5 երիտասարդ դերասան, որոնք կարող են Օսկարի արժանանալ - VNews

5 երիտասարդ դերասան, որոնք կարող են Օսկարի արժանանալ

հոլիվուդի հաջորդ սերունդը - 5 երիտասարդ դերասան, որոնք կարող են Օսկարի արժանանալ

VNews-ը ներկայացնում է 5 երիտասարդ դերասանի, որոնք ունեն բոլոր պատճառներն ու դերասանական հատկանիշները մեկ օր Օսկարի մրցանակի արժանանալու համար: Արժե հետևել Հոլիվուդի հաջորդ սերնդի դերսանական ուղուն…

Թոմ Հոլանդ, 22 տարեկան

Սարդ-մարդուն մարմնավորած ամենաերիտասարդ դերասանը՝ Թոմ Հոլանդը, ոչ միայն Marvel սիրելի աստղն է, այլև գրեթե ողջ աշխարհի: Գաղտնիք պահել չկարողացող ու ֆիլմերի մասին պատահաբար սփոյլերներ պատմող այս դերասանն իր կարիերան սկսել է դեռևս 2010թ.-ից և կարելի է ասել կարճ ժամանակի ընթացքում մեծ հայտնություն ձեռք բերել: Նա սիրում է կատակել Marvel-ի իր գործընկերների հետ, բողոքել, որ թույլ չեն տալիս ֆիլմերի սցենարները նախապես կարդալ և այն երկրպագուներին, որոնք շարունակ մեմեր են ստեղծում իր նկարներով: Նա նաև սիրում է, երբ գործընկեր Բենեդիկտ Քամբերբաչն իր դայակն է լինում «Վրիժառուները» ֆիլմաշարի գովազդային արշավների, հարցազրույցների ժամանակ, որպեսզի Հոլանդը բերանից ոչինչ չթռցնի: Երբ զբաղված չէ կատակելով ու «շարքային» 22 տարեկան լինելով, Թոմ Հոլանդը նկարահանվում է այնպիսի ֆիլմերում ինչպիսիք են «Edge Of Winter»/«Ձմռան ավարտ»-ը, «The Lost City of Z»/«Կորած աշխարհ Z»-ը, «The Devil All the Time»/«Ընդմիշտ սատանա»-ն և իհարկե «Spider-Man»/«Սարդ-Մարդ»ու «Avengers»/«Վրիժառուներ» ֆիլմաշարերը:

Tom Holland 2017 Photo Shoot LUomo Vogue 003 - 5 երիտասարդ դերասան, որոնք կարող են Օսկարի արժանանալ

Միլլի Բոբի Բրաուն, 15 տարեկան

Բրիտանացի դերասանուհին հավաքեց իր սեփական ֆանբեյսը, երբ 2016թ.-ին Netflix-ն սկսեց ցուցադրել այսօր արդեն մեծ հեղինակություն վայելող «Stranger Things»/ «Ավելի տարօրինակ բաներ» սերիալը: Խորհրդավոր ու ուժեղ Իլեվնին մարմնավորող Միլլի Բոբի Բրաունն արագ դարձավ Հոլիվուդի ամենասիրելի դեռահաս դերասանուհիներից մեկը: Նրա հետ փորձեցին համագործակցել տարբեր գործակալություններ, սակայն վերջում Բրաունը որոշեց դառնալ WME գործակալության դերասանուհին: Նա այսօր էլ շարունակում է նկարահանվել սերիալի նոր եթերաշրջանում, միևնույն ժամանակ մուտք գործելով մեծ կինո. նա նկարահնվել է «Godzilla: King of the Monsters»/«Գոձիլա 2. Հրեշների արքա» ֆիլմում, որը լույս կտեսնի 2019-ի մայիսին:

Միլլի Բոբի Բրաունը նաև Time-ի «100 ամենաազդեցիկ մարդիկ» ցանկի ամենաերիտասարդ աստղն է, ու նաև ամենաերիտասարդ մարդն, ով նշանակվել է  UNICEF-ի բարի կամքի դեսպան:

20171025093925116113 1 960x935 - 5 երիտասարդ դերասան, որոնք կարող են Օսկարի արժանանալ

Քեթրին Լենգֆորդ, 22 տարեկան

Երբ Ավստրալացի դերասանուհի Քեթրին Լենգֆորդը կարողացավ Netflix-ի հայտնի «13 Reasons Why»/«13 պատճառ՝ ինչու» սերիալի գլխավոր դերերից մեկը ստանձնել, նա նույնիսկ վստահ չէր, որ կկարողանա ԱՄՆ-ի աշխատանքային վիզա ստանալ: «Նրանք նկարահանումներից 36 ժամ առաջ զանգահարեցին ու ասացին՝ «Կիրակի առավոտյան 3-ին թռիչքդ է, հավաքիր ճամպրուկդ». հիշում է Լենգֆորդը: Նրա դերասանական խաղն այնքան տպավորեց ֆիլմասերներին ու ֆիլմաշխարհի ներկայացուցիչներին, որ նա նկարահանվեց նաև սերիալի երկրորդ սեզոնում. մի բան, որը ոչ ոք չէր ակնկալում, քանի որ նրա կերպարը «մահացած էր»: Այդ դերից հետո նա նկարահանվել է «Love, Simon»/«Սիրով, Սայմոն» ֆիլմում, այնուհետև՝ «Avengers: Endgame»/«Վրիժառուները. Վերջնախաղ»-ում: Վերջինումս նա նկարահանվել էր որպես Թոնի Սթարքի դուստր, սակայն հատվածը դուրս է մնացել ֆիլմի վերջնական տարբերակից… գուցե ապագայի համար են պահել նրան:

Քեթրինը, ում ծնողները բժիշկներ են ու ընդհանրապես կապ չունեն կինոաշխարհի հետ, ունի նաև մի քույր, որը նույնպես նոր է սկսում իր դերասանական կարիերան. Ջոզեֆին Լենգֆորդը համաշխարհային բեսթլեր դարձած «After»/«Հետո» նովելաշարի հիման վրա նկարահանված ֆիլմաշարի գլխավոր աստղն է:

846856 960x640 - 5 երիտասարդ դերասան, որոնք կարող են Օսկարի արժանանալ

1 2

Օդեսայի միջազգային կինոփառատոն. Հայաստանը՝ ժյուրիի կազմում ու Կաննի մեծ ֆիլմերը

Ի՞նչ դիտել տանը. Ինգմար Բերգմանի ամենաթեթև, ջերմ ու դյութիչ ֆիլմերից՝ «Ամառը Մոնիկայի հետ»

Ի՞նչ դիտել տանը. 80-ականների իտալական ամառ տեղափոխող «Կանչիր ինձ քո անունով» մելոդրաման

Ի՞նչ դիտել տանը. փայլուն դերասանական կազմով ու բրիտանա-իտալական էսթետիկայով օսկարակիր «Տեսարանով սենյակը»

Ի՞նչ դիտել տանը. Ալֆոնսո Կուարոնի «Քո մայրիկին նույնպես» զգացմունքային րոուդ-մուվին

Ի՞նչ դիտել տանը. ամառային մթնոլորտով ֆիլմեր, որոնք դուք հնարավոր է դեռ չեք տեսել

Կինո՝ կյանքի հիմքով. «Պատանդները»

Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում Հայաստանում կամ ինչպես կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը նկարեց իր առաջին ֆիլմը

10 ամենաթանկ ֆիլմերը

Ինչ դիտել տանը. եռակի օսկարակիր Ֆրենսիս ՄքԴորմանդի ֆիլմերից, որոնք գուցե չեք տեսել

Մայիսին թողարկվելիք 10 լավագույն ֆիլմերը՝ ըստ BBC-ի

Օսկար 2021. քոչվորների տրիումֆը

BAFTA 2021. առաջին օրվա հաղթողները

5 ֆիլմ + 5 գիրք [Արեն Մալաքյան]

Ինչու՞ է Ռեգե Ժան֊Փեյջը հեռացել «Bridgerton»-ից

Առաջիկա շաբաթվա կինոպրեմիերաները