5ֆիլմ+5գիրք. Լիլիթ Հակոբյան - VNews

5ֆիլմ+5գիրք. Լիլիթ Հակոբյան

29365422 1793522617371118 4864002367676219392 n - 5ֆիլմ+5գիրք. Լիլիթ Հակոբյան

Մեր «5ֆիլմ+5գիրք» շարքը ներկայացնում է մարդկանց սիրելի ֆիլմերի և գրքերի հնգյակները: Այս անգամ իր նախասիրություններով է կիսվում Լիլիթ Հակոբյանը՝ լրագրող, հաղորդավար, սցենարիստ, Asekose.am-ի CV-ի հաղորդման հեղինակ և վարող։
Ծանոթացեք նրա սիրելի ֆիլմերին և դիտեք դրանք, եթե դեռ ծանոթ չեք:

Եվ այսպես, ահա Լիլիթ սիրելի ֆիլմերի հնգյակը.

1. Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը /Загадочная история Бенджамина Баттона/ The Curious Case of Benjamin Button. 2008

ռեժ՝. Դեւիդ Ֆինչեր

դերերում՝ Բրեդ Փիթ, Քեյթ Բլանշեթ

xOXT99TBUgROWqbDvIoCvqogTo1 - 5ֆիլմ+5գիրք. Լիլիթ Հակոբյան

Սա պատմություն է մի մարդու մասին, որը ծնվել է 80 տարեկան և հետո սկսել է երիտասարդանալ: Սա նրա կյանքի պատմություն է՝ լի մարդկային դրամաներով, սիրով, հիասթափություններով, կորուստներով ու երջանկությամբ: Լիլիթ Հակոբյանը խորհուրդ է տալիս անպայման դիտել այս ֆիլմը, եթե դեռ չեք հասցրել:

2. Երջանկության որոնումներ / В погоне за счастьем / The Pursuit of Happyness. 2006

ռեժ.՝ Գաբրիելե Մուչինո
դերերում՝ Ուիլ Սմիթ, Ջեյդեն Սմիթ ևն
00. Header Image The Pursuit of Happyness 1 - 5ֆիլմ+5գիրք. Լիլիթ Հակոբյան

Սա պատմություն է միայնակ հոր և նրա 5-ամյա որդու մասին: Հայր, որը փորձում է որդուն ապահովել երջանիկ մանկությամբ, սակայն ֆինանսական խնդիրները թույլ չեն տալիս նրանց անհոգ ու երջանիկ լինել: Հայրն ամեն բանի պատրաստ է գումար վաստակելու համար: Հուզիչ և նուրբ պատմություն մարդկային երջանկության և հավերժական արժեքների մասին:

3. Ֆորեսթ Գամփ / Форрест Гамп / Forrest Gump . 1994

ռեժ.՝ Ռոբերտ Զեմեկիս

դերերում՝ Թոմ Հենքս, Ռոբին Ռայթ, Գարի Սինիզ ևն

o FORREST GUMP facebook - 5ֆիլմ+5գիրք. Լիլիթ Հակոբյան

Հուզիչ, բարի, լուսավոր, թածխոտ և անչափ նուրբ ֆիլմ: Ֆորեսթը մտավոր խնդիրներ ունեցող տղա է: Նրա միտքն ավելի պարզունակ է և ավելի դանդաղ է աշխատում, քան սովորական մարդկանցը: Փոխարենը նրա սիրտն ու հոգին են ավելի մեծ, բարի, սիրելու և նվիրվելու ունակ: Ֆորեսթն աշխարհն ավելի մաքուր ու սիրուն է տեսնում: Նա սիրահարվում է, ամեն բան անում սիրելիին աշխարհից պաշտպանելու, փրկելու և երջանկացնելու համար: Սակայն արդյո՞ք այս աշխարհում տեղ ունեն Ֆորեսթները, արդյո՞ք նրանք կարող են ապրել մեր կողքին, արդյո՞ք աշխարհի դաժանությունը չի կոտրի նրանց փխրուն սիրտը:

4. Խոսիր նրա հետ /Поговори с ней/ Hable con ella, 2002

ռեժ.՝ Պեդրո Ալմոդովար
դերերում՝ Խավիեր Կամարա, Դարիո Գրանդինետի, Ռոսարիո Ֆլորենս, Լեոնոր Ուոթլինգ ևն
Hable con ella - 5ֆիլմ+5գիրք. Լիլիթ Հակոբյան
Մարկոն լրագրող է, Լիդիան՝ տորերո. սեր: Բայց ամեն ինչ փոխվում է, երբ ցուլը հարվածում է Լինդային և նա ընկնում է կոմայի մեջ: Հիվանդանոցում Մարկոն հանդիպում է Բենինյոյին, որը խնամում է կոմայի մեջ գտնվող իր սիրելի Ալիսիային: Տղամարդիկ կիսում են միևնույն ճակատագիրը, զրուցում իրենց սիրելիների հետ հոււյս ունենալով, որ մի գեղեցիկ օր նրանք կարձագանքեն:

5. Անզգայացում / Наркоз / Awake. 2007

ռեժ.՝ Ջոբի Հարոլդ
դերերում՝ Հեյդեն Քրիսթենսեն, Ջեսիքա Ալբա ևն

Awake kart1 - 5ֆիլմ+5գիրք. Լիլիթ Հակոբյան

Քլային պետք է վիրահատեն: Վիրահատության ընթացքում նա հանկարծ արթնանում է և զգում՝ ինչ են անում բժիշկներն իր սրտի հետ: Նա ի վիճակի չէ շարժվել կամ խոսել, ոսւտի ստիպված է հանդուրժել անտանելի ցավը…

Եվ ահա Լիլիթ Հակոբյանի սիրելի գրքերի հնգյակը.

1 2

Ուիլ Սմիթը մտադրվել է քաղաքական գործիչ դառնալ

«Գարեջուր գնդակի փոխարեն». Բրեդ Փիթը գարեջուր է նետում Մեթյու Մակքոնահիին[տեսանյութ]

Անջելինա Ջոլին վաճառում է Բրեդ Փիթի յուրօրինակ նվերը

Նոր էտապ՝ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի երեխաների խնամակալության համար պայքարում

Թրամփյան կոնսերվատիզմից ջոբսյան «ազատություն»

Աստղ չեն ծնվում. Ինչ են աշխատել նախկինում հայտնի աստղերը

5 միֆ Սթիվ Ջոբսի մասին

ամեն ինչ Ազնավուրի մասին

Ինչ դիտել տանը. Քեյթ Բլանշեթի սիրելի ֆիլմերից 5-ը

Կարանտինային նորաձևություն. ինչ խալաթներ են կրում հայտնի ֆիլմերում

ԶԱՆԳԱԿ հրատարակչության 2019-ի բեսթսելլերները [10 գիրք]

Ձախողված գրքերի մասին

Ազնավուր [ինքնակենսագրություն]

Հազվադեպ լոգանք ընդունող ու բուսակեր Սթիվ Ջոբսը. 10+1 փաստ

Ֆիլմերում «լավագույն ծխողները» [ծխելը վնասում է առողջությանը]

Ի՞նչ դիտել սեպտեմբերին հայաստանյան կինոթատրոններում