5 ֆիլմ-5 գիրք. Ալեն Սիմոնյան - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

5 ֆիլմ-5 գիրք. Ալեն Սիմոնյան

Լրագրող, դերասան, պրոդյուսեր Ալեն Սիմոնյանը 2013-ից նաև քաղաքականություն մտավ։ 2017-ին ընտրվեց Երևան համայնքի ավագանու անդամ, իսկ 2018-ի մայիսից ԱԺ պատգամավոր է։

VNews Culture-ի հետ զրույցում պատգամավորը, պահպանելով նախագծի ձևաչափը, թեև դժվարությամբ, սակայն, առանձնացրել է իր կյանքում կարևոր հետք թողած ֆիլմերից 5-ը։ Ստորև ներկայացնում ենք դրանք, ըստ Ալեն Սիմոնյանի նշած հաջորդականության․

1Երեք Բիլբորդ  Էբինգի սահմանին, Միսսուրի/Три билборда на границе Эббинга/ Three Billboards Oudside Ebbing, Missouri . 2017թ.

Ռեժիսոր՝ Մարտին Մաքդոնա

Դերերում՝ Ֆրենսիս Մաք Դորմանդ, Վուդի Հարելսոն, Սեմ Ռոքուել, Լուկաս Հեջդես և ուրիշներ

Ֆիլմը պատմում է հուսահատ մոր մասին, որը կորցրել է դստերը։ Վերջինիս բռնաբարել են և դաժանաբար սպանել։ Գլխավոր հերոսուհին՝ Միլդրեդը, դիմել է ոստիկանների օգնությանը, սակայն դեպքից 7 ամիս անց նրանք հանցագործին չեն հայտնաբերել։ Նա կարծում է, որ շերիֆն ու  ոստիկանության սպան անգործության են մատնված և այնքան էլ շահագրգռված չեն գործի բացահայտմամբ։ Եվ, ահա Միլդրեդը որոշում է անձամբ վրեժխնդիր լինել ոստիկաններից․վարձում է երեք բիլբորդ և նրանցից յուրաքանչյուրի վրա նամակներ գրում ոստիկաններին՝ հետևյալ բովանդակությամբ․ «Սպանություն է տեղի ունեցել, մինչդեռ մարդասպան սրիկան վայելում է իր ազատությունը․ինչո՞ւ գործը չի բացահայտվել»։ Սա այն հարցն է, որ տանջում է հուսահատ մորը։

Ֆիլմն արժանացել է «Ոսկե Գլոբուսի»  չորս անվանակարգերում։

2018-ին այն հավակնում էր համալրել օսկարակիր ֆիլմերի ցանկը, ինչը, սակայն, չհաջողվեց։

2. Թռիչք կկվի բնի վրայով/Пролетая над гнездом кукушки/ One flew Over the Cuckoo’s Nest 1975թ.

Ռեժիսոր՝ Միլոշ Ֆորման

Դերերում՝ Ջեք Նիքոլսոն, Լուիզա Ֆլեթչեր, Ուիլյամ Ռեդֆիլդ, Դենի դե Վիտո, Քրիսթոֆեր Լլոյդ

Սա ֆիլմ է ազատության և ըմբոստության մասին։ Ռենդլ Պատրիկ ՄըքՄերֆին ազատազրկումից խուսափելու համար խելագար է ձևանում և հայտնվում է հոգեբուժարանում, որտեղ ամեն ինչ կառավարում է Միլդրեդ Ռեթչեդը։ Նա ամուսնացած չէ և չունի անձնական կյանք, փոխարենը խիստ կարգուկանոն է հաստատել հոգեբուժարանում և իշխում է բուժանձնակազմին և հիվանդներին։ Ռենդլիին զարմացնում է, թե ինչպես և ինչու են հիվանդները համակերպվում հոգեբուժարանում տիրող իրավիճակի հետ։ Հերոսը որոշում է ապստամբել և ապստամբում է միայնակ։ Ֆիլմը նկարահանվել է Կեն Կիզիի համանուն վեպի հիման վրա։ Արժանացել է հինգ  «Օսկարի», վեց  «Ոսկե Գլոբուսի» և բրիտանական կինոակադեմիայի վեց մրցանակի։

3. Մենք ենք, մեր սարերը. 1970թ.

Ռեժիսոր՝ Հենրիկ Մալյան

Դերերում՝ Մհեր Մկրտչյան, Սոս Սարգսյան, Խորեն Աբրահամյան, Ազատ Շերենց, Արտավազդ Փելեշյան, Արմեն Այվազյան

Հրանտ Մաթևոսյանի համանուն վեպի հիման վրա նկարահանված գեղարվեստական կինոնկարը բոլոր ժամանակների և բոլորի սիրելի ֆիլմերից է։ Գործողությունները ծավալվում են հնձի սեզոնին։ Հերոսներից մեկի՝ Իշխանի հոտին պատահմամբ 4 ոչխար է խառնվում, նա էլ հոգնած հնձվորներին առաջարկում է մորթել ավարն ու մի լավ խորոված ուտել։ Եվ ամենաանհարմար պահին, երբ քաղցած հնձվորները պատրաստվում են ճաշակել ախորժաբեր խորովածը, հայտնվում է Ռևազն ու հայտնում իր կորած ոչխարների մասին։

Ֆիլմի պրեմիերայից քառասուն տարի անց՝ 2010 թվականին Հրանտ Մաթևոսյանի որդին՝ կինոռեժիսոր Դավիթ Մաթևոսյանը և Հենրիկ Մալյանի աշակերտ Աշոտ Ադամյանը ձեռնամուխ են եղել կինոնկարի ստեղծման պատմությունը ներկայացնող ֆիլմի նկարահանմանը։

կարդա՝ «Մենք ենք մեր սարերը» ասում է…

Պարզվում է՝ քաղաքական գործիչները սիրում են նաև սերիալներ դիտել, իհարկե՝ ոչ բրազիլական։ Ալեն Սիմոնյանը «Գահերի խաղը» հեռուստասերիալի սիրահարներից է, ասում է՝ սա սերիալ է, որն ինֆորմացիա է պարունակում, սովորեցնում, ինչու չէ՝ նաև ժամանց ապահովում։ Եվ  այսպես՝

4. «Գահերի խաղը» /Игра престолов/ game of thrones. 2011 …թթ.

Ռեժիսորներ՝ Թիմ Վան Փաթթեն, Բրայան Կիրկ, Դանիել Մինախան, Ալան Թելյոր

Դերերում՝ Շոն Բին, Նիկոլայ Կոստեր-Վալդաու, Փիթեր Դինքլեյջ, Էմիլիա Կլարկ, Լենա Հիդի, Իեն Գլեն, Քիթ Հարինգթոն, Սոֆի Թըրներ և ուրիշներ։

Ամերիկյան ֆենթեզի ժանրով և «HBO» հեռուստաալիքի պատվերով նկարահանված դրամատիկ հեռուստասերիալի հիմքում գրող Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինի «Սառույցի ու կրակի երգ» վիպաշարում տեղի ունեցող զարգացումներն են։ Այստեղ ազնվական ընտանիքները պայքար են հանուն Երկաթե Գահի։ Ի տարբերություն առաջին սեզոնի, որտեղ վեպում և հեռուստադրամայում ընթացող զարգացումները գրեթե նույնությամբ վերարտադրված են, հաջորդ սեզոններում դրանք սկսում են էականորեն այլ ընթացք գտնել։ Հեռուստադրաման համընդհանուր ուշադրության է արժանացել և ունի միջազգային երկրպագուների ահռելի բանակ։ Քննադատներն էլ հիմնականում սուր քննադատության են ենթարկել հեռուստասերիալում առկա մերկ տեսարաններն ու բավականին արտահայտիչ բռնության դրսևորումները։

Հեռուստասերիալը արժանացել է ռեկորդային 38 պրայմթայմ Էմմի մրցանակի, երեք Հյուգոյի մրցանակի, չորս անգամ առաջադրվել է  «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությանը։

5. Շինդլերի ցուցակը։Спшсок Шиндлера/ 1993 ԱՄՆ

Ռեժիսոր՝ Սթիվեն Սփիլբերգ

Դերերում՝ Ռեյֆ Ֆայնս, Լիամ Նիսոն, Բեն Քինգսլի, Քերոլայն Գուդոլլ և ուրիշներ։

 Ամերիկացի կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի ֆիլմը պատմում է նացիստական խմբավորման անդամ, գերմանացի գործարար Օսկար Շինդլերի մասին, ով փրկում է ավելի քան հազար մարդկային կյանք։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1993 թ․՝ Վաշինգտոնում։ Ֆիլմի սցենարիստը ասգությամբ հայ Սթիվեն Զաիլյանն է։

7 «Օսկարի», 7 BAFTA-ի, 3 «Ոսկե Գլոբուսի», 1 «Գրեմմիի» արժանացած «Շինդլերի ցուցակը» ֆիլմից հետո հոլիվուդյան հանճարեղ ռեժիսորը որոշել է անդրադառնալ նաև Հայոց ցեղասպանությանը: Թուրքական «Աքշամի» հաղորդմամբ՝ Սփիլբերգը սկսել է նյութեր հավաքել 1915 թվականի վերաբերյալ: Սակայն, պահպանելով ինտրիգը, չի խոստովանել, որ ֆիլմ նկարահանելու մտադրություն ունի:

Հունգարիայի հրեա հանդիսացող 67-ամյա Սփիլբերգը ֆիլմի նկարահանումից մեկ տարի անց հիմնեց «Shoah» հիմնադրամը, որի աշխատակիցները մինչ օրս հանդիպել և զրուցել են 58 երկրներում ապրող ցեղասպանության ականատես դարձած 51 հազար 413 մարդու հետ:

«Շինդլերի ցուցակը» պատմության մեջ ամենաթանկարժեք սև-սպիտակ ֆիլմն է։ Սփիլբերգը, սակայն, հրաժարվեց ֆիլմից ստացված եկամուտներից։ Նրա խոսքով՝ դրանք «արյունոտ փողեր էին», և ստացված ամբողջ հասույթն օգտագործեց բարեգործական նպատակներով։

Ալեն Սիմոնյանի սիրելի գրքերը

Պատգամավորի սիրելի ֆիլմերն այսքանով չեն սահմանափակվում, դրանք տասնյակների, հարյուրների են հասնում, բայց ինչպես մեր շարքի յուրաքանչյուր հեղինակ, Ալեն Սիմոնյանը ևս պահպանելով սահմանված ձևաչափը, անցում է կատարում սիրելի գրքերին։ Եվ այսպես, միասին բացահայտենք Ալեն Սիմոնյանի սիրելի հեղինակների սիրելի ստեղծագործությունները։ Դրանք են.

1 2

Մաթևոսյանը Աստծո, մարդու, ապրելու մասին…[մեջբերումներ]

Սարոյանի և Հրանտ Մաթևոսյանի հոր հանդիպումը…

Ոչ մի շաբաթ առանց Մաթևոսյանի [ժողովածուի մասին պատմում է Հայկ Համբարձումյանը]

ԶԱՆԳԱԿ հրատարակչության 2019-ի բեսթսելլերները [10 գիրք]

ԳԱՐԵՋՈՒՐ ՀԱՆՃԱՐԻ ՀԱՄԱՐ․ Սամվել Սևադա [հուշեր Հրանտ Մաթևոսյանի մասին]

GOT-ի ռեժիսորը խոստովանում է…

Սթիվեն Քինգ․ Փայլատակում [հատված վեպից]

Քիթ Հարինգթոնը միացել է Marvel-ի սուպերհերոսների ընտանիքին

Սթիվեն Քինգի հերթական նովելն էկրանավորվում է

5 վայր, որ պետք է գնաս, եթե գրող ես [մուսայի հետևից]

Թողարկվել է Էմիլիա Քլարքի ու Հենրի Գոլդինգի սուրբծննդյան ֆիլմի առաջին թրեյլերը

HBO-ից Netflix կես քայլ է. «Գահերի խաղի» հեղինակները տեղափոխվում են…

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

HBO-ն պատասխանում է «Գահերի խաղը» վերանկարահանելու ստորագրահավաքին

Ամենահայտնի 5 հորինված աշխարհները

Ջիմ Քերրին, Ջուլիա Ռոբերթսը, Ջորջ Քլունին դուրս են մնացել «Էմմի 2019»-ի անվանակարգերից