արժեն միայն Իմելդա Սթոնթոնն ու Վանեսա Ռեդգրեյվը), բրիտանական ավանդական հումորի ոճով կերտված սրամիտ երկխոսությունները և ոչ տրիվիալ սյուժեն կլրացնեն ամանորյա տրամադրությունը։

 

29BA2605 3E3C 4CA9 A270 A86169DE8E04 960x520 - 5 Սուրբծննդյան կատակերգություն, որոնք դուք հնարավոր է դեռ չեք տեսել«Մինչ դու քնած էիր» / While You Were Sleeping, Ջոն Թյորթլթաուբ, 1995

Սյուժե.

Երիտասարդ Լյուսին (Սանդրա Բալոք) ապրում է միայնակ՝ իր կատվի հետ, կրում է իր հայրիկից մնացած վերարկուն և կիսվում է անձնական խնդիրներով հոդդոգ վաճառող ընկերոջ հետ։ Մի օր Լյուսիի հիացմունքի օբյեկտ Փիթերին կողոպտում են, և վերջինս ընկնում է երկաթուղիների վրա, և սիրահարված աղջիկը փրկում է նրան։ Հիվանդանոցում բուժքույրերից մեկն ենթադրում է, որ Լյուսին Փիթերի հարսնացուն է, իսկ վերջինս չի հերքում այդ փաստը, երբ Փիթերի մեջ և ջերմ ընտանիքը հայտնվում է քնած տուժողի հիվանդասենյակում։

Ինչ ենք ստանում.

Թերևս 90-ականների լավագույն կատակերգություններից մեկը, որի մասին մեզ մոտ շատ քիչ են խոսում, առհասարակ՝ տպավորություն կա, որ այն չի արժանացել պատշաճ ուշադրության։ «Մինչ դու քնած էիր»-ը խոսում էր միայնակ երիտասարդ կանանց և իրենց անարժան սերերի՝ քամոտ փլեյբոյդենդիների մասին շատ ավելի վաղ, քան «Բրիջիթ Ջոնսի օրագիրը»։ Ֆիլմում կան տասնյակ սիրտ և հոգի ջերմացնող երկխոսություններ և դրվագներ, իսկ դիտել այն կարելի է թե՛ ընկերների հետ, և թե՛ ամբողջ ընտանիքով։

 

16734BC8 4676 478B 99A5 ABC20BA69C85 960x540 - 5 Սուրբծննդյան կատակերգություն, որոնք դուք հնարավոր է դեռ չեք տեսել«Սուրբծննդյան նոր հեքիաթ / Scrooged, Ռիչարդ Դոներ, 1988

Սյուժե.

Չարլզ Դիքենսի «Սուրբ Ծննդյան երգի» սատիրիկ՝ 80-ական Ամերիկայի շնչով ու ոգով ստեղված տարբերակը, որտեղ գրքային կծծի Սքրուդջը վերածվել է ոչ պակաս հաճելի հեռուստամագնատ Ֆրենկ Քրոսին (Բիլ Մարի)։ Բազմաթիվ դիտավորյալ և մտածված չար ու անխիղճ արարքներից հետո՝ Ֆրենկին վերադաստիարակելու և ուսուցողական կարգով պատժելու համար Նյու Յորք են ժամանել երեք ուրվական՝ նախկինի հոգին՝ տաքսու վարորդը, ներկայիս հոգին՝ բոքսին տիրապետող փերին և ապագայի հոգին՝ դեմքի փոխարեն գանգ ունեցող դեսպանը։

Ինչ ենք ստանում.

80-ականների լավագույն ամերիկյան կատակերգություններից մեկը, որի գործողությունները ծավալվում են Սուրբ Ծնունդին՝ տոնական եռուզեռի և մոգական հեքիաթի կանխասպասումով։ Բիլ Մարին (որին մենք սխալական ռուսական թարգմանույթան շնորհիվ կոչում ենք Մյուրեյ) իր հայտնի՝ մշտապես դժգոհ ու փնթփնթան, սև կատակներ արձագող և մարդկանց հավերժ կծող քցիպ ունևորի դերում։ Այդ ժամանակաշրջանին բնորոշ բուֆոնադայի և գեգերի խիստ թանձր, խիտ և կշտացնող չափաբաժնով մենք ականատես ենք դառնում դասական ստեղծագործության՝ 80-ականների փաթեթավորմամբ։ Հեռուստատեսության ներկայացությունը և Ֆրենկի մեդիամագնատի պաշտոնը, իհարկե, այլաբանություն է՝ կեղծիքի և հնարածին արժեքների մասին։


Ի՞նչ դիտել տանը. ամառային մթնոլորտով ֆիլմեր, որոնք դուք հնարավոր է դեռ չեք տեսել

5 զվարճալի, երգիծական, ամերիկյան ֆիլմ ընտրությունների մասին

10 ռոմանտիկ կատակերգություն՝ Netflix-ից

2020-ի կարևորագույն վավերագրականները. մաս 1

Ինչ դիտել, երբ սիրտդ ուզում է ճամփորդել. «Ճամփեզրերին»

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. բրիտանական «Խնջույքը»

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Փամփուշտներ Բրոդվեյի վրայով»

Հինն ու նորը. ինչպիսին են հայտնի րիմեյքների օրիգինալ տարբերակները

Նախագահական շնորհավորանքների պատմությունը…

Ամանորյա նվերների սխալ ընտրության մասին

Նոր տարի. թեթև տար

Secret Santa. ինչն ինչոց է

Մի տոնածառի պատմություն

Ինչպե՞ս քաշ չհավաքել տոներին [խորհուրդներ Լիդիա Այվազյանից]

Ինչպե՞ս զարդարել տունը Ամանորին ընդառաջ

Տոնական խոհանոց