50 բան, որ պետք է իմանալ Լիբանանի մասին - VNews

50 բան, որ պետք է իմանալ Լիբանանի մասին

1.Լիբանանը փոքրիկ պետություն է Մերձավոր Արևելքում։ Կարճ ձևակերպմամբ՝ Լիբանանը հարուստ պատմությամբ, հնագույն մշակութային ավանդույթների ու հիասքանչ բնապատկերների երկիր է։

2.Եվ սա ամենը չէ, ինչով կարող է հպարտանալ Լիբանանը։

3.Ներկայիս Լիբանանի տարածքում բնակություն են հաստատել մեր թվարկությունից առաջ 6-րդ հազարամյակում։

4.Լիբանանի տարածքը – 10.4 հազար կմ²։

5.Լիբանանն անկախ պետություն է հռչակվել  1943 թվականին։

6.Լիբանանի մայրաքաղաքը՝ Բեյրութը, շատ բաների միջով է անցել. այն քանդվել և վերականգնվել է 7 անգամ։

Բեյրութ

7.Մինչև Լիբանանի քաղաքացիական պատերազմը, որը տեղի է ունեցել անցած դարի 70-ականների կեսերին, երկիրը մեծ ծաղկունք էր ապրում. այն համարվում էր Շվեյցարիայի՝ «ֆինանսական դրախտի» անալոգը արաբական երկրների համար։

8.1975 թվականից երկրում սկիզբ առած քաղաքացիական 15-ամյա պատերազմը կործանիչ հարված հասցրեց երկրի տնտեսությանը։

9.Այժմ Լիբանանը ոչ հարուստ, բայց աստիճանաբար զարգացող արաբական պետություն է։

10.Լիբանանն առաջին արաբական երկիրն էր, որը ստեղծեց ու ընդունեց սեփական սահմանադրությունը։

11.Այստեղ չկան ոչ նավթի հանքեր, ոչ գազային պաշարներ, փոխարենը այստեղ կգտնեք ծովափնյա տարածք ու մշակութային հուշարձաններ։

12.Երկրի փոքր չափսերն այն հարմարավետ են դարձնում՝ ճանապարհորդությունների համար։

13.Լիբանանը տարբեր ժամանակաշրջանների, մշակույթների ու կրոնների միաձուլում է. այս չափորոշիչներով երկիրը միակն է Մերձավոր Արևելքում։

14.2-3 ժամում դուք կարող եք ձյունապատ լանջերից տեղափոխվել տրոպիկական լողափներ, կամ դուրս գալ հին հունական տաճարներից ու մուտք գործել ժամանակակից քաղաքներ։

15.Լիբանանի Ջունիա քաղաքը հաճախ են համեմատում բրազիլական Ռիո դե Ժանեյրոյի հետ. այստեղ՝ սարի գագաթին վեր է խոյանում Մարիամ Աստվածածնի արձանը։

16.Արձանը կշռում է 15 տոննա, բարձրությունը 20 մետր է, հումքը՝ բրոնզ։

17.Լիբանանում, ի տարբերություն արաբական այլ երկրների, չկա ոչ մի անապատ։

18.Բնակչության մեծամասնությունը մահմեդականություն է դավանում, 40% -ը՝ քրիստոնեություն։ Պաշտոնապես Լիբանանը համարվում է աշխարհիկ պետություն։

19.Բեյրութի հին հատվածի կենտրոնում տեղակայված է Հնագիտական այգին, որը կոչում են նաև «Ներողամտության այգի», քանի որ այն կառուցվել է երկրում առկա բոլոր էթնիկ ու կրոնական խմբավորումների ջանքերով։

20.Այգում պահպանված են մի քանի հին քաղաքակրթությունների կառույցների մնացորդներ. հին հունական, հին հռոմեական, բյուզանդական։

Հնագիտական այգի

21.Լիբանանը խորհրդարանական հանրապետություն է։ Պետության գլուխը հանրապետության նախագահն է, որին ընտրում է խորհրդարանը 6 տարի ժամանակով և առանց անմիջապես վերընտրվելու իրավունքի։

22.Ավանդույթի ուժով 1934 թվականից Լիբանանի հանրապետության նախագահները ընտրվում են քրիստոնյա կաթոլիկ մարոնի համայնքից։ Այսպիսով, Լիբանանի հանրապետության նախագահը արաբական երկրների միակ ոչ իսլամադավան պետության գլուխն է։

23.Իսկ վարչապետները, 1937 թվականից սկսած, նշանակվում են իսլամական սուննի համայնքից։

24.Ինչ վերաբերում է խորհրդարանական աթոռներին.  1992 թվականից հավասարապես բաժանված են քրիստոնյա և մուսուլման ներկայացուցիչների միջև։

25.Ի դեպ, երկրում գործում են ավելի քան 30 կուսակցություններ և քաղաքական խմբավորումներ։

26.Բնակչությունը 95%-ը կազմում են արաբները, 4%-ը Հայերը, իսկ մնացյալ ազգերը միասին ընդամենը 1%։

Բեյրութ

27.Լիբանանաբնակ հայերի մասին. ըստ հռոմեացի պատմիչների, դեռևս մ. թ. ա. IV—III դդ. հայ առևտրականները տեղի շուկաներն են բերել Հայաստանի գինին, մրգեղենը, անտառանյութը, որդան կարմիրը և այլ ապրանքներ։

28.Հայերի հոսքը Լիբանան մեծացել է XVII դարի կեսից, երբ դրուզ իշխանապետները ապաստան են տվել օսմանյան լծից փախչող քրիստոնյաներին։

29.Լիբանանում գործում են հայ ազգային կուսակցությունները, որոնցից իր ազդեցիկ գործունեությունն է ծավալում ՀՅԴ-ն, որը խմբակցության մակարդակով ներկայացված է Լիբանանի Խորհրդարանում։ Լիբանանում գործում է նաև հայկական մամուլ։

30.Լիբանանի պաշտոնական լեզուն արաբերենն է, տարածված են նաև ֆրանսերենն ու անգլերենը։

31.Բեյրութի կարևորագույն կրոնական կառույցը Մուհամմեդ ալ-Ամին մզկիթն է։

32.Մուհամմեդ ալ-Ամինը աշխարհի ամենամեծ մզկիթներից է։ Տարածքը՝ 10,7 հազար քառակուսի մետր։

33.Մզկիթի հարակից տարածքը հաճախ օգտագործվում է քաղաքական ակցիաների համար։

34.Բեյրութը տուժել է իսրայելական ռմբակոծությունից։

35.Ինչի պատճառն է եղել 2006 թվականի միջադեպը, երբ լիբանանական զորքերը գերի էին վերցրել երկու իսրայելացի զինվորականների։

36.Ռմբակոծության արդյունքում կործանվել էին քաղաքի կամուրջները, օդանավակայանը և բազմաթիվ բնակելի տարածքներ։

37.Լիբանանում ձյուն է գալիս. իհարկե, միայն լեռներում և ոչ ամեն տարի։

38.Լիբանանական առաջին խաղարկային ֆիլմը նկարահանվել է  1929 թվականին։

39.Ջեյտա քարանձավները իսկական անդրերկրյա աշխարհ է. լաբրինթոս, որը բաղկացած է բազմաթիվ քարանձավներից։

40.Ստորին քարանձավը հնագույն ժամանակներում եղել է բնակեցված և վերահայտնաբերվել է 1836 թվականին․ այն հնարավոր է այցելել միայն նավակով։

Ջեյտա քարանձավ

41.Լիբանանում գետերը մեծ չեն, ամռանը հաճախ չորանում են։ Խոշոր գետերը՝ Էլ-Լիտանին և էլ-Ասին, օգտագործվում են ոռոգման համար և հիդրոէներգիայի աղբյուր են։

42.Լիբանանի հետաքրքիր ու արկածային վայրերից է Բատարա ջրվեժը։

43.Այն հայտնաբերվել է 1952 թվականին: 255մ. բարձրությունից ջուրը թափվում է ցած` անցնելով երեք բնական կամուրջների միջով:

44.Ջրվեժը բաց է զբոսաշրջիկների համար, սակայն չի կարելի ծանրաբեռնել երկրորդ կամուրջը:

45.Իր մանկությունը Լիբանանում է անցկացրել հայտնի դերասան Կիանու Ռիվզը։

46.Լիբանանի խորհրդանիշներից է մայրի ծառը. ժամանակին այս ծառերը զբաղեցնում էին երկրի տարածքի մի ահռելի մաս, այժմ, ծառահատումների արդյունքում, ծառերի թիվը զգալիորեն նվազել է։

47.Հենց այս ծառն է պատկերված Լիբանանի դրոշին։

48.Լիբանանի Բիբլոս քաղաքը համարվում է աշխարհի ամենահնագույն քաղաքներից մեկը։

49.Բիբլոսի մասին առաջին տեղեկությունները վերաբերում են մ.թ.ա. IV հազարամյակին։ Այս շրջանով է թվագրվում Բիբլոսում կառուցված ամենահայտնի ճարտարապետական շինություններից մեկը՝ Բաալի (Բելի) տաճարը։

Բիբլոս քաղաք

50.Ժամանակին հենց Լիբանանում է բացվել աշխարհի առաջին իրաբավանական դպրոցը։

 

 

 

 

 

 


15 փաստ «вождь»-ի մասին. Լենին

Շառլ Պեռո. այն ամենն, ինչ պետք է իմանալ

Emily in Paris. ամենահետաքրքիրը ամենափարիզյան սերիալի մասին

9×10 փաստ մեր բոլորի մասին (ամենաընթերցված)

The Queen’s Gambit. փաստեր սերիալի մասին

10 բան Թիմոթի Շալամեի մասին, որ պատմել է հենց ինքը

Բայկալ լճի առեղծվածը…

Սև ուրբաթ. 10 հետաքրքիր փաստ

30 բան Ֆրանսիայի մասին, որ պետք է իմանալ

Փաստեր Ռիտա Սարգսյանի մասին

Ո՞վ է Հայաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը…

Հետաքրքիր փաստեր Վլադիմիր Պուտինի կյանքից…

Ո՞վ է Ջորջ Սորոսը. փաստեր

Փաստեր, որ գուցե չգիտես. [բանակների մասին]

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի մասին

Շոն Քոնների. փաստեր