-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Կինոմատոգրաֆիայի պատմության մեջ կան բազմաթիվ ֆիլմեր սեքսի թեմատիկայով: Ֆիլմեր, որոնք հայտնի են իրենց առավել բաց տեսարաններով, դերասաններ, որոնք ասոցացվում են հենց այդ ֆիլմերով: Մենք փորձել ենք պարզել, թե IMDb հեղինակավոր կայքի որ ֆիլմերն ամենաբարձր վարկանիշն ունեն և առանձնացրել ենք դրանցից հինգը:
Երկիր՝ Ֆրանսիա, Բելգիա, Իսպանիա
Ռեժիսոր՝ Աբդելատիֆ Քեշիշ
Դերերում՝ Լեա Սեյդու, Ադել Էքզարկոպուլոս, Սալիմ Քեշյուշ
Ժանր՝ Դրամա
Երկիր՝ Գերմանիա, ԱՄՆ
Ռեժիսոր՝ ՈՒլի Էդել
Դերերում՝ Մադոննա, Ուիլիամ Դեֆո, Էնն Արչեր
Ժանր՝ թրիլեր, դրամա
Սիրահարվելով իրա պաշտպանյալին, որը մեղադրվում է սպանության մեջ, փաստաբանն այնքան հնարամաիտ է իրեն դրսևորում դատավարության ժամանակ, որ կարողանում է համոզել երդվյալ ատենակալներին արդարացման վճիռ կայացնել: Բայց ընդմանեը մեկ օր անց նույն փաստաբանը ակամա վկա է դառնում, թե ինչպես է կրկին նույն պաշտպանյալը խոսում այն մարդու հետ, որը սպանության հանցակիցն է եղել…
Երկիր՝ ԱՄՆ
Ռեժիսոր՝ Մարկ Ֆոսթեր
Դերերում՝ Բիլի Բոբ Տորնթոն, Հոլի Բերի, Հիթ Լեթջեր
Ժանր՝ դրամա
Հենքն հպարտանում է իր մասնագիտությամբ և հույս ունի, որ որդին կհետևի իր օրինակին: Տասնամյակներ շարունակ նրանց ընտաիքում տղամարդիկ բանտերում դահիճ են աշխատում՝ միացնելով մահապատժի ժամանակ էլեկտրական աթոռի հոսանքը:
Երկիր՝ ԱՄՆ
Ռեժիսոր՝ Զալման Քինգ
Դերերում՝ Միկի Ռուրկ, Ժաքլին Բիսեթ,Կարե Օթիս
Ժանր՝ դրամա
Փասատբանական գրասենյակում աշխատանքի անցնելով՝ Էմիլիան գործուղվում է Բրազիլիա: Ռիո-դե-Ժաներյոյում նա հանդիպում է Վիլերոյին՝ խորհրդավոր և գայթակղիչ մի երիտասարդի, որն ամեն կերպ փորձում է գայթակղել անմեղ երիտասարդ աղջկան: Կառնավալի խենթ ռիթմի ու գույների ներքո տղամարդը խելքահան է անում երիտասարդ աղջկան՝ բուն գործողությանը չհասնելով: Պարզվում է, որ դա նրա համար ընդունված պրակտիկա է, խաղ, բայց Էմիլիան չի ցանակնում ներգրավված լինել այդ խաղում. անկեղծ է, որի շնորհիվ էլ կարողնաում է անկեղծացնել Վիլորոյին:
Երկիր՝ Մեծ Բրիտանիա
Ռեժիսոր՝ Սթիվ ՄակԿուին
Դերերում՝ Մայքլ Ֆասբենդեր, Քերի Մալիգան
Ժանր՝ դրամա
Ֆիլմի գլխավոր հերոսն ապրում է Նյու-Յորքում: Նա չի կարողանում զսպել իր սեքսուալ ցանկությունները՝ մշտապես կախվածություն ունենալով սեքս-չատերից, գիշերային ակումբներից: Նրա կողքով անտարբեր չի անցնում ոչ մի կին: Հերոսը կարողանում է բոլորին գայթակղել և ստանալ ուզածը: Հերոսի կյանքը գլխիվայր փոխվում է, երբ հյուր է գալիս հարազատ քույրը…
Կարդացեք նաև՝
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո