5 ֆիլմ+5 գիրք. Մկրտիչ Արզումանյան - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

5 ֆիլմ+5 գիրք. Մկրտիչ Արզումանյան

Մկրտիչ Արզումանյան դերասան, հումորիստ, շոումեն, սցենարիստ։ Ծնվել է 1976 թ. օգոստոսի 10-ին Գյումրիում:

Մկրտիչ Արզումանյանը ժամանակակից հայ իրականության ամենասիրելի և տաղանդավոր դերասաններից է: 2017 թ. նրան շնորհվեց ՀՀ վաստակավոր արտիստի կոչում:

Vivaro News Culture-ի «5 ֆիլմ+5 գիրք» շարքի շրջանակներում մենք զրուցել ենք Մկրտիչ Արզումանյանի հետ և ճշտել՝ որոնք են նրա ամենասիրելի ֆիլմերն ու գրքերը: (Մեզ հետ իրենց ֆիլմցանկերով և գրքացանկերով կիսվել են Իվետա Մուկուչյանը, Հայկոն, Միքայել Ոսկանյանը, Արքմենիկ Նիկողոսյանը):

Սկսենք Մկոյի ամենասիրելի ֆիլմերի 5-յակից.

1. Շրջադարձ / Поворот / U Turn. 1997

Ռեժ.՝ Օլիվեր Սթոուն

դերերում՝ Շոն Փեն, Ջենիֆեր Լոպես, Բիլի Բոբ Թորոնթոն

Բոբի Քուփերը Լաս Վեգասում հասցրել է բազմաթիվ պարտքեր կուտակել և ճանապարհ ընկնելու համար որոշակի գումար հավաքած՝ ուղևորվում է երջանկություն որոնելու: Սակայն գեղեցկուհի Գրեյսի հետ պատահական հանդիպումը լիովին փոխում է նրա ճակատագիրն ու ճանապարհը… Պարզվում է Գրեյսն ուզում է իր հարուստ ամուսնու վերջը տալ և ժառանգել նրա կարողությունը…

2. Անդերգրաունդ / Андеграунд / Underground. 1995

Ռեժ.՝ Էմիր Կուստուրիցա

դերերում՝ Միկի Մանոյլովիչ, Լազեր Ռիստովսկի, Միրյանա Յոկովիչ ևն

Սերբ հայտնի և խենթ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցայի ֆիլմերն անտարբեր չեն թողնում ոչ ոքի, նաև՝ Մկրտիչ Արզումանյանին: Կուստուրիցայից նրա ամենասիրելի ֆիլմը «Անդերգրաունդն» է:

Երկրորդ համաշխարհայինի տարիներին Բելգրադում ընդհատակում գործող հակաֆաշիստական ուժերը հսկայական զենքի գործարան էին ստեղծել: Պատերազմը վաղուց վերջացել էր, սակայն նրանք իրենց գործունեությանը վերջ դնել չէին ուզում և տարիներ շարունակ ընդհատակում այլ կյանք էր, արտաքին, իրական աշխարհում՝ այլ:

3. Բյութիֆուլ/ Бьютифул / Biutiful. 2009

Ռեժ.՝ Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու

դերերում՝ Խավիեր Բարդեմ, Մարսել Ալվարես, Հաննա Բուշաիբ ևն

Ինյարիտուի այս հուզիչ և ուժեղ ֆիլմը Մկոյի ամենասիրելիներից է: Այն պատմում է երկու երեխաների միայնակ հայր Ուզբալի մասին, որն իմանում է իր ծանր հիվանդության և անխուսափելիորեն մոտ մահվան մասին: Նա անլեգալ ճանապարհով օգնում էր փախստականներին գործ գտնել՝ որոշակի շահույթ ունենալով այդ ամենից: Փող խնայելու նպատակով նա սխալ է թույլ տալիս, որը մի խումբ մարդկանց մահվան պատճառ է դառնում… Նրան սկսում են տանջել մահացածների ուրվականները:

Սակայն հիվանդությունը փոխում է բոլոր պլանները: Ուզբալը սկսում է պատրաստվել մահվան:

4. Սիրո հետևանքները / Последствия любви / Le conseguenze dell’amore. 2004

Ռեժ.՝ Պաոլո Սորրենտինո

դերերում՝ Տոնի Սերվիլլո, Օլիվիա Մանյանի, Ադրիանո Ջանինի ևն


«Յուրաքանչյուրն ունի մութ գաղտնիք» կարգախոսով ֆիլմը պատմում է Թիդա դի Ջերոլամո անունով մի տղամարդու մասին: Թիդան ժամանակին եղել է բիզնես խորհրդատու: Գործերը լավ էին ընթանում, մինչև նրա գործարքներից մեկը չի խափանվում: «Վատ տղաներն» ինչ-ինչ պատճառներով չեն սպանում նրան, այլ նոր հանձնարարություն են տալիս: Թիդան սկսում է ապրել շվեյցարական մի հյուրանոցում և ծառայել այդ «վատ տղաներին»: Նա կորցնում է ազատությունը, նա այլևս չունի այն, հանուն ինչի արժե ապրել: Միայնություն, ունայնություն, մոռացություն. նա ասես կենդանի ռոբոտ լինի. միակ բանը, որ նա անում է ՝ այդ «վատ տղաներից» մի քանի միլիոն ստանալն ու  դրանք բանկ տեղափոխելն է: Եվ այս գործողությունը կշարունակվեր անդադար, եթե մի օր Թիդայի կյանքը չփոխվեր…

5. Ֆորեսթ Գամփ / Форрест Гамп / Forrest Gump . 1994

ռեժ.՝ Ռոբերտ Զեմեկիս

դերերում՝ Թոմ Հենքս, Ռոբին Ռայթ, Գարի Սինիզ ևն

Հուզիչ, բարի, լուսավոր, թածխոտ և անչափ նուրբ ֆիլմ: Ֆորեսթը մտավոր խնդիրներ ունեցող տղա է: Նրա միտքն ավելի պարզունակ է և ավելի դանդաղ է աշխատում, քան սովորական մարդկանցը: Փոխարենը նրա սիրտն ու հոգին են ավելի մեծ, բարի, սիրելու և նվիրվելու ունակ: Ֆորեսթն աշխարհն ավելի մաքուր ու սիրուն է տեսնում: Նա սիրահարվում է, ամեն բան անում սիրելիին աշխարհից պաշտպանելու, փրկելու և երջանկացնելու համար: Սակայն արդյո՞ք այս աշխարհում տեղ ունեն Ֆորեսթները, արդյո՞ք նրանք կարող են ապրել մեր կողքին, արդյո՞ք աշխարհի դաժանությունը չի կոտրի նրանց փխրուն սիրտը:

Սրանք էին Մկրտիչի ամենասիրելի ֆիլմերը, այժմ ներկայացնենք նրա սիրելի գրքերի հնգյակը: 

1 2

Կուստուրիցայի գյուղը. վայր, որ դիմակայում է գլոբալիզացիային

Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին. [վիպակն ասում է]

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ղազախստանից Օլեգ Բորեցկին]

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի կարևորագույն 5 ֆիլմ

Փարիզ, Նյու Յորք, Ռիո, Հավանա… ես քեզ սիրում եմ. 4 կինոալմանախ սիրո ու ամենաչքնաղ վայրերի մասին

ինքնամեկուսացման մեջ գրված գիրք |100 ՏԱՐՎԱ ՄԵՆՈՒԹՅՈՒՆ| լավագույն հատվածները

Գարնանա-ամառային կինոզբոսանք կարանտինի օրերին

Գաբրիել Գարսիա Մարկես. 100 տարվա միության և սիրո պատմություն

ուրախ և զավեշտալի դեպքեր նկարահանման հրապարակում

Փաստեր Թոմ Հենքսի կյանքից

Թոմ Հենքսի մտքերից. ուրախության, նիհարելու և դերասանական էտապների մասին

3 վեպ համաճարակների մասին, որ արժե կարդալ

Թոմ Հենքսը կնոջ հետ կորոնավիրուսի թեստ է հանձնել…

Մարկեսի հրաժեշտի նամակի պատմությունը

ԶԱՆԳԱԿ հրատարակչության 2019-ի բեսթսելլերները [10 գիրք]

Ի՞նչ դիտել սեպտեմբերին հայաստանյան կինոթատրոններում