5գիրք + 5ֆիլմ. Արևիկ Համբարձումյան - VNews

5գիրք + 5ֆիլմ. Արևիկ Համբարձումյան

ՂՑ - 5գիրք + 5ֆիլմ. Արևիկ Համբարձումյան

Իր սիրելի գրքերով և ֆիլմերով VNews-ի հետ կիսվել է «Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյանը։

 

1. Կտակարան

Նոր կտակարան 960x1263 - 5գիրք + 5ֆիլմ. Արևիկ Համբարձումյան

2.Մարդկային կատակերգություն

Հեղ.՝ Վիլյամ Սարոյան

Սարոյանի այս վիպակում խոսվում է կյանքի գրեթե բոլոր մութ կողմերի մասին՝ մահ, պատերազմ, այրի մնացած կանայք, չքավորություն, ալկոհոլիզմ, հուսահատություն, մենություն, բայց նաև հավատ բարու նկատմամբ: Այն պատմում է 14-ամյա Հոմեր Մաքոլիի մասին, որը մեծանում է անհայր ընտանիքում: Երբ նրա ավագ եղբայրը՝ Մարկուսը, գնում է պատերազմում կռվելու, նա զգում է, որ պետք է հասունանա ու տան տղամարդու դերն ստանձնի: Գումար վաստակելու նպատակով տղան աշխատանքի է անցնում, որտեղ չափից շուտ բախվում է իրական կյանքի բարդություններին:

pmbnu53rxqg1ios9 - 5գիրք + 5ֆիլմ. Արևիկ Համբարձումյան

3. Sapiens. Մարդկության համառոտ պատմություն

Հեղ.՝ Յուվալ Նոյ Հարարի

Մարդկության պատմության մասին գրքերի մեծ մասը կա՛մ պատմական, կա՛մ կենսաբանական մոտեցում է ցուցաբերում, բայց Յուվալ Նոյ Հարարին այս խիստ ինքնատիպ գրքով կոտրում է կարծրատիպերը: Նրա պատմությունը սկսվում է 70,000 տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը: Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և թե ինչպես է կայսրություններ ստեղծել։ Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում:

maxresdefault - 5գիրք + 5ֆիլմ. Արևիկ Համբարձումյան

4. Երեսնամյա կինը

հեղ.՝ Օնորե դը Բալզակ

Կնոջ և տղամարդու միջև առկա սերը, որը ներկայացվում է Ժյուլիի և Վիկտորի, Ժյուլիի և Արթուր Գրենվելի, Ժյուլիի և Շառլ դը Վանդենեսի, Էլեն դ’Էգելմոնի և Վիկտորի օրինակներով, հանդիսանում է վեպի հիմնական թեման։

Ժյուլիի և ամուսնու ընտանեկան հարաբերությունները հենց սկզբից ձախողված էր։ Ժյուլիի հայրը նախապես տեղյակ էր պահել դստերը կապիտան Վիկտոր դ’Էգելմոնի իրական կերպարի մասին։ Երիտասարդ Ժյուլին Վիկտորի մեջ տեսնում է ոչ մարդ, այլ իր հորինած կերպարը։ Ամուսնանալուց հետո միայն ճանաաչում է Վիկտորի իրական դեմքը։

index - 5գիրք + 5ֆիլմ. Արևիկ Համբարձումյան

5. Իմ անունը կարմիր է

Հեղ.՝ Օրհան Փամուկ

«Իմ անունը Կարմիր է»-ն Օրհան Փամուկի այն վեպն է, որի համար 2006 թվականին հեղինակը ստացել է Գրականության Նոբելյան մրցանակ։
Գործողությունները տեղի են ունենում 1951 թվականին Ստամբուլում։ Վեպի գլխավոր հերոսները Օսմանյան կայսրությունում բնակվող մանրանկարիչներ են։ 59 գլուխներից յուրքանչյուրն առանձին-առանձին պատմում է տարբեր մանրանկարիչների մասին: Դրանք վերնագրված են՝ «Իմ անունը … է», կամ՝ «Ես … եմ» տողերով:

qupxzfiao4ld7wc8 - 5գիրք + 5ֆիլմ. Արևիկ Համբարձումյան

 

Իսկ Արևիկի սիրելի ֆիլմերը հետևյալն են.

 

1 2