fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

5 բժշկական սերիալ

Շատերիս մոտ բժշկական սերիալն  ասոցացվում է միայն House  հանճարեղ սերիալի հետ և դեռ հեռավոր 90-ականներին սկիզբ առած  ER /Скорая помощь սերիալի հետ: Գիտեմ՝ այց ցանկը վաղուց արդեն թարմացել է Grey’s Anatomy-ով, որը կարծես թե միտք էլ չունի ավարտվի, սկիզբ են առել արդեն 16-րդ  եթերաշրջանի նկարահանումները: Կարծես թե սերիալի հեղինակ Շոնդա Ռայմսը ցանկանում է, որ գլխավոր հերոսուհին՝ Էլեն Պոմպեոն ծերանա հանդսատեսի առաջ, ինչը շատ նկատելի տեղի է ունենում,  ի դեպ: Ինչևէ, այս սերիալը բարձր վարկանիշ ունի տարբեր կայքերում ու համարվում է լավագույններից մեկը:

Բայց,  ասեմ ձեզ, սրանով չեն ավարտվում,  լավ  բժշկական սերիալները: Վստահ եմ՝ նրանք ովքեր սիրում են այս ժանրի սերիալներ, կարող են իրենց տանը և հարազատների համար կես դրույք բժիշկ համարվել, քանի որ տարիների ընթացքում թե՛ վայելում են այս սերալները, թո՛ որոշակի գիտելիքներ են ձեռք բերում: Համենայնդեպս իմ դեպքում այդպես է…

Քանի որ ես շատ հետաքրքրված եմ այս ժանրի սերիալներով,  ձեզ եմ խորհուրդ տալիս 5 բժշկական սերիալ, որոնք հնարավոր է չեք դիտել:

1.The Knick/Больница Никербокер

Դերերում՝ Clive Owen, André Holland, Jeremy Bobb

Ռեժիսոր՝ Steven Soderbergh

Նյու Յորք 1920-ական թվականներ: Բժիշկ Ջոն Թեքերին, որի դերակատարն է հադիսանում անզուգական Քլայվ Օուենը/ Clive Owen  աշխատոււմ է քաղաքային հիվանդանոցում՝ որպես վիրաբույժ: Եվ որպեսզի կարողանա գլուխ հանել այս ծանր, օր ու գիշեր ուշադրություն խլող աշխատանքից, և միևնույն ժամանակ ֆիզիկապես չսպառվի, դիմում է ծայրահեղ քայլերի ու օգտագործում է հիվանդներ համար նախատեսված «ցավազրկողների» օգնությանը: Հիվանդանոցային դեղատուփերից նա ժամանակ առ ժամանակ գողանում է կոկայինի լուծույթ և ներարկվում է: Ի դեպ, սերիալի հեղինակը, ռեժիսորը և օպերատորը ներկայանում է մեկ անձի՝ Սթիվեն Սոդերբերգի կողմից:

Սերիալը կարող եք դետել այստեղ

 

2. Code Black / Реанимация

Դերերում՝  Marcia Gay Harden/LUIS Guzman

Ռեժիսոր՝ David Von Ancken

Այս սերիալը պատմում է Լոս Անջելեսի հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքի անձնակազմի մասին, որը խիստ ծանր պայմաններում գտնվող հիվանդներին խնամք է ցուցաբերում: Իսկ առանձին սյուժետային գծով ներկայացնում է նրանց անձնական կյանքի դժվարություններն ու կորուստները:

Սերիալը կարող եք դիտել այստեղ

3.The Good Doctor/ Хороший доктор

Դերերում՝ Freddie Highmore/Nicholas Gonzalez/Richard Schiff

Ռեժիսոր՝ Mike Listo

Սերիալը աուտիզմի համախտանիշով   տաղանդավոր, երիտասարդ բժշկի  մասին է, որն ունի եզակի ունակություններ՝ անհավատալի հիշողություն և ֆանտաստիկ զգայունություն այն խնդիրների նկատմամբ, որոնք տեղի են ունենում են մարդու մարմնում և օրգանիզմում: Հերոսը դառնում է փայլուն վիրաբույժ՝ չնայած  որ  անձնական իմաստով, նրա զարգացումը համապատասխանում է 10 տարեկան երեխայի մակարդակին:

Ի դեպ, լավ նորություն՝ ֆիլմի սցենարի հեղինակն  է  David Shore-ը, որը  հայտնի House սերիալի  սցենարի հեղինակն է նաև: Այնպես որ այս անունը արդեն իսկ մեծ նշանակություն է տալիս սերիալին:

Սերիալը կարող եք դիտել այստեղ

4. New Amsterdam/ Новый Амстердам

Դերերում՝ Ryan Eggold, Jocko Sims, Tyler Labine

Ռեժիսոր՝ Michael Slovis

Փորձառու մասնագետ Մաքս Գուդվինը դառնում է Միացյալ Նահանգների ամենահին պետական հիվանդանոցի`  Նոր Ամստերդամի  գլխավոր բժիշկը: Նրա նպատակն է վերականգնել  հիվանդանոցի նախկին հեղինակությունն, որն այժմ չունի աշխատակազմ, սարքավորում և ֆինանսավորում: Չնայած նրա բոլոր ջանքերին ՝ աշխատակիցները դեռ պատրաստ չեն վստահել Գուդվինին. նրա նախորդները նույնպես խոստացել էին  կարգի բերել հիվանդանոցը, բայց նրանց հավաստիացումները մնացել  էին պարզապես խոսքեր:

Սերիալը կարող եք դտել այստեղ 

5.Private Practice/Частная практика

Դերերում` Kate Walsh, Paul Adelstein, KaDee Strickland

Ռեժիսոր՝ Mark Tinker

Բժիշկ  Ադիսոն Մոնտգոմերին  ժամանում է Լոս Անջելես և սկսում նոր կյանք:  Նա աշխատանքի է անցնում մասնավոր կլինիկայում, ծանոթանում է իր գործընկերների հետ: Նրանք միասին բուժում են հիվանդներին, սիրահարվում, զգում անձնական խնդիրները և աջակցում միմյանց: Ի դեպ այս  բժշկուհու կերպարը բառիս բուն իմաստով գալիս  է  Grey’s Anatomy-ից, քանի որ նա այնտեղ արդեն ուներ անձնական խնդիրներ նախկին ամուսնու և նրա սիրուհու հետ:

Տես նաև՝

Սերիալը կարող եք դետել այստեղ