fbpx

5 վայր, որ պետք է գնաս, եթե գրող ես [մուսայի հետևից]

Գրեթե բոլոր հզոր ստեղծագործությունները ծնվել են ինչ-որ հատուկ վայրերից ոգեշնչված լինելու արդյունքում:

Ջորջ Օրուելի «Անասնաֆերման» ծնվել է, երբ հեղինակը վերադարձել է Անգլիայի գյուղերից մեկից, Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի համար շատ հաճախ ոգեշնչման աղբյուր է դարձել Մարոկկոյի Էս Սուվեյրա քաղաքը…

Գրողները սովորական մարդիկ են, բայց ոչ սովորական մտքերով ու աշխարհներով… Նրանց էմոցիաներ, քաղաքներ, երկրներ, ծովեր, երկինքներ ու փոթորիկներ են պետք, որ կյանք տան, որ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵ՜Ր ծնվեն…

Չե՞ք կարողանում ստեղծագործել… Դատարկվե՞լ եք… Ճանապարհորդե՞նք մուսայի հետևից…

Չեխիա՝ Չեսկի-Կրումլով

Մուսայի հետևից ճանապարհ ընկնելիս ամենահետաքրքիր կանգառներից մեկը հենց Չեխիան կդառնա: Իսկ Չիսկի-Կրումլով մեկնելու համար ամենահարմար ժամանակահատվածը ձմեռն է. ձմռանը Չիսկի-Կրումլովի գոթիկայի ոճով կառուցված տները Ձեզ հին ու բարի հեքիաթների դղյակները կհիշեցնեն:

Դե իսկ մուսային միշտ կարելի է հանդիպել Չեխիայի այդքան հայտնի գարեջրատներում:

Մարոկկո՝ Էս Սուվեյրա

Հենց Էս Սուվեյրայից ոգեշնչված են ստեղծվել Ուիլյամ Բերրոուզի և Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի շատ և շատ ստեղծագործություններ: Այս երկու գրողն էլ շատ հաճախ էին այցելում Էս Սուվեյրա, իսկ քաղաքը նրանց ամեն անգամ ավելի ու ավելի ջերմ էր ընդունում:

Ճայերի բարձր ձայնը, միայն Մարոկկոյին հատուկ երաժշտությունն ու մայրամուտները այն են, ինչ պետք է գրողին ստեղծագործելու համար:

Շատ հաճախ մուսայի հետևից Էս Սուվեյրա են եկել նաև Բոբ Մարլին և Ջիմի Հենդրիքսը:

Ֆրանսիա՝ Փարիզ

Ֆրանսիայի մայրաքաղ Փարիզը Էռնեստ Հեմինգուեյի, Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի, Հենրի Միլլերի, Վիկտոր Հյուգոյի, Էրիխ Մարիա Ռեմարկի և շատ ու շատ հեղինակների հայտնի/անհայտ ստեղծագործությունների հիմքում է: Իսկ Փարիզի ամենահայտնի սրճարանը՝ «Cafe de Flore»-ը, որտեղ ճաշել են Ժան Պոլ Սարտրը, Ալբեր Քամյուն և այլք, մինչև այժմ բաց է բոլոր-բոլոր այցելուների համար:

Հիմա էլ, Վուդի Ալենի «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմի հերոսի նման, շատ ժամանակակից գրողներ հենց այստեղ են փնտրում և գտնում իրենց մուսային:

Իրական «Փարիզյան տոն»… Հեմինգուեյը չէր սխալվում…

Շվեդիա՝ Ստոկհոլմ

Շվեդիա. «Նոբելյան մրցանակի» հայրենիք և երկիր, որը ոգեշնչել է ու կոգեշնչի մանկական գրականություն ստեղծողներին: Երկիր, որը մեզ է նվիրել Կառլսոնին և Երկարագուլպա Պեպպիին:

Ստոկհոլմ մեկնելու լավագույն ժամակակահատվածը ձմեռն է. հենց դեկտեմբեր ամսին են հանձնվում «Նոբելյան մրցանակները», դե, իսկ ամանորյա Ստոկհոլմը դուրս չի մնա և ոչ մի գրողի ստեղծագործությունից:

Ձյուն, լույսեր, տաքուկ սրճարան, գույներ, թեյ և ՄՈՒՍԱ՜…

Հայաստան՝ Լոռի՝ Ահնիձոր

Թումանյան ու Մաթևոսյան նվիրած Լոռին ստեղծագործական ուժ է եղել և՛ Թումանյանի, և՛ Մաթևոսյանի համար: Մաթևոսյանն Ահնիձորին Ծմակուտ էր անվանում, իսկ հարազատ գյուղի մասին խոսելիս ասում էր.

«Ճիշտ չեմ լինի, եթե ասեմ, թե հերոսներս այնտեղ են, ես գնում-նկարագրում ու վերադառնում եմ: Հերոսներիս իմ մեջ արթնացնում են միաժամանակ գրականությունը և ինքը՝ կյանքը: Հաճախ եմ ասել՝ «Ես իմ ժամանակի վավերագրողն եմ, իմ հերոսների կենսագիրը140 տարի առաջ իմ Օհանես պապը եկել-հիմնադրել է մեր Ահնիձոր գյուղը: Զորայր Խալափյանն ասաց՝ չե՞ս կարծում, որ Ահնիձորը հնչյունափոխված Օհանաձորն է: Գուցե իրոք այդպես է: Ես ուզում եմ կրկնել իմ պապի փորձը գրականության մեջ՝ հիմնել իմ գյուղը, և վստահ եմ՝ որ հաջողելու եմ: Երբ ես եկա՝ Ահնիձորը կար, Ծմակուտը չկար: Ծմակուտը իրական Ահնիձորի և այդ Ահնիձորի իմ սիրո միությունն է: Ծմակուտը լինելության մեջ է, քանի ես կամ՝ Ծմակուտը փոփոխվելու, մեծանալու, բազմամարդ է դառնալու: Ծմակուտը իմ սերն է, իմ վերաբերմունքը, իմ տագնապը մարդու համար: Ծմակուտը ես եմ: Կինոգործիչները չգիտեն, որ Ծմակուտը Ահնիձորն է՝ գումարած իմ սերը: Գնում Ահնիձորը նկարում են, բայց իմ սիրո փոխարեն ստեղծագործող մարդու իրենց սերն էին նկարելու, որը չգիտեմ իրենք ունե՞ն, չունե՞ն, իրենց ֆիլմերից դատելով՝ չունեն, և իրենց Ծմակուտը չի կայանում: Ռոստոմը, նրա քույր Շուշանը, Թևանները, Օհանը, Աղունը, Սիմոնը, ձիերը, շները, կովերը՝ իմ բոլոր հերոսները իմ ապագա բոլոր գործերի մշտական բնակիչներն են»: [աղբյուր՝ hrantmatevossian.org]

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Տես նաև՝

Վայրեր, որտեղ եղել են հայտնի գրական հերոսները, իսկ այսօր կարող ես գնալ նաև դու

5 հայտնի #ԳրքաՍրճարան, որ պետք է այցելել [աշխարհ]


Սեր առանց «չի կարելի»-ների. Սարտր, Էդգար Պո, Թոմաս Ման

Տաղանդի մութ կողմերը. Էքզյուպերի, Վուլֆ և Սելինջեր

Գրողների «ճակատագրական կանայք»…

Սեր են խոստովանում գրողները…

«Քյուրքչյան» հրատարակչություն

Վուդի Ալենի 10 սիրելի ֆիլմերը

Ֆրանսիական երկնքի «փոքրիկ ճնճղուկը».

5 ֆիլմ+5 գիրք [Սևակ Ղազարյան]

արգելված գրքեր հայերենով [5 գիրք]

Մաքս Փերքինս [Հեմինգուեյին, Ֆիցջերալդին և Վուլֆին բացահայտած խմբագիր]

Սիան՝ Չինաստանի ամենահին մայրաքաղն ու մշակութային կենտրոնը

5 անհավանական վայր, որ չես հավատա, բայց գոյություն ունի աշխարհում

Հայաստանում Երեխաների քաղաք է կառուցվելու

Վայրեր, որտեղ եղել են հայտնի գրական հերոսները, իսկ այսօր կարող ես գնալ նաև դու

National Geographic-ի 15 լուսանկար, որ կանգնեցնում են ժամանակը

Հայտնի հեղինակներ, որոնք ընկերներ են եղել