5գիրք + 5ֆիլմ. Էդգար Կոստանդյան - Page 2 of 2 - VNews

5գիրք + 5ֆիլմ. Էդգար Կոստանդյան

ՍԴԱ - 5գիրք + 5ֆիլմ. Էդգար Կոստանդյան

Վերջին տանգոն Փարիզում/Последнее танго в Париже

ռեժիսոր՝ Բեռնարդո Բերտոլուչի

դերերում՝ Մառլոն Բրանդո, Մարիա Շնայդեր, Ժան-Պիեռ Լեո, Մասիմո Ջիրոտի, Վերոնիկա Լազար, Մարիա Միկի, Ջիտ Մագրինի

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Փարիզում՝ 1960-ականների վերջին։ 45-ամյա ամերիկացին, ում ցնցել է իր կնոջ մահը, խոր ընկճախտի վիճակում է և իրեն է մեղավոր համարում ամեն ինչի համար։ Կառչելով կյանքից՝ նա ծանոթանում է իրենից անհամեմատ ավելի երիտասարդ, փոքր-ինչ տարօրինակ ու էքսցենտրիկ փարիզուհու հետ։ Նրանց սիրավեպը վերածվում է խելահեղության հասնող կրքի, որը, թվում է, դուրս է ըմբռնելիի սահմաններից և փոթորկի պես ծավալվում է անկանխատեսելի ուղիներով․․․

10 1 - 5գիրք + 5ֆիլմ. Էդգար Կոստանդյան

Կարող եք կարդալ նաև՝ 5գիրք + 5ֆիլմ. Հայկ Կոստանյան:

Արիզոնյան երազանք/Аризонская мечта

ռեժիսոր՝ Էմիր Կուստուրիցա

դերերում՝ Ջոնի Դեպ, Ֆեյ Դանաուեյ

Քեռի Լեոն սովոր է իր ուզածին հասնել: Եվ նա ցանկանում է, որ իր եղբորորդին՝ Ակսել ի և աշխատի իր ընկերությունում և շարունակի ժառանգական բիզնեսը։ Ակսել ոչինչ չի ուզում: Նա նախընտրում է ժամանակ անցկացնել իր սիրելիի՝ խենթ Հելենի և նրա խորթ դստեր ՝ Գրեյսի ընկերակցությամբ և նրանց հետ տրվել երազանքներին:

arizona dream 03 960x633 - 5գիրք + 5ֆիլմ. Էդգար Կոստանդյան

Սպիտակ Շեյխ/Белый шейх

ռեժիսոր՝ ֆեդերիկո Ֆելինի

դերերում՝ Ալբերոտ Սորդի

Ֆելլինիի դեբյուտային ռեժիսորական աշխատանքը դարձավ «Սպիտակ շեյխ» հումորային ֆարսը: Ֆիլմի գլխավոր դերում Ալբերտո Սորդին է: Սցենարը, որը գրվել է Միքելանջելո Անտոնիոնիի հետ համատեղ, պատմում է օֆիսային աշխատողի մասին, որը մեղրամիսն անցկացնում է Հռոմում:

Բայց երիտասարդ կինը տարվում է մի դերասանով, ով խաղում է Սպիտակ շեյխի ֆոտոկոմիքսում, դրա համար թաքուն փախչում է ամուսնուց, որպեսզի հանդիպի իր կումիրի հետ: Հուսահատ ամուսինը փորձում է գտնել կնոջը, որպեսզի ծանոթացնի նրան իր հարազատների հետ, իսկ նա այդ ժամանակ գտնվում է Հռոմից 20 կմ հեռու, նավակի մեջ, Շեյխի հետ: Սա առաջին աշխատանքն էր, որը հրաշալիորեն ներկայացրեց Ֆելլինիի արվեստի հումորային կողմը:

ՖԵՈ 960x664 - 5գիրք + 5ֆիլմ. Էդգար Կոստանդյան

Շինդլերի ցուցակը /Список Шиндлера

ռեժիսոր՝ Սթիվեն Սփիլբերգ

դերերում՝ Ռեյֆ Ֆայնս, Լիամ Նիսոն, Բեն Քինգսլի, Քերոլայն Գուդոլլ, Էմբեթ Դևիդց

Ֆիլմը պատմում է Օսկար Շինդլերի իրական պատմությունը, ով հանդիսանում էր նացիստների կուսակցության անդամ: Նա Երկրորդ համաշխարհայինի տարիներին փրկում է տասնյակ հազարավոր հրեաների:

schindler s list 09 960x602 - 5գիրք + 5ֆիլմ. Էդգար Կոստանդյան

Թեհրան 43/Тегеран-43

ռեժիսոր՝ Ալեքսանդր Ալով

դերերում՝ Նատալյա Բելոխվոստիկովա, Արմեն Ջիգարխանյան, Կլոդ Ժադ, Ալեն Դելոն, Կուրդ Յուրգենս

Իրադարձությունները կատարվում են երկու տարբեր ժամանակներում՝ 1943 թվականին և 1970 թվականին։ Ֆիլմը պատմում է Անդրեյ Բորոդինի (Իգոր Կոստոլևսկի) և ռուսական արմատներով ֆրանսուհի, պարսկերենի թարգմանչուհի Մարի Լունի (Նատալյա Բելոխվոստիկովա) սիրո պատմության մասին։ Ֆիլմի առանցքում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ երեք տերությունների՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների Թեհրանում կայանալիք հանդիպումն է, որի ժամանակ գերմանացիները ծրագրավորում են սպանել նրանց և դրանով խանգարել նրանց միջև կայանլիք համաձայնությունն ու փոխել պատերազմի ընթացքը…

45 - 5գիրք + 5ֆիլմ. Էդգար Կոստանդյան

1 2