fbpx

5ֆիլմ+5գիրք. Արմեն Մոբեռ

Մեր «5ֆիլմ+5գիրք» շարքը ներկայացնում է մարդկանց սիրելի ֆիլմերի և գրքերի հնգյակները: Այս անգամ իր նախասիրություններով է կիսվում Արմեն Մոբեռ Սուքիասյանը: Ծանոթացեք նրա սիրելի ֆիլմերին և դիտեք դրանք, եթե դեռ ծանոթ չեք:

1.Դոգվիլ//Dogville, 2003

ռեժ՝ Լարս Ֆոն Թրիեր

դերերում՝ Նիքոլ Քիդման,Ստելլան Սկարսգարդ, Բեն Գազզարա ևն

Dogville Photo: Framegrab

Նիքոլ Քիդմանը մարմնավորում է մի կնոջ, որը, փախչելով «վատ տղաներից», իր փրկությունը գտնում է առաջին հայացքից բարյացկամ ու հյուրընկալ թվացող մարդկանց մեջ՝ Դոգվիլում: Այդ մարդիկ հետագայում ապացուցում են «Վախեցի՛ր մարմանդ գետից» ասույթի իրավացիությունը՝ վերածելով հերոսուհուն վրիժառու սրիկայի: Կինո, որ Լարս Ֆոն Թրիերի բոլոր ֆիլմերի պես ցնցում է յուրահատկությամբ ու հեղինակային ձեռագրի ակնհայտ տեսանելիությամբ ու միանգամից ճանաչելի դառնում:

2. Նեռը կամ Հակաքրիստոս//Antichrist, 2009

Без названия (1)

Թրիերը երբեք չի թաքցրել շոկային, պրովոկացիոն ֆիլմեր կերտելու իր հակվածությունը, բայց այս ֆիլմը ընդունված է համարել ռեժիսորի «գլուխգործոցը»: Շատ մարդիկ կինոթատրոններն են լքել ֆիլմի ժամանակ, շատերը հոգեպես ազդվել ու ցնցվել են, նույնիսկ ֆիլմի պրեմիերայի ընթացքում 4 մարդ կորցրել է գիտակցությունը: Լարսին մեղադրել են դաժանության ու կնատյացության մեջ: Սակայն Լարսն այս ամենից կարծես չի էլ նեղվում:
Դրամատիկ պատմություն երեխա կորցնելու մասին. կորուստ, որ մեկընդմիշտ փոխում է ծնողների կյանքը:

 3. Ջութակահարը տանիքին / Fiddler on the Roof. 1971

ռեժ.՝ Նորման Ջուիսոն

Դերերում՝ Տոպոլ, Նորմա Քրեյն, Լեոնարդ Ֆրեյ, Մոլլի Պայկոն ևն

20-րդ դարի սկզբում ուկրաինական փոքրիկ գյուղում ապրող հրեական մի ընտանիքի հուզիչ պատմություն է սա: Այս մյուզիքլը ցույց է տալիս հոր՝ դստրերի հանդեպ ունեցած անսահման սիրո և օտարության մեջ ապրող աղքատ, հալածվող ժողովրդի կյանքի ամենաբարդ ու ամենանուրբ կողմերը: Ֆիլմ, որն առանց հուզվելու անհնար է դիտել:

4.  Անվտանգության միացյալ գոտի / Объединенная зона безопасности. 2000

ռեժ.՝ Պակ Չհան-ուկ

դերերում՝ Լի Յոն-է, Լի Բյոն-Հոն, ևն

Հարավային և Հյուսիսային Կորեաներ, 1950 թվականից սկիզբ առած կորեական պատերազմ, որը 5 միլիոն մարդու կյանք խլեց: 3 տարի անց պատերազմը ավարտելու պայամանգիր է կնքվում, սակայն….

 5. Դոկտոր Սթրենջլով, կամ ինչպես ես դադարեցի վախենալ և սիրեցի ռումբը / Dr. Strangelove or: How I Learned to Stop Worrying and Love the Bomb. 1963

ռեժ.՝ Սթենլի Կուբրիկ

դերերում՝ Փիթեր Սելերս, Ջորջ Կ. Սքոթ, ևն

Հանճարեղ Սթենլի Կուբրիկի հանճարեղ ֆիլմերից մեկը, որը ցույց է տալիս ռուս-ամերիկյան թշնամանքի ողջ կոմիզմը: Ամերիկացիները, կասկածելով, որ ռուսները փորձում են իրենց վերջը տալ, որոշում են ռմբակոծել ԽՍՀՄ-ը: Այս կարևոր գործի համար ԱՄՆ նախագահը հավաքում է երկրի ամենախելացիներին՝ այդ թվում նաև հաշմանդամ դարձած գիտնական Սթրենջլովին:

+

Արմեն Մոբեռը շատ է սիրում Աննա Մելիքյանի բոլոր ֆիլմերը, ահա դրանցից 5-ը այս հոդվածում:

Իսկ հիմա ներկայացնենք Արմենի սիրելի գրքերի հնգյակը.

1 2

Բրունո Գանցի լավագույն 5 ֆիլմերը

Մեծերի արտասովոր պատմությունները

Երիտասարդ Սթենլի Կուբրիկի հեղինակային լուսանկարները

Լարս ֆոն Թրիերը ցուցահանդես է կազմակերպել

The Beatles-ի մասին ֆիլմ կթողարկվի նախկինում չտեսնված կադրերով

«Քննադատների ընտրություն» մրցանակաբաշխության հաղթողները

Իրական սեր և սեքս. 5 ֆիլմ [մաս 2]

Ի՞նչ դիտել ձմռանը. խորհուրդ է տալիս Տաթև Հովակիմյանը

«Ոսկե Գլոբուս 2019»-ի մասնակիցները

Այն, ինչ չգիտեք Բյորկի մասին

Յորղոս Լանտիմոսի լավագույն ֆիլմերը

Սթենլի Կուբրիկի գտնված սցենարը վաճառվելու է

Անդրեյ Տարկովսկու և Սերգեյ Էյզենշտեյնի ֆիլմերն ընդգրկվել են BBC-ի 100 լավագույն արտասահմանյան ֆիլմերի ցանկում

10 կինո-փաստ, որ գուցե չգիտեք (մաս 4)

5 ֆիլմ Ջերեմի Այրոնսի մասնակցությամբ

5 ֆիլմ+5 գիրք. Կարեն Ավետիսյան