5 տաք սիրո խոստովանություն. կինո - VNews

5 տաք սիրո խոստովանություն. կինո

Սերը ֆիլմարտադրության կենտրոնական թեմաներից մեկն է. չէ՞ որ ոչ մի այլ երևույթ չի կարողանում այդքան հուզել և ոգեշնչել, որքան սերը: Մենք առանձնացրել ենք կինոյի պատմության սիրուն ու յուրատեսակ սիրո խոստովանությունները:

Eternal Sunshine of the Spotless Mind

Ջոելն ու Քլեմենտինան որոշում են սառեցնել իրենց զգացմունքները և ջնջել բոլոր հիշողությունները: Ջոելը, սակայն, դեռ ամբողջությամբ չի մոռացել անցյալը և ինչքան քիչ է նա հիշում, այնքան ավելի շատ է սիրում աղջկան: Հանկարծ նա հասկանում է, որ չի ուզում հրաժարվել իրենց անցյալից և հնարավոր ապագայից և ամեն բան անում է որ վերադարձնի սիրելիին, բայց…
2005 թ. ֆիլմն արժանացել է Օսկարի՝ «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում:

Ջոելն ու Քլեմենտինան պառկած են մերկասառույցին, Ջոելն ասում է՝

«Ես պատրաստ եմ մեռնել, Քլեմ, այդքան երջանիկ եմ ես հիմա: Ինձ հետ երբևէ նման բան չի պատահել. ես հենց այնտեղ եմ, ուր պիտի լինեմ»…

Pretty Woman

Էդվարդ Լյուիսը, շրջելով գիշերային քաղաքով, պատահաբար հանդիպում է մի գեղեցիկ մարմնավաճառուհու, ով Էդվարդին օգնում է գտնել իր հյուրանոցը: Էդվարդը հրավիրում է նրան իր սենյակ խոսելու և գեղեցիկ երեկո անցկացնելու, բայց առավոտյան հասկանում է, որ չի ուզում բաժանվել աղջկանից, և նրան առաջարկում է մի քանի օր լինել իր հետ և օգնել իր գործերում: Կկարողանա՞ մոխրոտիկը հասնել իր երազանքին և իր կողքին պահել նման տղամարդու:
1991 թ. Ջուլիա Ռոբերտսը արժանացել է «Ոսկե գլոբուսի»՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում:

Հերոսուհին պատրաստվում է լքել իր վարձած բնակարանը, հանկարծ երաժշտություն է լսում, նայում է պատուհանից ու տեսնում Էդվարդին, որը սպիտակ լիմուզինով սլանում էր ու գոռում՝ «արքայադուստր Վիվյեն, ցած իջեք»: Չսպասելով, որ գեղեցկուհին իջնի, Էդվարդն ինքն է բարձրանում նրա մոտ անվտանգության աստիճաններով, վարդերի մի փունջ՝ ատամներով բռնած:

Love Actually

Այս ֆիլմը կազմված է  մի քանի գեղեցիկ պատմություններից, որոնք տեղի են ունենում ձմեռային ամիսներին: Ֆիլմի հերոսները սեր են փնտրում, սիրուց փախչում, հիասթափություն ապրում, բայց միևնույն ժամանակ հավատարիկ մնում իրենց արժեքներին: Անհնար է մոռանալ ֆիլմի այն դրվագը, երբ Էնդրյու Լինքոլնի կերպարն այցելում է Նայթլիի հերոսուհուն, որը վերջերս ամուսնացել է նրա ընկերոջ հետ: Նրա ձեռքին պաստառներ են, որոնց վրա գրված է՝

«Եթե իմ բախտը բերի մյուս տարի ես կսկսեմ հանդիպել այս սուպերմոդելներից մեկի հետ: Բայց այժմ թույլ տուր, առանց որևէ ենթատեքստի կամ հույսի, զուտ միայն նրա համար, որ այսօր Սուրբ Ծնունդ է, ասել, որ դու անթերի ես: Եվ իմ վիրավոր սիրտը կսիրի քեզ քանի դեռ դու մումիա չես դարձել»: 

When Harry Met Sally

Նրանք ծանոթանում են տարօրինակ պայմաններում և միանգամից լցվում են միմյանց հանդեպ հակակրանքով, որը հետագայում փոխվեց ընկերության: Հնարավո՞ր է արդյոք տղամարդու և կնոջ միջև ընկերական հարաբերություններ առանց սեքսի՝ սա հենց այն հարցն է, որ հուզում է Սալիին և Հարիին:
Տարիների ընթացքում նրանց հարաբերությունները զարգանում են, ավելի ամրապնդվում, նրանք մնում են լավ ընկերներ մինչև մի գեղեցիկ օր չեն զբաղվում սիրով….
 
«Ինձ դուր է գալիս, թե ինչպես ես դու մրսում, երբ դրսում 22 աստիճան է: Ինձ դուր է գալիս, որ դու մեկուկես ժամ վատնում ես հասարակ սենդվիչ պատվիրելու վրա: Ինձ դուր է գալիս քո այս կնճիռը, նաև այն պահը, երբ նայում ես ինձ այնպես, կարծես ես խելագար եմ: Ինձ դուր է գալիս, որ աշխատանքային օրերի ավարտին իմ կոստյումը քո օծանելիքով է բուրում: Ինձ դուր է գալիս, որ քնելուց առաջ ես ուզում եմ խոսել հենց քեզ հետ»

Մեր բակը


Այս երաժշտական կատակերգությունը պատմություն է երևանյան մի տիպիկ բակի առօրյայից՝ իր ներքին մանր խարդավանքներով, փողոցային պարզաբանումներով, սիրային պատմություններով։ Հայտնի ու սիրված, անսահման երևանյան ֆիլմի հարազատ դարձած կերպարներից են Սոնան և Մկոն:«Սոնա, կուզեմ քեզի ըսեմ, որ ես քեզի շատ…. էքուց աշխատանքային օ՞ր է, թե չէ»


5 ֆիլմ Երվանդ Մանարյանից ու նրա մասնակցությամբ

5 մելոդրամա, որ պինդ նյարդեր են պահանջում

Խանդ և դավաճանություն. 5 ֆիլմ

Հեղափոխական կինո. 5 ֆիլմ

5 ֆիլմ, որ կջերմացնեն միտքն ու հոգին

5 ֆիլմ աշնան մոտիվներով

5 ֆիլմ տարբերվող ուսուցիչների մասին

2019թ.-ի լավագույն ֆիլմերից 5-ը

5 ֆիլմ+5 գիրք [Սևակ Ղազարյան]

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

5 ամառային ֆիլմ

Վրացական կինեմատոգրաֆի լավագույն 5 ֆիլմերը [մաս 1]

5 ֆիլմ Չեռնոբիլի վթարի և դրա հետևանքների մասին

5 դրամատիկ ֆիլմ հայկական վշտի մասին

Մառլոն Բրանդոյի 5 լավագույն ֆիլմերը

21-րդ դարի լավագույն եվրոպական ֆիլմերը [մաս 1]