5 ֆիլմ-5 գիրք. Ալեն Սիմոնյան - Page 2 of 2 - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

5 ֆիլմ-5 գիրք. Ալեն Սիմոնյան

1Իլյա Իլֆ և Եվգենի Պետրով «12 աթոռ»

Օդեսացի 2 համահեղինակների կողմից գրված դասական երգիծական վեպի սյուժեն պատմում է 12 աթոռներից մեկում թաքցրած զարդեր փնտրողների կերպարների ու նրանց արկածների մասին։ Վեպի գլխավոր հերոսը հնարամիտ Օստապ Բենդերն է, ով իրեն համարում է «մեծ կոմբինատոր»։

Վեպի մյուս հերոսը՝ Իպոլիտ Մատվեևիչ Վորոբյանինովի զոքանչը մահանալիս ասում է, որ ընտանեկան զարդերը բոլշևիկներից «փրկելու համար, պահել էր հյուրասենյակի 12 աթոռներից մեկի պաստառի տակ։ Աթոռները, սակայն, կոմունիստները առգրավել են Ռուսական հեղափոխության օրերին։ Վորոբյանինովը որոշում է գտնել այդ գանձերը, Բենդերն էլ խորամանկությամբ շահում է նրա սիրտն ու խոստանում օգնել նրան։ Ի վերջո, նրանց որոնումները արդյունք չեն տալիս, քանի որ դրանք վաղուց բացահայտել և իրացրել են ուրիշները։ 1931-ին լույս է տեսել այս գրքի շարունակությունը՝ «Ոսկե հորթը, որտեղ ևս գլխավոր հերոսը Օստապ Բենդերն է։

2Ջորջ Օրուել․«1984»

կարդա՝ Ջորջ Օրուելն ասել է…

Օրուելի ամենահայտնի գործերից մեկը՝ «1984»-ը, լույս է տեսել 1949թ։ Այն հակաուտոպիստական վեպ է, որը պատկերում է արևմտյան քաղաքակրթությունը, որտեղ ամբողջատիրական համակարգը կործանում էր անհատին, մարդուն։ Ամեն ոք վերահսկվում է, ամեն բան վերահսկվում է, սիրել չի կարելի, կապվել չի կարելի, հավատալ՝ ևս։   Վեպի գլխավոր հերոս Ուինսթով Սմիթը աշխատում է  «Ճշմարտության նախարարությունում» և մի օր որոշում է ընդվզել, ըմբոստանալ և ազատվել վերահսկողությունից․բայց մի՞թե դա հնարավոր է, չէ՞ որ  բնակարաններում և հասարակական վայրերում տեղադրված են  «հեռէկրաններ», մտքի ոստիկանությունը հսկում է մարդկանց մտքերը։  Վեպը տասնամյակներ շարունակ արգելված է եղել ԽՍՀՄ տարածքում, եվրոպական շատ երկրներում ու ԱՄՆ-ում, իսկ այսօր արդեն համարվում է 20-րդ դարի լավագույն վեպերից մեկը։

3Սթիվեն Քինգ․«11221963»

Աշխարհահռչակ ամերիկացի գրող Սթիվեն Քինգի հեղինակած գիտաֆանտաստիկ գիրքը պատմում է, թե ինչ կկատարվեր աշխարհում, եթե չսպանվեր ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդին։ Ըստ այդմ՝ ժամանակի մեջ ճամփորդող հերոսը հայտնվում է անցյալում և փորձում կանխել Քենեդու սպանությունը։ Այն բաղկացած է 849 էջից և Քինգի 49-րդ ստեղծագործությունն է։

4․ Ռեյ Բրեդբըրի․«Ֆարենհայթ 451°» 

կարդա՝  «Ֆարենհայթ 451»-ը ասում է…

«Ֆարենհայթ 451°»-ը ևս համաշխարհային գրականության ամենահայտնի հակաուտոպիստական վեպերից է։ Հակամշակութային, հակագրական, հակազգացմունքային քարոզն այստեղ ներկայացվում է, որպես պետության մոդել, որտեղ գրքերի համատարած հրդեհումն ու անձի մտավոր զարգացմանն ու աճին խոչընդոտելն օրենքի ուժ է ստացել։ Հրշեջներն այրում են մարդկանց անձնական գրադարանները, փոշիացնում մարդուն մտածել, զգալ, ապրել ու արարել ստիպող բոլոր օղակները․ մարդիկ չպետք է մտածեն, զգան, մարդիկ պետք է ենթարկվեն։

Վեպի հիմնան վրա մի քանի անգամ, տարբեր ռեժիսորների կողմից նկարահանվել է նաև համանուն ֆիլմեր։

 

5․ Միխայիլ Բուլգակով«Վարպետը և Մարգարիտան»

տես՝ «Վարպետը և Մարգարիտան» ասում է…

«Վարպետը և Մարգարիտան» Բուլգակովի վերջին ստեղծագործությունն է։ Այն ամփոփում է գրողի պատկերացումները կյանքի, մարդու, նրա մահվան ու անմահության, սկզբունքային պայքարի մասին։ Վեպում միաժամանակ 2 սյուժետային գիծ է զարգանում․մեկը պատմում է 20-րդ դարասկզբի Մոսկվայի, մյուսը՝ Քրիստոսի Հայտնության երուսաղեմյան դեպքերի մասին։

Հեղինակի կողմից մի քանի անգամ խմբագրված վեպը՝ գյուղացի դեռահասի մանկության  և ճակատագրի մասին է, ով հայտնվում է դաստիարակչական գաղութում։ Այստեղ նրան ծանր փորձություններ են սպասվում և գլխավոր հերոսն հենց այստեղ է գտնում իրական ազատությունն ու արժևորում դրա իմաստը։ Խորհրդավոր, միստիկ, հզոր, աներևակայելի և հանճարեղ կառուցվածքով այս գործը համաշխարհային գրականության լավագույն ստեղծագործություններից է։

Բուլգակովի կենդանության օրոք վեպը չի հրատարակվել։ Այն առաջին անգամ լույս է տեսել հեղինակի մահից 26 տարի անց՝ 1966 թվականին։ Այն պարտադիր ընթերցելու և վերընթերցելու վեպ է։

Զրուցեց Արփի Ռափյանը

կարդացեք նաև՝

5 ֆիլմ+5 գիրք. Արման Մարգարյան

5 ֆիլմ+5 գիրք. Գոռ Գլումով

5 ֆիլմ+5 գիրք. Մերի Ներսիսյան

5 ֆիլմ+5 գիրք. Էմմա Մարաշլյան

5 ֆիլմ+5 գիրք. Դիանա Մարտիրոսյան

5 ֆիլմ+5 գիրք. Տաթևիկ Մելքոնյան

5ֆիլմ+5գիրք. Լիլիթ Հակոբյան

5ֆիլմ+5գիրք. Արմեն Մոբեռ

5 ֆիլմ+5 գիրք. Դավիթ Բաբախանյան

5 ֆիլմ+5 գիրք. Բաբկեն Չոբանյան

5 ֆիլմ+5 գիրք. Մկրտիչ Արզումանյան

5 ֆիլմ+5 գիրք. Արքմենիկ Նիկողոսյան

5 ֆիլմ+5 գիրք. Հայկո

5 ֆիլմ+5 գիրք. Միքայել Ոսկանյան

5 ֆիլմ+5 գիրք. Իվետա Մուկուչյան

1 2

Մաթևոսյանը Աստծո, մարդու, ապրելու մասին…[մեջբերումներ]

Սարոյանի և Հրանտ Մաթևոսյանի հոր հանդիպումը…

Ոչ մի շաբաթ առանց Մաթևոսյանի [ժողովածուի մասին պատմում է Հայկ Համբարձումյանը]

ԶԱՆԳԱԿ հրատարակչության 2019-ի բեսթսելլերները [10 գիրք]

ԳԱՐԵՋՈՒՐ ՀԱՆՃԱՐԻ ՀԱՄԱՐ․ Սամվել Սևադա [հուշեր Հրանտ Մաթևոսյանի մասին]

GOT-ի ռեժիսորը խոստովանում է…

Սթիվեն Քինգ․ Փայլատակում [հատված վեպից]

Քիթ Հարինգթոնը միացել է Marvel-ի սուպերհերոսների ընտանիքին

Սթիվեն Քինգի հերթական նովելն էկրանավորվում է

5 վայր, որ պետք է գնաս, եթե գրող ես [մուսայի հետևից]

Թողարկվել է Էմիլիա Քլարքի ու Հենրի Գոլդինգի սուրբծննդյան ֆիլմի առաջին թրեյլերը

HBO-ից Netflix կես քայլ է. «Գահերի խաղի» հեղինակները տեղափոխվում են…

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

HBO-ն պատասխանում է «Գահերի խաղը» վերանկարահանելու ստորագրահավաքին

Ամենահայտնի 5 հորինված աշխարհները

Ջիմ Քերրին, Ջուլիա Ռոբերթսը, Ջորջ Քլունին դուրս են մնացել «Էմմի 2019»-ի անվանակարգերից