5 ոճային լուք աշնան համար - VNews

5 ոճային լուք աշնան համար

Աշուն է և բոլորս ուզում ենք նորաձև ու գեղեցիկ տեսք ունենալ՝ անկախ եղանակից։ Հինգ պարզ աշնանային համադրություն՝ ստորև։

Միդի շրջազգեստ + սվիտեր

Սա այն տարբերակն է, որտեղ ոճն ու հարմարավետությունը քայլում են՝ կողք կողքի։ Թեթև երկար զգեստն ու հարմարավետ սվիտերը կօգնեն ստեղծել նորաձև ու տաք լուք։ Խաղացեք գույների հետ. միատոն զգեստի հետ համադրեք հետաքրքիր պրինտով սվիտեր, կամ լուքն ամբողջացրեք որևէ վառ դետալով. դա կարող է լինել  կամ պայուսակը, կամ կոշիկները։ Ի դեպ, ավելի էլէգանտ տեսք ունենալու համար կարող եք կրել կոշիկներ՝ ցածր կրունկի վրա։

 

Ռոմանտիկ զգեստ + կաշվե պիջակ

Սա հետաքրքիր, կոնտրաստային համադրություն է։ Նուրբ ծաղկավոր զգեստը կարելի է համադրել կոպիտ կաշվե պիջակի հետ ու ստանալ և’ ռոմանտիկ, և’ համարձակ կերպար։ Ինչ վերաբերում է կոշիկներին. նախապատվությունը տվեք ավելի կոպիտ, կաշվե տարբերակներին, լուքի լավագույն լրացումը կարող է լինել երկարաճիտ կոշիկները։

Առօրյա զգեստ + պիջակ՝ առանց թևքերի

Սա ամենապրակտիկ և հարմար տարբերակն է՝ յուրաքանչյուր կազմվածքի համար։ Պիջակը ձեզ, անշուշտ, ավելի սլացիկ կդարձնի, իսկ հաստ գոտին կօգնի ընդգծել գոտկատեղը։ Մի մոռացեք աշնանային, համարձակ գույների մասին։

 

Երեկոյան զգեստ + ջինսե պիջակ

Այսօր ջինսե պիջակը ցանկացած աղջկա զգեստապահարանի անքակտելի մասն է։ Ընտրեք ձեր սիրելի երեկոյան զգեստը, համադրեք այն ջինսե պիջակի հետ և աշնանային շքեղ կերպարը պատրաստ է։ Մնում է միայն ավելացնել ոճային գոտի, կոշիկներ և կլատչ։

Զգեստ-գիշերազգեստ + գործնական պիջակ

Ի՞նչ կասեք նման կոնտրաստային համադրության մասին։ Թեթև զգեստ ու կոպիտ, օֆիսային պիջակ. էպոտաժի, ազատության ու սեռերի հավասարության կողմնակիցները կգնահատեն այս կերպարը՝ ըստ արժանավույն։

 


10 բյութի լայֆհաք` իմ լոգարանից ձեր լոգարան

Շքեղ տասնյակ. Աշխարհի ամենաթանկարժեք հարսանեկան զգեստները

Հարսանեկան զգեստներ, որ մտան պատմության մեջ

Ինչպե՞ս ոճային հագնվել՝ առանց մեծ գումարներ ծախսելու

Ամառային բյութի-թրենդ. գունավոր մազեր

Ֆասթինգ-դիետա. նիհարելու նոր միջոցը դուր է գալիս կանանց

2020-ի ամենանորաձև գլխաշորերն ու գլխարկները

7 բյութի-սխալ հայ աղջիկներից

5 մթերք, որ պետք է բացառել սննդակարգից, եթե ուզում եք նիհարել

ընտիր դիմակ. իմ լոգարանից ձեր լոգարան

Լեգենդար կանանց մեծ ու փոքր գաղտնիքները

2 կենսատու դիմակ. իմ լոգարանից ձեր լոգարան

Մաշկի խնամք տնային պայմաններում. դիմակ

Գեղեցկության, «Bodypositive»-ի ու կարծրատիպերի մասին. Զառա Ղազարյան

Բյութի-խորհուրդներ կորեուհիներից

10 բյութի-գաղտնիք բրազիլուհիներից…