5 ուտեստ բրոկոլիով - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

5 ուտեստ բրոկոլիով

Շատերի մոտ արդեն իսկ բրոկոլի բառը առաջացնում է տհաճ հույզեր: Իսկ  երեխաների մեծամասնության համար այն «պատիժ ուտելիքների» շարքում է: Մեղմ ասած` չեն սիրում: Բայց հավատացեք՝ կանաչ ծաղիկիների այս մեծ  ու օգտակար  փնջից էլ կարելի է համեղ ուտեստներ պատրաստել՝ հեշտ և արագ:

Կարտոֆիլով և բրոկոլիով խյուս

Անհրաժեշտ բաղադրիչներ

Կես փունջ բրոկոլի

5-6 կարտոֆիլ

կարագ

սամիթ

աղ

սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլն ու բրոկոլին խաշել, խյուս դարձնել, ավելացնել աղը, պղպեղն ու մանր կտրատած սամիթը: Վերջում ավելացնել մի կտոր կարագն ու ցանկության դեպքում՝ դեղին պանիր քերել:

Բրոկոլիով կոտլետ

Անհրաժեշտ բաղադրիչներ

1 փունջ բրոկոլի

կարմիր պղպեղ

կանաչ սոխ

սխտոր

համեմ

սամիթ

աղ

սև պղպեղ

պաքսիմատ

ձեթ

Պատրաստման եղանակը

Բրոկոլին և պղպեղները լավ մանրացնել, վրան ավելացնել կանաչեղենն ու համեմունքները: Կոտլետի տեսք տալ: Տապակել պաքսիպատով  երկու կողմից ձեթի մեջ 4-5 րոպե:

Բրոկոլիով աղցան

Անհրաժեշտ բաղադրիչներ

1 փունջ բրոկոլի

բուլղարական գունավոր պղպեղներ

կարմիր սոխ

ընկույզ

ֆետա պանիր

աղ

սև պղպեղ

կիտրոն

ձեթ

Պատրաստման եղանակը

Բրոկոլին  աղով շոգեխաշել: Մի կողմ դնել,  որ քամվի: Անպայման վերցնել խորը և գեղեցիկ ափսե, լցնել արդեն իսկ սառը բրոկոլին, երկարությամբ կտրատած գունագեղ պղպեղները, կիսալուսնաձև կտրատած կարմիր սողը և  համեմունքները: Լցնել մեկ կիտրոնի հյութը և ցեդրան: Իսկ վերջում զարդարել մանրացված ընկույզով ու ֆետա պանրով: Խառնել միայն ու միայն հյուրասիրելուց առաջ:

Բրոկոլիով ապուր

Անհրաժեծտ բաղադրիչներ

1 փունջ բրոկոլի

2 գազար

սխտոր

աղ

սև  և կարմիր պղպեղ

չորահաց

ձեթ

Պտրաստաման եղանակը

Բրոկուլին ու  գազարը  շոգեխաշել: Լցնել խոհանոցային կոմբայնի մեջ, հարել, ավելացնել համեմունքներն ու սխտորը: Լցնել ափսեի մեջ, մի քանի կաթիլ ձեթ ավելավնել՝ ցանկալի է ձիթապղի, և ափսեի անկյունում մի քանի չորահաց դնել:

Հ.Գ. Փոքրիկ ու գաղտնի խորհուրդ: Եթե ապուրը շատ է ստացվել, կամ դեպքերը այնպես են զարգացել, որ ձեր ընտանիքում միայն դուք եք սիրում այս ապուրը, ինչպես իմ կյանքում է այդպես դասավորվել, ապա ավելացած ապուրը լցրեք տարայի մեջ ու դրեք սառցարանը՝ ավելի լավ օրերի համար: Ի դեպ, ժամանակ էլ կխնայեք, չեք եփի ու թափի և ուտելու բան կունենաք:

Բրոկոլիով ջեռեփուկ

 

Անհրաժեշտ բաղադրիչներ

Մեկ փունջ բրոկոլի

թթվասեր

ձու

դեղին պանիր

կանաչ սոխ

համեմ

սխտոր աղ

սև պղպեղ

խմելի սունելի

ձեթ

Պատրաստման եղանակը

Բրոկոլին իրարից առանձնացնել, լցնել գեղեցիկ թավայի մեջ, ավելացնել կանաչեղենը, սխտորը, համեմունքներն  ու թթվասերով, ձվով ու քերած պանրով սոուսը: Խառնել: Մի փոքր ձեթ ու քերած պանիր  ավելացնել և 45-50 րոպեով դնել փուռը: Եփել մինչև չհայտնվի ախորժաբեր և խրթան վարդագույնը: Եվ ցանկալի է  գրոհել մեկ բաժակ գարեջրով: Չէ՛, պարտադիր է:

Աշխատեք առողջ սնվել: