50 բան Բելառուսի մասին, որ պետք է իմանալ - VNews

50 բան Բելառուսի մասին, որ պետք է իմանալ

1.Բելառուսի Հանրապետությունը եվրոպական երկիր է, որը գտնվում է աշխարհամասի արևելքում։

2. Բելառուսը ժամանակին ԽՍՀՄ-ի մաս է կազմել։

3.Տարածքը 207, 600 կմ² է, այդպիսով, Բելառուսը  մեծությամբ 84-րդն է աշխարհում։

4. Բելառուսի բնակչությունը գրեթե 10 մլն. է,

5. Այս ցուցանիշով երկիրը 93-րդն է աշխարհում։

6. Բելառուսի մայրաքաղաքի՝ Մինսկի բնակչությունը հասնում է 2 մլն.-ի. այս ցուցանիշով մայրաքաղաքը 11-րդն է Եվրոպայում։

7. Բելառուսը համարվում է «Եվրոպայի թոքերը»։

Մինսկ

8. Մինսկը կանաչ ու մաքուր քաղաք է։ Բացի բազմաթիվ այգիներից, այստեղ է գտնվում մեծությամբ երրորդ Բուսաբանական այգին՝ աշխարհում։

9. Մինսկը շատ անվտանգ քաղաք է. «Numbeo»-ի՝ «378 ամենավտանգավոր քաղաքների» ցուցակում Բելառուսի մայրաքաղը զբաղեցնում է 351-րդ հորիզոնականը՝ համարվելով ամենաանվտագ քաղաք ԱՊՀ տարածքում։

10. Դե իսկ ինքը՝ Բելառուսը, նույնպես համարվում է աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկը՝ ըստ տարբեր հետազոտությունների։

11. Համեմատելով այլ մեծ քաղաքների հետ՝ այստեղ շատ քիչ են ավտոճանապարհային խցանումները։

12. Ի տարբերություն այլ մեծ քաղաքների՝ Մինսկում գիշերները բավականին անաղմուկ են, այստեղ այնքան էլ շատ չեն գիշերային ակումբները։

13. Հետաքրքիր փաստ է, որ Բելառուսի ամենաերկար փողոցը՝ Անկախության Պողոտան, իր կենսագործունեության ընթացքում ոչ միայն երկարել և լայնացել է, այլև փոխել է իր անվանումը 14 անգամ։ Անկախության Պողոտան Եվրոպայի ամենաերկար փողոցներից մեկն է, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկվելու թեկնածու է։

Անկախության Պողոտա

14. Բելառուսի տարադրամը բելառուսական ռուբլին է, ազգային լեզուն՝ ռուսերենն ու բելառուսերենը։

15. Բելառուսի պատմության ընթացքում երկրի տարածքը մտել է տարբեր պետությունների կազմում, ինչի պատճառով էլ երկրում հաճախ է փոփոխվել պաշտոնական լեզուն։

16. 20-րդ դարում, ուղիղ 17 տարի շարունակ երկիրն ունեցել է 4  պետական լեզու՝ միաժամանակ։

17. 9–11-րդ դարերում երկրի տարածքը մտնում էր Կիևյան Ռուսիայի, 14-րդ դարում՝ Լիտվական Մեծ իշխանության կազմի մեջ։ Ավելի ուշ այդ հողերին բնորոշ դարձավ «Բելայա Ռուս» անվանումը։ 1918 թվականին կազմավորվեց Բելառուսական Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը, որը 1922 թվականին մտավ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Միության կազմի մեջ։

18.Աշխարհի ամենամեծ գրադարաններից մեկը գտնվում է Մինսկում։ Բելառուսի Ազգային գրադարանը բացվել է 2006 թվականին։ Ընդհանուր տարածքը 112.000 մ² է, գրքերի համար նախատեսված տարածքը կազմում է 55.000 մ², իսկ ընդհանուր կառույցը կշռում է 115.000 տոննա։ Հարկ է նշել, որ Ազգային գռադարանի շինարարական աշխատանքները այնքան թանկ նստեցին պետության վրա, որ քաղաքացիներից հավելյալ հարկ գանձվեց։

Բելառուսի Ազգային գրադարան

19. Բնակչության ավելի քան 80%-ը էթնիկ բելառուսներ են, ամենամեծ ազգային փոքրամասնություներն են ռուսները, լեհերը և ուկրաինացիները։

20.Ինչ վերաբերում է դավանանքին. այստեղ բացակայում են կրոնական տարաձայնություններն ու անհաշտությունները։ Բելառուսի բնակիչների մեծ մասը ուղղափառ քրիստոնյաներ են՝ Բելառուսի ուղղափառ եկեղեցու հետևորդներ, որը Ռուս ուղղափառ եկեղեցու իրավասության տակ է, թեև երկրի արևմուտքում կա կաթոլիկ եկեղեցու փոքր համայնք։

21.Բելառուսում գործում է մեկ անձնագիր, որը նաև միջազգային է համարվում։

22. Բելառուսում են ծնվել Իսրայելի երկու նախագահները՝ Շաիմ Վայցմանը և Խիմոն Պերեսը։

23. Բելառուսի 40%-ը բաղկացած է անտառներից, ինչպես և Բելառուսի դրոշի 40%-ը բաղկացած է խորհրդանշական կանաչ գույնից։

24. 1994 թվականին ընդունվել է Բելառուսի Սահմանադրությունը, և անցկացվել են առաջին նախագահական ընտրությունները: Նախագահ է ընտրվել Ալեքսանդր Լուկաշենկոն:

25. Համաձայն 1994 թվականին ընդուված սահմանադրության, նախագահության ժամկետը 5 տարի է, նախագահը կարող է պաշտոնավարել առավելագույնը երկու ժամկետով, բայց …

26. Բայց 2004 թվականի սահմանադրական փոփոխությամբ հանվել են ժամկետային սահմանափակումները։ Արդյունքում, Լուկաշենկոն կառավարում է 1994 թվականից մինչ օրս։

27. Եվ ևս հինգ տարի՝ ինչպես ցույց տվեցին օրերս կայացած նախագահական ընտրությունները։

28.Բելառուսում բավականին որակյալ ու մատչելի է բուժ. սպասարկումը, այդ է պատճառը, որ մի շարք ռուսներ գնում եմ Բելառուս՝ տարբեր առողջական հարցերով։

29. Բելառուսը 5  Նոբելյան մրցանակակիր ունի։ 2015 թվականին վերոնշյալ մրցանակին արժանացավ գրող Սվետլանա Ալեկսեվիչը։

30. Բելառուսում չկան մետաղադրամներ, միայն՝ թղթադրամներ, որոնցից ամենաէժանի արժեքը 10 բելառուսական ռուբլի է։

31. Ի տարբերություն գիշերային ակումբների, Բելառուսում շատ են խաղատները։ Երբ Ռուսաստանում արգելեցին վերոնշյալ բիզնեսը, բելառուսական խաղասեղանների շուրջ սկսեցին նստել մեծաթիվ ռուսներ։

32. Բելառուսի «Բելովեժսկայայի անտառները» ամենամեծն ու հինն են Եվրոպայում։ Այստեղ է բնակվում Եվրոպայի ամենամեծ կենդանին՝ վայրի ցուլը (զուբր)։

Բելովեժսկայայի անտառները

33.Եվրասիայի ամբողջ տարածքում միայն Բելառուսում են ապրում այս կենդանիներ։ Մեր մայրցամաքի ոչ մի այլ երկրում դուք նրանց չեք հանդիպի, գուցե միայն՝ կենդանաբանական այգիներում։

34.Բելառուսերեն բառերի մեծ մասը կարդացվում է հենց այնպես, ինչպես գրվում է։

35. Բելառուսի փողոցներին շատ քիչ են գովազդային վահանակները, փոխարենը՝ այստեղ շատ են սոցիալական գովազդները։

36.Բելառուսական Պոլոցկ քաղաքը համարվում է Եվրոպայի ամենակենտրոնը։

Պոլոցկ, Եվրոպայի կենտրոնը

37.Բելառուսը համարվում է արևելյան Եվրոպայի «Սիլիկոնյան հովիտը»։

38.Շուրջ տաս տարի առաջ այստեղ կառուցվել է Բարձր Տեխնոլոգիաների Այգի, որտեղ այժմ գործում է 170 կազմակերպություն, իսկ ծրագրավորողների թիվը հասնում է 27000-ի։

39. Այսպիսով, բելառուս երեխաները նախընտրում են ոչ թե տիեզերագնաց դառնալ, այլ՝ ծրագրավորող. վերջիններիս աշխատավարձն այստեղ բավականին բարձ է, իսկ գործը պատվաբեր է համարվում։

40.Միևնույն ժամանակ քաղաքացիների միջին աշխատավարձը շատ ցածր է. Բելառուսը Եվրոպայի երկրորդ երկիրն է՝ Ուկրաինայից հետո՝ ցածր միջին աշխատավարձի ցուցանիշով։

41.Մինսկի և Վիլնյուսի միջև հեռավորությունը ընդամենը 188 կմ. է, սակայն Լիտվիա այցելելու համար բելառուսներին վիզա է հարկավոր։

Բելառուսական գյուղ

42. Բելառուսը՝ իր բնակչության թվի համեմատ, շատ անվանի մարզիկներ ունի։ Այստեղ բոլորը հպարտանում են երկրի սպորտային հաջողություններով։

43.Բելառուսները նախընտրությունը տալիս են ֆուտբոլին, ոչ թե՝ հոկեյին։

44.Այդուհանդերձ, հոկեյում ավելի մեծ են եկամուտները։ Բելառուսի բոլոր քաղաքներում հոկեյի սառցադաշտ կա, որոնցից ամենամեծը Մինսկ-Արենան է։ Այն Եվրոպայում չորորդն է՝ իր չափսերով։

45.Բելառուսում պարտադիր զինվորական ծառայությունը 1,5 տարի է, եթե հաջողվում է բանակ գնալ՝ բարձրագույն կրթություն ստանալուց հետո,  զին ծառայությունը դառնում է մեկ տարի։

46. 1991 թվականին անցկացված մարդահամարի համաձայն Բելառուսում հայերի թիվը կազմում է 10 191 հայ, որից 2 800-ը՝ Մինսկում։

47. Մինսկում կա հինգ հայկական փողոց, Բելառուսի հարյուր անվանի գործիչներից 10-ը հայեր են։

48. Բելառուսական խոհանոցը հիմնականում բաղկացած է բանջարեղենից, մսամթերքից (հատկապես խոզի միս) և հացից, որոնք սովորաբար դանդաղ եփված կամ շոգեխաշված են, որպես կանոն բելառուսները ուտում են թեթև նախաճաշ, ճաշը ամենամեծ սնունդն է օրվա ընթացքում։

Նեսվիժի ամրոցը

49. Բելառուսում կա  ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության չորս օբեկտ` Միր ամրոց համալիրը, Նեսվիժի ամրոցը, Բելովեժսկայայի անտառները, որոնց մի մասը գտնվում է Լեհաստանում և Ստրուվի երկրաբաշխական աղեղը։ 

50.Բելառուսը այն քիչ երկրներից մեկն է, որը չի անցնում «ձմեռային» ժամի։