5+1 «բրուտալ» սերիալ ուժեղ տղաների մասին... - VNews

5+1 «բրուտալ» սերիալ ուժեղ տղաների մասին…

բրիգադա - 5+1 «բրուտալ» սերիալ ուժեղ տղաների մասին...

Այսօր առանձնացրել ենք սերիալներ ուժեղ ու լավ տղաների մասին, որոնք միշտ «խառը գործերի» մեջ են, օրինապահների հետ լարված հարաբերություններ ունեն, խարիզմատիկ են ու սիրվող՝ չնայած բազմաթիվ բացասական հատկանիշների։

Boardwalk Empire

%D5%BD%D5%A5%D6%80%D5%AB%D5%A1%D5%AC 1 - 5+1 «բրուտալ» սերիալ ուժեղ տղաների մասին...

Հանգամանքների բորումով այս սերիալում բազմիցս բախվում են ուժեղ տղաների շահերը։ 1920-ականներ, «Չոր օրենքի» ժամանակաշրջան, Ատլանտիկ Սիթի՝ հաճույքների և անբարոյականության քաղաք: Ենոքսը շատ կարևոր մարդ է քաղաքում , վերջինս փորձելով օգտվել հեղափոխական վիճակներից՝ ուզում է ավելի հարստանալ: Սակայն Ենոքսը միակը չէ, ով զգում է ժամանակի զարկերակն ու օգտվում «Չոր օրենքից» և խառը քաղաքական վիճակներից:  Սերիալի հեղինակը, պրոդյուսերն ու գլխավոր սցենարիստը «Սոպրանոների» սցենարի համար Emmy մրցանակի արժանացած Թերենս Վինթերն է, իսկ առաջին մասի ռեժիսորը՝ լեգենդար Մարտին Սկորսեզեն:

Mad Men

clever creative man think gets footage 074409850 prevstill - 5+1 «բրուտալ» սերիալ ուժեղ տղաների մասին...

ԱՄՆ, 1960-70-ականներ, գովազդային բիզնես, քոփիրայթինգ, սիգարետ, ալկոհոլ, գեղեցիկ ոճային կանայք և տղամարդիկ, գործնական և նեղանձնական հարաբերություններ, խնդիրներ, հաղթանակներ և սեր ու ատելություն: Սերիալը պատմում է գովազդային հսկա ընկերության ուժեղ, խելացի, բրուտալ, նպատակասլաց տղաների մասին. նրանք փորձում են գերազանցել մեկը մյուսին, մեկը մյուսից ճիշտ գտնվել, մեկը մյուսին հաղթել…
Դոն Դրեյփերը գովազդային ընկերության տնօրենն է: Նա մեծ հաջողությունների է հասել, ընտանիք ունի, երեխաներ, սիրուհիներ… բայց չունի երջանկության զգացողություն, ներքին հանգստություն: Ներսից մի բան նրան տանջում է, ինքն էլ տանջում է հարազատներին, սիրելիներին և կողքին գտնվող բոլոր մարդկանց: Այս սերիալը ցուցադրում է այդ տարիների Ամերիկայի ողջ հմայքն ու դատարկությունը: Ոճային ու գեղեցիկ սերիալ, որը դիտելով նաև կարող եք որոշակի գիտելիքներ ձեռք բերել գովազդային շուկայի մասին: Սերիալը էկրաններ է բարձրացել 2007-ին: 4 տարի շարունակ Emmy է ստացել՝ որպես տարվա լավագույն դրամատիկ սերիալ. սա բացարձակ ռեկորդ է:

Peaky Blinders

s 4 960x639 - 5+1 «բրուտալ» սերիալ ուժեղ տղաների մասին...

Սերիալի իրադարձությունները զարգանում են 20-րդ դարի 20-ականներին, Բիրմինգհեմում: Շելբիների ընտանիքը քաղաքի ամենավտանգավոր և դաժան միավորումներից է: Այս տղաներին ամեն բան թույլատրելի է. նրանք կողոպտում են, ծեծում և վերցնում այն, ինչ իրենց անհրաժեշտ է, խաղեր խաղում խաղատներում, վրեժխնդիր լինում թշնամիներից, իսկ օրենքները նրանց համար չեն։ Ի դեպ, հեռուստասերիալի սցենարիստ Սթիվեն Նայթը խոստովանել է, որ ոգեշնչվել է իր հայրիկի պատմած պատմություններից: Փոքրիկ Նայթին հայրը պատմել է, որ նա  8 կամ 9 տարեկան էի, երբ իր հայրը նրան նամակ տվեց և խնդրեց, որ փոխանցի իր քեռիներին: Նրանք անհասկանալի և «մութ» գործերով զբաղվող մարդիկ էին…

Breaking Bad

%D5%A2%D6%80%D5%A2%D5%A5%D5%A4 - 5+1 «բրուտալ» սերիալ ուժեղ տղաների մասին...

Հեռուստասերիալը պատմում է քիմիայի ուսուցիչ Ուոլթեր Ուայթի մասին, վերջինս 50 տարին բոլորելուն պես տեղեկանում է, որ տառապում է թոքերի քաղցկեղով, և գիտակցելով, որ ապրելու քիչ ժամանակ ունի, որոշում է ընտանիքին իր մահվանից հետո նյութապես ապահովելու համար զբաղվել մեթամֆետամինի արտադրությամբ։ Օգտագործելով քիմիայի ոլորտում ունեցած գիտելիքները՝ Ուայթը սկսում է համագործակցել իր նախկին աշակերտ Ջեսսի Փինքմանի հետ և ձեռնամուխ է լինում բյուրեղացված մեթամֆետամինի արտադրությանն ու վաճառքին։ Անօրինական գործունեության ընթացքում նա ստպված է լինում պայքարել թե’ ոլորտի հսկաների, թե’ օրինապահ մարմինների դեմ, բախվում է ընտանեկան ու միջանձնային բազմաթիվ խնդիրների։ Ուայթը քիմիայի հասարակ ուսուցչից դառնում է իսկական «ուժեղ տղա», որի շուրջ չեն դադարում զարգանալ անօրինական, վտանգավոր ու խառը պատմություններ։

Սերիալը համարվում է բոլոր ժամանակների լավագույններից մեկը, այն ստացել է կուլտային ֆիլմի որակավորում։ Վերջին էպիզոդի հեռարձակման ժամանակ հեռուստասերիալը տեղ է գտել ամերիկյան հեռուստատեսության ամենադիտված կաբելային հեռուստաշոուների շարքում։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների, մասնավորապես՝ 16 «Պրայմթայմ Էմմի» մրցանակի, 8 «Սեթլայթ» մրցանակի, 2 «Ոսկե գլոբուս»-ի և այլն։

Narcos

ոկոբար 960x650 - 5+1 «բրուտալ» սերիալ ուժեղ տղաների մասին...

Առաջին սերիան ցուցադրվել է 2015 թվականի օգոստոսի 28-ին։ Սերիալի արտադրությամբ զբաղվում են Քրիս Բրանկատոն, Կառլ Բերնարդը և Դագ Միրոն, ինչպես նաև բրազիլացի ռեժիսոր Խոսե Պադիլյան: Հեռուստասերիալի սյուժեն կենտրոնացած է երբևէ եղած ամենադաժան ու ամանհայտնի նարկոբարոններից մեկի՝ Պաբլո Էսկոբարի կերպարի շուրջ։ Առաջին եթերաշրջանը բաղկացած է 10 սերիայից:  Նարկո տերմինը ունի բավականին հակասական մեկնաբանություն. Հարավային Ամերիկայի երկրներում նարկոն «նարկոբարոն» տերմինի կրճատ տարբերակն է, իսկ, օրինակ, ԱՄՆ-ում նարկո անվանում են Թմրանյութերի դեմ պայքարի վարչության աշխատակիցներին:

Бригада

բրրրր 960x603 - 5+1 «բրուտալ» սերիալ ուժեղ տղաների մասին...

Հին ու բարի ռուսական սերիալ։ Գրեթե երկու տասնամյակ առաջ հայ տղաները փորձում էին ամեն կերպ նմանվել հեղինակավոր քառյակին, իսկ հայ աղջիկները խելքները թռցնում էին նրանց համար։ Ռուսական ամենաստացված հեռուստասերիալներից մեկը պատմում է 4 ընկերներ Սաշա Բելիի, Կոսմոսի, Պչելայի և Ֆիլի ընկերության պատմությունը: Նրանք մեծացել են  միևնույն բակում և դեռ մանկուց անբաժան են եղել: Ճակատագրական մի օր ընկերները որոշում են փող վաստակել, սակայն ցանկությունները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը և ընկերները պատահաբար մարդ են սպանում: Հենց այս սպանությունն էլ մեկընդմիշտ փոխում է ընկերներից յուրաքանչյուրի կյանքի բնականոն ընթացքը:


Իսպանական 5 հեռուստաշոու, որոնք հաստատ արժե դիտել

5 լավ սերիալ՝ ամենատարբեր մամաների մասին

3 ՖԱՆՏԱՍՏԻԿ սերիալ՝ ֆանտաստիկա ժանրում

նոր ԻՍՊԱՆԱԿԱՆ սերիալ ԿԱՆԱՆՑ, սիրո ու սեքսի մասին [Վալերիա]

5 հին ու նոր ռուսական սերիալ

5 սերիալ թեթև ու լավ տրամադրության համար

5 թույն սերիալ, որոնց ուղեկցությամբ ժամանակը կանցնի աննկատ

Շատ ավելի լարված քան «La casa de papel»-ը. 5 սերիալ

5 ամանորյա դրվագ սիրված սերիալներից

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

5 պատմական սերիալ, որ գուցե դեռ չեք տեսել [մաս 2]

5 պատմական սերիալ, որ գուցե դեռ չեք տեսել

“Game of Thrones”-ի սիրահարների համար. 5 սերիալ

Կորեական 5 սերիալ, որ կթողարկվի ապրիլին

5 սերիալ տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց ազդեցության մասին

Դետեկտիվ ժանրի 5 մինի-սերիալ