Խոսենք հայերեն. 50 օտար բառերի հայերեն համարժեքներ - VNews

Խոսենք հայերեն. 50 օտար բառերի հայերեն համարժեքներ

վերյնկկկ - Խոսենք հայերեն. 50 օտար բառերի հայերեն համարժեքներ

Լեզվի կոմիտեն պարբերաբար ներկայացնում է օտար բառերի հայերեն համարժեքները, մենք էլ առանձնացրել ենք դրանցից 50-ն ու ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

  1. ասիմպտոմ – անախտանիշ
  2. դեպրեսիվ – ընկճված, ընկճող, ճնշող
  3. դիսոնանս – աններդաշնակություն, անհամապատասխանություն, անհամաձայնություն
  4. էմիգրանտ – արտագաղթած, վտարանդի, տարագիր
  5. էքստրեմալ – 1. ծայրահեղ, 2. արտառոց, 3. արտակարգ
  6. էքստրեմիզմ – ծայրահեղականություն
  7. ինտերակտիվ – փոխներգործուն
  8. ինտերվյու – հարցազրույց
  9. ինֆոգրաֆիկա – տեղեկապատկեր
  10. լեգալ – օրինական
  11.  կազինո – խաղատուն
  12.  կալիգրաֆիա – վայելչագրություն,  գեղագրություն
  13.  կալկուլյատոր – հաշվիչ
  14.  կատաստրոֆա – աղետ
  15.  կոգնիտիվ – ճանաչողական, իմացական
  16.  կոլեկցիոներ – հավաքորդ
  17.  կոնկուրենտ – մրցակից
  18.  կոնսերվատիվ – պահպանողական
  19.  կոնսպիրոլոգիա – դավադրաբանություն
  20.  կոռեկտ – պատշաճ, վայելուչ, բարեկիրթ
  21. մարքեթոլոգ – շուկայագետ, շուկայաբան
  22. շտանգիստ – ծանրորդ
  23. պաթոլոգ – ախտաբան
  24. ռեանիմատոլոգ – վերակենդանացնող
  25. ռեժիսոր – բեմադրիչ
  26. ռեստավրատոր – վերականգնող
  27. սլեսար – փականագործ
  28. սպորտսմեն – մարզիկ
  29. ստիլիստ – ոճաբան, ոճագետ
  30. սուիցիդոլոգ – ինքնասպանագետ
  31. սուֆլյոր – հուշարար
  32. տրավմատոլոգ – վնասվածքաբան, արևմտահայերեն՝ բեկաբույժ
  33. տրեներ – մարզիչ
  34. փիար մենեջեր –  հանրային կապերի պատասխանատու
  35. փրոջեքթ մենեջեր – նախագծերի կառավարիչ, ծրագրերի ղեկավար
  36. ֆլորիստ – ծաղկահարդար, ծաղկաբույծ
  37. բուլեթ – պարբերակծ
  38. էնդեմիա – տեղաճարակ
  39.  էպիդեմիա – համաճարակ
  40. էքստրադիցիա – արտահանձնում, հանձնում
  41.  էքստրակտ – հանուկ, մզուկ
  42. ինստրուկտաժ – հրահանգավորում
  43. ինվենտարիզացիա – գույքագրում
  44. ինտուիտիվ – կանխազգացական
  45.  լինք – հղում
  46. կլավիատուրա / քիբորդ – ստեղնաշար
  47.  կլիենտ – հաճախորդ
  48. կոլաբորատոր – համաշխատող, գործակից
  49.  կոլապս – փլուզում, անկում, կործանում
  50. կոնտագիոզ – հպավարակիչ

 

Աղբյուրը՝ langcom.am


Հայերենում տարածված սխալներից մի քանիսը…

Հայերենում տարածված սխալներից մի քանիսը…

Հայկական դարձվածքներ. QUIZ

Ճիշտ հայերեն. Բառաձևեր և կապակցություններ

Ամանո՞ր, թե՞ ամանօր. ճիշտ հայերեն

Ճիշտ հայերեն. միաժամանակ և միառժամանակ

Թուրքերենից փոխառություններն ու դրանց հայերեն համարժեքները

Ճիշտ հայերեն. որ և որպեսզի շաղկապների կիրառության մասին

Եվս 50 օտար բառերի հայերեն համարժեքներ

«Առթիվ» և «կապակցությամբ» բառերի գործածության մասին…

ԱՅԼԵՒՍ բառի սխալ կիրառությունները…Պարզաբանում է Դավիթ Գյուրջինյանը

ՏՆԻ՞Ց, ԹԵ՞ ՏԱՆԻՑ․ [Լեզվի կոմիտեի նախագահն է պարզաբանում]

QUIZ. ստուգեք ձեր հայերենը

Բառազույգեր. ճիշտ կիրառություն

կույս բառի ծագումն ու իմաստը գրաբարում

շնորհակալ եմ քեզ, թե՞ շնորհակալ եմ քեզանից [ո՞րն է ճիշտ]