5 զվարճալի, երգիծական, ամերիկյան ֆիլմ ընտրությունների մասին - VNews

5 զվարճալի, երգիծական, ամերիկյան ֆիլմ ընտրությունների մասին

952917A9 0AEC 4122 912D 4981F19F0237 - 5 զվարճալի, երգիծական, ամերիկյան ֆիլմ ընտրությունների մասին

Քանի հայաստանյան իրականության մեջ մեր երկրի քաղաքացիներին սպասվում են ընտրություններ, քարոզարշավներ և քաղաքական մեդիաարշավներ, որոշել ենք Ձեր ուշադրությանը ներկայացնել ամերիկյան կինեմատոգրաֆի տարբեր ժամանակաշրջաններում ստեղծված զավեշտալի և երգիծական կատակերգություններ, որոնք այս կամ այն կերպ պատմում եմ քարոզարշավների և ընտրական մրցավազքի մասին։ Քեթրին Հեփբերնի, Ռոբերտ Դե Նիրոյի, Դասթին Հոֆմանի, Թիմ Ռոբինսի և մի շարք այլ հայտնի և սիրված դերասանների մասնակցությամբ ֆիլմերը մի պահ կհիշեցնեն մեզ՝ ընտրողներիս, որ անկախ կուսակցական հայացքներից և աշխարհագրական դիրքից ընտրավազքին մասնակցող հավակնորդները շատ հաճախ գործում են միանման ձևաչափով։

 

A4F62DB5 8343 451E 97E2 91D3FC7524C3 960x540 - 5 զվարճալի, երգիծական, ամերիկյան ֆիլմ ընտրությունների մասին«Բոբ Ռոբերտս» / “Bob Roberts”, ռեժիսոր՝ Թիմ Ռոբինս, 1992

 

Դերասան Թիմ Ռոբինսը ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս ռեժիսորական կարգավիճակում. այդպես, օրինակ, 1992 թվականին, հավաքելով իր շուրջը տարբեր հայտնի դերասանների (Ալան Րիքմանին, Հելեն Հանթին, Ջեք Բլեքին, Սյուզան Սեներդոնին և այլոց) Ռոբինսը պատմեց սենատորական քարոզարշավի մասին, որտեղ գլխավոր մրցակիցներն են գործող սենատորը և կոնսերվատիվ թեկնածու և քանթրի երգիչ Բոբ Ռոբերտսը, ում մարմնավորում է հենց Ռոբինսը։ Ֆիլմը ստեղծված է կեղծ-վավերագրական (մոքումենթերի) ժանրի մեջ, որտեղ Ռոբերտսին անդադար նկարահանում են լրագրողներն ու վավերագրողները՝ քարոզարշավի և արխիվի համար։ Իրաքա-քուվեյթյան պատերազմի, տեղական սկանդալների և թմրանյութերի հնարավոր վաճառքի ֆոնին ծավալվող քարոզարշավը համեմվում է անգամ գեղեցկության մրցույթով և գլխավոր հերոսի ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող երաժշտական ելույթներով։ Ըստ Ռոբինսի՝ իր հերոսը հավաքական կերպար էր, և չկար միտում հստակ որևէ քաղաքական գործչի նմանակելու, թեև սուր քաղաքական աստառ ունեցող երգերը կարող են հիշեցնել Բոբ Դիլանի երգացանկից որոշ նմուշներ։

 

 

993A52DC CA3E 4AE7 BC76 3152F16191A9 960x660 - 5 զվարճալի, երգիծական, ամերիկյան ֆիլմ ընտրությունների մասին«Խաբեբայություն» կամ «Պոչը շարժում է շանը» / “Wag the Dog”, ռեժիսոր՝ Բարի Լևինսոն, 1997

 

Մի քանի օրից տեղի կունենան Սպիտակ տան ընտրությունները, իսկ նախագահը մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ։ Որպեսզի հանրությունը շեղվի սկանդալայիպ նորություններից՝ նախագահի խորհրդականը (Ռոբերտ Դե Նիրո) դիմում է հայտնի կինոպրոդյուսերի (Դասթին Հոֆման) օգնությանը։ Որպեսզի նախագահը հանդես գա հերոսական լույսի ներքո՝ նորաստեղծ թիմը հնարում է իրականում գոյություն չունեցող ալբանական ահաբեկչական խմբավորման վտանգ, որի գործողություններն իբր թե պետք է կանխվեն ամերիկյան իշխանությունների կողմից։ Ստեղծվում են տեսահոլովակներ, նկարահանվում են հարցազրույցներ և բեմադրվում բազմաթիվ հնարքներ, որպեսզի նախագահի վարկանիշը վերականգնվի՝ իրականում գոյություն չունեցող վտանգի առջև։

Օսկարակիր Բարի Լևինսոնը, ով հայնտի է իր սոցիալ-քաղաքական և կատակերգական ֆիլմերով, «Խաբեբայությամբ» մեծ ավանդ է ունեցել ժանրի ֆիլմերի մեջ՝ հղումներ անելով բազմաթիվ իրական գործողություններին և լայն լսարանի համար ժամանցային ձևաչափով լույս սփռելով PR և քաղտեխնոլոգիական հնարքների վրա։

 

 

D2F1BCE4 E061 4A96 81ED 41B56D40B84B 960x722 - 5 զվարճալի, երգիծական, ամերիկյան ֆիլմ ընտրությունների մասին«Միասնության կարգավիճակ» / “State of The Union”, ռեժիսոր՝ Ֆրենկ Կապրա, 1948

 

Հին Հոլիվուդի կարկառուն դասական Ֆրենկ Կապրայի ֆիլմագրությունը լի է երգիծական, զավեշտալի և արկածագային կատակերգություններով, որոնցից էլ սկիզբ է առել մեզ ծանոթ Հոլիվուդի կատակերգական ոճը։ Ռետրո կինեմատոգրաֆի աստղ Անջելա Լեպսբերին մարմնավորում է հարուստ և ազդեցիկ մեդիա-մագնատ Քեյ Թորնդաքին, ով ուզում է օգտագործել իր կապերն ու ֆինանսները սիրեկանին՝ Գրանտին, բարձրաստիճան պաշտոն ապահովելու գործում։ Պլանավորված է, որպեսզի տղամարդուն իր քարոզարշավի ժամանակ պետք է ուղեկցի կինը՝ Մերին՝ մեկ էլ Հին Հոլիվուդի աստղ Քեթրին Հեփբերնի մասնակցությամբ։ Ամուսինները կապը վաղուց արդեն այն չէ, և նմանատիպ ակտիվությամբ Մերին փորձում է փրկել ամուսնությունը։ Բազմաթիվ անախորժությունների, սրամիտ և ուղղախոս երկխոսությունների և տարրատեսակ մարդկանց միջնորդությամբ Մերին և Գրանտը սկսում են իրենց բարդ ուղին ոչ միայն իշխանութուն ձեռք բերելու, այլ իրար հասկանալու և համատեղ կյանքը վերաիմաստավորելու համար։

 

202F4EFD CD60 4886 A8F3 F8599A47690A 960x660 - 5 զվարճալի, երգիծական, ամերիկյան ֆիլմ ընտրությունների մասին«Հիմնական գույներ» / “Primary colors”, ռեժիսոր՝ Մայք Նիքոլս, 1998

 

Ջեք Սթենթոնը (Ջոն Թրավոլթա) հարավային մարզպետ է, որ ունի նախագահական ամբիցիաներ և դնում է իր թեկնածությունը գալիք ընտրություններին՝ իր շուրջը հավաքելով տաղանդավոր PR մասնագետների ու փայլուն քաղտեխնոլոգների։ Ջրի երես են բարձրանում Սթենթոնի վաղեմի մութ պատմությունները, որոնք կոծկելու և մաքրելու համար ամբողջ թիմը փորձում է հնարավորինս մեծ ջանքեր գործադրել: Հակասական և էքսցենտրիկ աշխատողներ, կին, որը կանգնած է իր թեկնածու-ամուսնու կողքին, մեդիա-հարձակումներ՝ սրանք են հիմնական խոչընդոտները, որոնք Սթեպթոնի թիմը պետք է հաղթահարի։
Նիքոլսի ֆիլմը համեմված է զանազան գեգերով, անխխորժություններով և տիպիկ ամերիկյան կոլորիտով՝ ֆասթֆուդային դրվագներից մինչև դոնաթներ ուտող քաղաքական գործիչ։ Եվ տպավորիչ դերասանական կազմով, որի հետ անցկացրած ժամանակը լուսավորում է միապաղաղ և նեգատիվ քաղաքական առօրյարից հոգնած ընտրազանգվածին։

 

 

DAF7F3EB E92B 41A7 A57F B87FB0B4FA6B 960x540 - 5 զվարճալի, երգիծական, ամերիկյան ֆիլմ ընտրությունների մասին«Ընտրություն» / “Election”, ռեժիսոր՝ Ալեքսանդր Փեյն, 1999

 

Րիզ Ուիզերսփունի մասնակցությամբ կատակերգությունը ռուսալեզու վարձույթում թարգնանվել է «Выскочка», այնպես որ եթե դիտելու եք ֆիլմը ռուսերեն՝ փնտրեք այն այսպիսի թարգմանությամբ։ Ամերիկյան անկախ կինեմատոգրաֆի ամենահայտնի և վաստակավոր հեղինակ Ալեքսանդր Փեյնի ֆիլմը 90-ականների երիտասարդական կատակերգությունների ոճով է՝ խոսելով նպատակասլաց և մրցակցության մեջ ապրող առաջատար աշակերտների մասին, որոնց ցայտուն բնավորության գծերը կարելի է տեսնել Թրեյսի Ֆլիքի (Ուիզերսփուն) մեջ։ Աշակերտուհին ունի բազմաթիվ ծրագրեր և պլաններ, նամակներ է գրում ազդեցիկ և հայտնի կանանց, որոնք ոգեշնչում են իրեն նորանոր բարձրունքների և նպատակների, Ֆլիքին, կարծես, ոչինչ չի կարող կանգնեցնել, սակայն ամբիցիոզ աշակերտուհին սկսում է նախընտրական մրցավազքի մեջ մտնել… դասավանդող ուսուցիչներից մեկի (Մեթյու Բրոդերիք) հետ, ով համարում է իրեն չափից դուրս մեծամիտ դուսպրծուկ, որին պետք է ցույց տալ իր տեղը։

 


Ի՞նչ դիտել տանը. Մեգ Ռայանի և Թոմ Հենքսի «Դուք նամակ ունեք» դրամեդին

Բացառիկ հարցազրույց Ոսկե ծիրանի պատվավոր հյուր Փոլ Շրեյդերի հետ

Ի՞նչ դիտել տանը. Վուդի Ալենի կրքոտ, զվարճալի ու հմայիչ կարծրատիպերով լի «Վիքի Քրիսթինա Բարսելոնա»-ն

Ինչ դիտել տանը. գարնանային մթնոլորտ ունեցող ֆիլմացանկ

Ինչ դիտել տանը. Փոլ Գրինգրասի՝ «Լուրեր ամբողջ աշխարհից» անշտապ վեսթերնը

2019-2020-ի լավագույն ֆիլմերից 5-ը. Սոֆիա Կոպոլայի նոր dramedy-ից մինչև Կաննի ռումինական էքշն-թրիլեր

10 ռոմանտիկ կատակերգություն՝ Netflix-ից

5 Սուրբծննդյան կատակերգություն, որոնք դուք հնարավոր է դեռ չեք տեսել

Քաջալերող և փոխակերպող ֆիլմացանկ. 3 լավ ֆիլմ

Ընտանեկան, բարի և ոգեշնչող 3 պատմություն, որն արժի դիտել բարդ ժամանակներում

Վերաիմաստավորելով և վերգտնելով կյանքի նշանակությունը. 5 ֆիլմ

5 կարևոր պատերազմական ֆիլմ, որոնք անպայման պետք է դիտել

Ինչպե՞ս է Բեթմենի թշնամին դառնում «հեղափոխական ինստրուկցիա» ու բազում սրտեր գրավում

Ինչ դիտել, երբ սիրտդ ուզում է ճամփորդել. «Ճամփեզրերին»

Ինչ դիտել տանը. Քեյթ Բլանշեթի սիրելի ֆիլմերից 5-ը

Պեդրո Ալմոդովարը կիսվում է ֆիլմերով, որոնք նայում է ինքնամեկուսացման մեջ