-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
53-ամյա ջութակահարուհի Ուայթ Թյորները ջութակ էր նվագում գլխի ուռուցքի հեռացման վիրահատության ընթացքում: Այդպես հիվանդն օգնում էր բժիշկներին պահպանել ուղեղի կարևոր հատվածները, որոնք պատասխանատու են ձեռքերի շարժումների համար:
Վիրաբույժները միշակել են մի տեխնիկա, որը թույլ է տալիս հենց վիրահատության պահին ստուգել, որ ուղեղի՝ ձեռքերի շարժողունակության համար պատասխանատու հատվածները չեն վնասվել վիրահատական միջամտության արդյունքում: Թյորներին արթնացրել են վիրահատության ընթացքում, որպեսզի նա ջութակ նվագի և այդպիսով օգնի բժիշկներին: Թյորներն ասում է՝ «Այն հավանականությունը, որ ես այլևս չեմ կարողանա նվագել, փշրում էր իմ սիրտը: Բժիշկների շնորհիվ ես հույս ունեմ՝ մոտ ապագայում վերադառնալ նվագախումբ»:
Վիրաբույժ Նեյմուրաս Աշկանը պարզաբանում է՝
«Մենք տարեկան իրականացնում ենք ուռուցքի հեռացման շուրջ 400 վիրահատություն, հաճախ ստիպված ենք լինում արթնացնել հիվանդին, որպեսզի ստուգենք նրա լեզվական ռեֆլեքսները, սակայն սա առաջին անգամն էր, երբ ես ստիպացի հիվանդին նվագել»:
Վերջինիս խոսքերով բժիշկները հեռացրել են Թյորների ուռոցքի 90%-ը, և վիրահատությունը թույլ է տվել նրան պահպանել ձախ ձեռքի ողջ շարժունակությունը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո