5գիրք + 5ֆիլմ. Հովիկ Աֆյան - VNews

5գիրք + 5ֆիլմ. Հովիկ Աֆյան

1 - 5գիրք + 5ֆիլմ. Հովիկ Աֆյան

Իր սիրելի գրքերով և ֆիլմերով VNews-ի հետ կիսվել է գրող, 5-րդ ալիքի գլխավոր խմբագիր Հովիկ Աֆյանը։

Ռոբինզոն Կրուզո

հեղ.՝ Դանիել Դեֆո
«Բացի նրանից, որ այս պատմությունը միշտ է արդիական, միայն՝ չուտել մարդու միս, խմել այծի կաթ մտքի համար, արժե հաճախ կարդալ այս գիրքը»:

Գլխավոր հերոսը Ռոբինզոն Կրուզոն է, ով նավաբեկությունից հետո ողջ է մնում և հայտնվում անմարդաբնակ կղզում՝ ապրելով այնտեղ երկար տարիներ։

Վեպը մեծ ազդեցություն է թողել անգլիական և համաշխարհային մշակույթի վրա, այն բազմիցս էկրանավորվել է։

51XZFKT9aVL. SX258 BO1204203200 - 5գիրք + 5ֆիլմ. Հովիկ Աֆյան

Հրանտ Մաթևոսյանի պատմվածքները

«Չգիտեմ կոնկրետ որը, բայց երբ ես իմանում եմ, որ մարդը Մաթևոսյան է կարդացել, ժպտում եմ»:

index - 5գիրք + 5ֆիլմ. Հովիկ Աֆյան

Հայրիկ, դու խենթ ես

հեղ.՝ Վիլյամ Սարոյան

«Պետք է կարդալ այս գիրքը, քանի դեռ միայն որդի ես ու քանի որ արդեն հայր ես»:

Ուիլյամ Սարոյանի «Հայրիկ, դու խենթ ես» վիպակը հոր և որդու զրույց է, մի անվերջ զրույց, որն ամեն օր ունենում են բոլոր ազգերի հայրերն ու որդիները:

Հայրը, որը գրող է, պատասխանում է որդու բոլոր հարցերին, հոգ է տանում որդու մասին, չի բարկանում, ոչինչ չի պարտադրում, այլ  արդեն 10 տարեկան որդու հետ զրուցում է ինչպես հավասարը հավասարի ու փորձում բացատրել կյանքի ամենաբարդ բաները ամենապարզ բառերով:

1535528357 7286269 - 5գիրք + 5ֆիլմ. Հովիկ Աֆյան

Մեռյալ ծովը

հեղ.՝ Ժորժի Ամադու

«Այս գիրքը հայերեն չկա: Հայաստանում ծով էլ չկա: Բայց քանի դեռ այս գիրքն ընթերցող ունի, աշխարհում միշտ ծով կլինի»:

Խորխե Ամադուի ամենաբանաստեղծական վեպերից մեկը: Վեպ, որը միավորում է միստիկան և կոշտ ռեալիզմը: Ձկնորսական արվարձանի բնակիչների կյանքը դժվար է: Շատ տղամարդիկ արդեն իրենց կյանքը նվիրել են ահեղ և գեղեցիկ աստվածուհուն ՝ ծովերի և առագաստների տիրուհուն: Ինչ-որ մեկը դեռ պետք է մահանա օվկիանոսի ալիքներում: Բայց ով է ունակ սիրել այդքան կրքոտ, որքան ձկնորսները՝ մարդիկ, որոնք գիտի, որ երկրպագված կնոջ հետ ամեն երեկոն կարող է վերջինը լինել: Եվ ո՞վ գիտի սպասել այդքան հավատարիմ, ինչպես իրենց կանայք, որոնք դատապարտված են այրիանալու…

cover 1230 - 5գիրք + 5ֆիլմ. Հովիկ Աֆյան

Հուշագրություն՝ իմ տխուր պոռնիկների մասին

հեղ.՝ Գաբրիել Գարսիա Մարկես
«Իրականում սա ուրիշ Մարկես է, գուցե իրական Մարկեսը, որը ոչ մոգությամբ է զբաղված, ոչ էլ ռեալիզմ է հիմնադրում. ուղղակի գրում է: Գուցե՝ հիշում»:

Վիպակը պատմում է իննսունամյա ծերունու մասին, որը վճռում է իր հոբելյանական իննսունամյակը «պատվել» տասնչորսամյա աղջնակի ընկերակցությամբ: Ծերունու և աղջնակի միջև շուրջ մեկ տարի ձգվող «արտասովոր» կապը վերջինիս ստիպում է վերհիշել անցյալը, հոդվածագրի մասնագիտությունը, և, իհարկե, ծախու կանանց այցելելու վաղեմի սովորությունը, իսկ հանկարծահաս զգացմունքը գալիս է համոզելու, որ սերը չունի տարիք, ժամ ու ժամանակ, սերը չի անցնում կրքի հետ, այլ կարող է արտահայտվել քնքշանքի, լռության և հիացմունքի ձևով:

c6jhi5ral8kye3x0 - 5գիրք + 5ֆիլմ. Հովիկ Աֆյան

Իսկ Հովիկի սիրելի ֆիլմերը հետևյալն են.

1 2