fbpx

5 գիրք Անտարեսից [2019-ին լույս տեսած]

«Անտարես» հրատարակչությունը շարունակում է նոր ու որակյալ գրքեր հրատարակել: Ահա 5 գիրք, որ լույս են տեսել 2019-ին:

 

1. Հովիկ Չարխչյան «Չարենցի կրակոցը»

Փաստագրական վեպ

Գիրքն արտացոլում է հանճարեղ բանաստեղծի բուռն ու հակասական կյանքի մի դրվագը` լի անակնկալ զարգացումներով ու շրջադարձերով: Նրանում տեղ գտած յուրաքանչյուր փաստ, իրադարձություն ունի իր նախահիմքը, հավաստի սկզբնաղբյուրն ու պատմական արժանահավատությունը: Նորահայտ փաստերի, վկայությունների եւ վավերագրերի միջոցով հեղինակը ներկայացնում է մեծ գրողի՝ թռիչքներով ու անկումներով լի կյանքի տվյալ հատվածը՝ նորովի մատուցելով ինչպես Չարենցի մարդկային էությունը, այնպես էլ նրա ժամանակաշրջանն իր բարքերով, եւ իրադարձությունների ընթացքը:

9 գիրք միանգամից [մեզ լավ նվեր Անտարեսից]

2. Ուիլյամ Սարոյան «Անունս Արամ է»

Պատմվածքներ

Անգլերենից թարգմանեց Նունե Թորոսյանը:

«Անունս Արամ է» պատմվածքների շարքը Սարոյանի մանկական ու պատանեկան հիշողությունների արձագանքն է՝ յոթնամյա տղայի բացահայտումներից մինչև տասնյոթամյա պատանու ներաշխարհը: Ծայրից ծայր զուտ սարոյանական՝ զարմանալի խանդավառությամբ, խրոխտությամբ ու գաղտնախորհուրդ թախիծով շաղախված, նուրբ հումորով ներծծված պատմություններ՝ հարազատ փոքրիկ քաղաքի զավեշտալի մարդկանց և դրանց դիմակայող՝ Սարոյանների հերսոտ ու հպարտ ընտանիքի մասին:

Պատմվածքները թարգմանված են գրքի երկրորդ՝ հեղինակի լրամշակումներով հրատարակությունից:

5 գիրք հայ գրողներից [2018-ին հրատարակված]

3. Մարիո Պյուզո «Կնքահայրը»

Վեպ

Անգլերենից թարգմանեց Ռուզան Ղազարյանը

«Կնքահայրը» վեպը համաշխարհային ճանաչում ունի: Այն սովորական դետեկտիվ չէ: Վեպը սոցիալական լուրջ հիմնավորում ունի: Այստեղ ներկայացվում է 1920-30- ական թվականներին ԱՄՆ-ում կազմակերպված հանցագործության առաջացումը, որը հեղինակը դիտում է որպես օրինաչափ երևույթ, ինչու՞ և ինչպե՞ս են կազմակերպվել մաֆիաները, ինչպե՞ս են առաջացել նրանց կապը քաղաքական բոլորշրջանակների հետ:

#mustread_list [2018-ին հայերենով լույս տեսած 5 գիրք]

4.  Վարդան Գրիգորյան «Մանյա այրք»

Պատմավեպ

«Մանյա Այրք» պատմավեպը (1988) տաղանդավոր պատմավիպասան Վարդան Գրիգորյանի (1950-1989) կարապի երգը դարձավ: Հայոց պատմության բախտորոշ շրջաններից մեկի՝ քրիստոնեության ընդունման ժամանակաշրջանի վերաբերյալ առասպելների, սրբերի վկայությունների ու վարքերի տեսքով պահպանված սուղ նյութի հիման վրա, գրողը փորձել է ստեղծել ժամանակի իրական պատկերը:

2018-ին հայերեն թարգմանված 5 գիրք, որ պետք է կարդալ [մաս 2]

5. Չինգիզ Այթմատով «Կառափնարան»

Վեպ

Ռուսերենից թարգմանեց Դորա Եսայանը

Ղրղզ նշանավոր գրող Չինգիզ Այթմատովի (1928-2008) «Կառափնարան» վեպը յուրօրինակ վեպ- նախազգուշացում է, որում հեղինակը խոսում է արդի մարդու հոգեկան ձեռքբերումների և կորուստների մասին, գնահատում մարդու բարոյական հատկանիշները իրենց զարգացման, իրական կյանքի փորձությունների մեջ:

5 գիրք Զանգակից [2019-ին լույս տեսած]


արգելված գրքեր հայերենով [5 գիրք]

5 վայր, որ պետք է գնաս, եթե գրող ես [մուսայի հետևից]

Ի՞նչ կարդալ օգոստոսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

5 հայտնի #ԳրքաՍրճարան, որ պետք է այցելել [աշխարհ]

«Հիսուսի կատվից» մինչև «…Կատուների քաղաք». Գրիգը պատմում է վերջին գրքի մասին

Ի՞նչ կարդալ հունիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Ի՞նչ կարդալ ամռանը. Խորհուրդ է տալիս Բիլ Գեյթսը

«Հաղթի՛ր կամ մահացիր. առաջնորդության կանոններ «Գահերի խաղից»

Ի՞նչ կարդալ մայիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Զգեստների նոր հավաքածու՝ «Հարի Փոթերի» մոտիվներով

2019-ի 8 ռոմանտիկ ֆիլմերը

Հոգևորականներն այրել են «Հարի Փոթեր» և «Մթնշաղ» գրքերը

Ի՞նչ կարդալ ապրիլին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Մհեր Մկրտչյանի նոր գրքի շնորհանդեսը լուսանկարներով

Ամերիկյան ժամանակակից պոեզիան հայերեն. Ամանդա Լավլեյս՝ «Արքայադուստրն այս մեկում փրկում է ինքն իրեն»

Book Face. Երբ գրախանութը գիտի՝ ինչպես հայտնի դառնալ