5 ֆիլմ+5 գիրք. Գրիշա Աղախանյան - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

5 ֆիլմ+5 գիրք. Գրիշա Աղախանյան

Հաղորդավար, շոումեն, երգիչ Գրիգոր (Գրիշա) Աղախանյանը ծնվել է 1968 թ. մարտի 5-ին Սոչիում: Սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում, ապա՝ Մ.Հերացու անվան բժշկական ինստիտուտի ատամնաբուժական ֆակուլտետում: 1990-ականների սկզբերին երգել է «Ասպարեզ» ստուդիային կից խմբում: Այսօր առավել հայտնի է որպես հաղորդավար:
Մեր «5ֆիլմ+5գիրք» շարքի շրջանակներում նա մեզ և ձեզ հետ կկիսվի իր նախասիրություններով:
Ահա Գրիշա Աղախանյանի ամենասիրելի ֆիլմերի 5-յակը:

1.  8½/8 с половиной/8½, 1963

ռեժ.՝ Ֆեդերիկո Ֆելինի
դերերում՝ Մարչելո Մաստրոյանի, Կլաուդիա Կարդինալե, Անուկ Էմե, Սանդրա Միլո ևն

Մարդկանցով շրջապատված, բայց միևնույն ժամանակ միայնակ. այսպիսին է Գուիդոյի կյանքը: Նա շրջապատված է կանանցով, որոնցից ոչ մեկին չի սիրում, կամ սիրում է բոլորին: Նա ռեժիսոր է և նոր ֆիլմ պետք է նկարահանի: Ամեն բան պատրաստ է, ամեն բան կա, բացի ներշնչանքից: Որտեղի՞ց գտնել այն, որտեղի՞ց և ինչի՞ց ներշնչվել 9-րդ ֆիլմը նկարահանելու համար: Իսկ գուցե չավարտե՞լ այն, թող մնա կիսա՞տ ֆիլմ՝ ութուկեսերո՞րդը:
Ֆելինիի այս հանճարեղ և դարակազմիկ ֆիլմը Գրիշայի ամենասիրելիներից մեկն է:

2. Վերջին տանգոն Փարիզում//Последнее танго в Париже//Ultimo tango a Parigi, 1972

ռեժ. Բերնարդոդ Բերտոլուչի

դերերում՝ Մարլոն Բրանդո, Մարիա Շնայդեր


Ֆիլմի իրադարձությունները զարգանում են սիրո քաղաքում՝ Փարիզում 60-ականներին: Ֆիլմի գլխավոր հերոսը 45-ամյա տղամարդ է, ով նոր է կորցրել կնոջը և գտնվում է խորը դեպրեսիայի մեջ: Մի օր նա հանդիպում է երիտասարդ մի աղջկա: Ի սկզբանե ոչինչ չխոստացող այս ծանոթությունն անցնում է նոր փուլ. կիրք, որ դժվար է կառավարել: Բայց վերջում՝ անսպասելի հանգուցալուծում:

3. Այնտեղ արյուն կթափվի / Нефть / There Will Be Blood. 2007

ռեժ.՝ Փոլ Թոմաս Անդերսոն
դերերում՝ Դենիել Դեն-Լյուիս, Փոլ Դանո ևն
1920-ականներ, ԱՄՆ, Կալիֆորնիա: Դենիել Փլեյնվյուն Կալիֆորնիայում ոսկի և արծաթ է փնտրում: Ընկնելով հանքահորը և ոտքը կոտրելով՝ նա պատահականորեն հայտնաբերում է, որ այդտեղ նավթ կա: Կյանքը լիովին փոխվում է այդ պահից…
Հետաքրքիր, բազմաթիվ հարուստ սյուժետային գծերով, կերպարներով, զրույցներով և անակնկալ լուծումներով հարուստ ֆիլմ, որ խորհուրդ է տալիս դիտել Գրիշա Աղախանյանը:

4. Կնոջ բույրը / Запах Женщины / Scent of a Woman. 1992

ռեժ.՝ Մարտին Բրեսթ
դերերում՝ Ալ Պաչինո, Կրիս Օ՛Դոնել, Ջեյմս Ռեբհորն ևն
Նախկին զինվորական Ֆրենք Սլեյդը պետք է Նյու Յորք մեկնի: Եվ քանի որ նա կույր է, հարազատները մի երիտասարդ են վարձում՝ նրան ուղեկցելու: Ֆրենկն ամենևին էլ այդ տղայի կարիքը չունի, համենայն դեպս այդպես էր կարծում նա՝ մինչ երիտասարդի հետ մտերմանալը: Իսկ երբ նրա կյանքում հայտնվում է մի գեղեցկուհի, ամեն բան լիովին փոխվում է:
Դասական դարձած ֆիլմ, որն անհնար է առանց հուզվելու դիտել. գեղեցիկ կադրեր, հրաշալի դերասանական խաղ, խորիմաստ երկխոսություններ. ահա թե ինչու արժե դիտել այս ֆիլմը:

3+2 / Три плюс два. 1963

ռեժ.՝ Հենրիխ Հովաննիսյան
դերերում՝ Նատալյա Կուստինսկայա, Նատալյա Ֆատեևա, Անդրեյ Միռոնով, Եվգենի Ժարիկով ևն
Սովետական կինեմատոգրաֆի լավագույն կոմեդիաներից մեկն է սա: Երեք ընկեր Մոսկվայից մեկնում է հանգստի ծովափ և որոշում են վայրի կյանքով ապրել՝ ազատ և անկաշկանդ: Սակայն երբ նրանց կողքին հանգստանալու են ժամանում երկու կին, ամեն բան կտրուկ փոխվում է:

Այժմ ներկայացնենք Գրիշա Աղախանյանի ամենասիրելի գրքերից հինգը.

1 2

Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին. [վիպակն ասում է]

Պեդրո Ալմոդովարը կիսվում է ֆիլմերով, որոնք նայում է ինքնամեկուսացման մեջ

ինքնամեկուսացման մեջ գրված գիրք |100 ՏԱՐՎԱ ՄԵՆՈՒԹՅՈՒՆ| լավագույն հատվածները

Գաբրիել Գարսիա Մարկես. 100 տարվա միության և սիրո պատմություն

3 վեպ համաճարակների մասին, որ արժե կարդալ

Ֆելինիի 100-ամյակի կապակցությամբ կրկին կինովարձությում է «Քաղցր կյանքը»

Մարկեսի հրաժեշտի նամակի պատմությունը

Մարչելո Մաստրոյանի

Քվենտին Տարանտինոն, Լեոնարդո Դի Կապրիոն, Բրեդ Փիթը՝ “Esquire”-ի հարցազրույցում

Կաննում տեղի ունեցավ Քվենտին Տարանտինոյի “Once Upon a Time in Hollywood” ֆիլմի երկար սպասված պրեմիերան

Երիտասարդ Ալ Պաչինոյի վինտաժային լուսանկարները

Այն, ինչ պետք է իմանալ օսկարակիր Ալ Պաչինոյի մասին

Կաննի կինոփառատոնի տարբեր տարիների 20 ամենագեղեցիկ պաստառները

Կաննի կինոփառատոնի հաղթող ֆիլմերը. [մաս 1]

Once Upon a Time In Hollywood. հրապարակվել է սպասված ֆիլմի առաջին պաստառը

Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը» կդառնա Netflix-ի սերիալ