5 գիրք Զանգակից [2019-ին լույս տեսած] - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

5 գիրք Զանգակից [2019-ին լույս տեսած]

Լավ ու որակյալ գրականություն լավ ու որակյալ թարգմանությամբ:

Ահա այս տարի Զանգակ հրատարակչության տպագրած գրքերից 5-ը: Կարդացեք, նվիրեք ու սիրեք.

1.  Այսպիսին է Վան Գոգը

Հեղինակ` Ջորջ Ռոդըմ 
Թարգմանությունն անգլերենից` Լուսինե Հայրապետյանի 
Նկարազարդումները` Սլավա Հարասիմովիչի 

Վինսենթ վան Գոգը գեղանկարչության պատմության թերևս ամենաողբերգական կերպարներից է, որը դարձել է կյանքի օրոք չհասկացված արվեստագետի խորհրդանիշ: Արվեստի գործեր վաճառող նախկին գործակալն ու ձախողված հոգևորականը բավականին հասուն տարիքում՝ քսանյոթ տարեկանում, առաջին անգամ սկսում է լրջորեն զբաղվել նկարչությամբ:
Հաջորդող տասնամյակի ընթացքում խելահեղ արագությամբ՝ միջինը շաբաթական երկու կտավ, անդուլ աշխատանքով ու ոճային կտրուկ անցումներով ստեղծվում են ապշեցուցիչ գործեր, որոնք, սակայն, չեն նկատվում կամ մերժվում են ժամանակի արվեստասերների կողմից և սկսում կամաց-կամաց գնահատվել միայն նկարչի մահվանից հետո:
Գիրքը փորձում է բացահայտել աշխարհահռչակ նկարչի ստեղծագործական ուղու նոր մանրամասներ՝ ներկայացնելով նրա խոհերն ու ապրումները, զգացմունքային մեծ լարումով ստեղծված անկրկնելի կտավները:
Գրքում Վան Գոգի կյանքի ու ստեղծագործության ճանապարհը ներկայացվում է մասնագիտական խոր վերլուծությամբ:

տես՝

Զանգակի 2018-ի 10 բեսթսելլերները [մանկապատանեկան գրականություն]

2. Գերբնական գազաններ

Հեղինակ` Ջ. Ք. Ռոուլինգ 
Թարգմանությունն անգլերենից` Ալվարդ Ջիվանյանի 
Նկարազարդումները` Տոմիսլավ Տոմիչիի


Այս ուշագրավ հատորյակը ստեղծվել է «հեղինակի»` Նյութ Սքամանդերի ուղևորությունների և տարիների հետազոտությունների արդյունքում: Գրքում նկարագրվում են ութսունհինգ արարածների սննդակարգը, բազմացումը և անհրաժեշտության դեպքում նրանցից պաշտպանվելու հնարավոր եղա նակները:

Գերբնական գազանները բոլորն էլ ներկա են հարրիփոթերյան շարքի վեպերում կա՛մ որպես լիարժեք կերպարներ, ինչ պես, օրինակ, էլֆերն ու վիշապները, կա՛մ սոսկ որպես ուսումնական նյութ, ինչպես փիքսիները:

Զանգակի 2018-ի 10 բեսթսելլերները [գեղարվեստական գրականություն]

3. Զակո. Խակ պտուղ

Պատմությունը և պատկերապատումները` Տիգրան Մանգասարյանի

Պատկերապատումների ձևաչափով ներկայացված այս ինքնատիպ «հուշամատյանը» ստեղծվել է նկարիչ Սարգիս Մանգասարյանի հուշերի և նրա անցած ծանր ու արտասովոր ճանապարհի առավել հետաքրքրական դրվագների հիման վրա:
Պատումի վավերականությունը շեշտելու համար գրքում ներառվել են արխիվային նյութեր, լուսանկարներ, հատվածներ նամակներից և օրագրային գրառումներ: Այս նյութերի միջոցով գրքում վերստեղծվում է նկարչին ճակատագրով սահմանված ժամանակաշրջանի դաժան ու անմարդկային պատկերը: Ստալինյան բռնաճնշումներ, պատերազմ, գերություն, ստեղծագործելու խոչընդոտներ… Փորձություններ, որոնց դիմակայել կարող էր միայն ուժեղ անհատը, թեև շատ դեպքերում մարդու անհատականությունը և կամքը որևէ արժեք կամ նշանակություն չէին ունենում:
Իր հուշերի համար նկարիչն ընտրել է «Խակ պտուղ» վերնագիրը և ոչ մի այլ մեկնաբանություն չի ավելացրել: Մարդ, որն իր ամբողջ կյանքում սովոր էր օրագիր պահելու և ճշգրտորեն ու ճշտապահորեն գրելու ամեն ինչ, չի գտել ոչ մի բառ՝ «Խակ պտուղ» խորագրին ավելացնելու համար:

4. Հարյուրամյա ծերուկը, որ բարձրացավ պատուհանին և անհետացավ

Հեղինակ` Յունաս Յունասսոն 
Թարգմանությունը` Արծվի Բախչինյանի, Աշխեն Բախչինյանի 

Շվեդ ժամանակակից գրող և լրագրող Յունաս Յունասսոնի (ծնվ. 1961 թ.) առաջին՝ «Հարյուրամյա ծերուկը, որ բարձրացավ պատուհանին և անհետացավ » վեպը լույս է տեսել 2009 թվականին և անմիջապես դարձել բեսթսելլեր, թարգմանվել երեսունից ավելի լեզուներով: Գրքի հիման վրա նկարահանվել է կինոնկար…
Աշխույժ ոճով, ինքնատիպ հումորով, թրիլերի հնարքներով գրված այս վեպում հարյուրամյա մի շվեդի կյանքի ոդիսականով ներկայացվում են քսաներորդ դարի համաշխարհային պատմության կարևոր դրվագները, որով բացահայտվում են մեծ քաղաքականության և մարդկային հարաբերությունների բազմաթիվ կողմեր:
Այս վեպից կիմանաք, թե ով է ստեղծել ատոմային ռումբը և փրկել գեներալ Ֆրանկոյին, փլուզել Խորհրդային Միությունը և տեկիլա խմել ԱՄՆ նախագահի հետ, պատճառ դարձել, որ Վլադիվոստոկը դառնա փակ քաղաք, և փրկել Մաո Ծե Դունի կնոջը…

5. Մշակույթի փիլիսոփայություն

Հեղինակ` Խոսե Օրտեգա–ի–Գասեթ
Թարգմանությունը իսպաներենից` Հովհաննես Գրիգորյանի 

Ընտրությունը և առաջաբանը` Ռուբեն Անգալադյանի 

Իսպանացի փիլիսոփա, ռացիովիտալիստական ուսմունքի հիմնադիր, մշակութաբան Խոսե Օրտեգա–ի–Գասեթի ստեղծագործությունները խոր հետք են թողել 20–րդ դարի համաշխարհային մտածողության վրա: Սույն ժողովածուն ընդգրկում է նրա հիմնական աշխատություններից մի քանիսը:

Մեջբերում․ Մենք հարկադրված ենք սեփական խնդիրները լուծել առանց անցյալի եռանդուն օգնության. բացարձակ ակտուալիզմով, լինեն դրանք արվեստի, գիտության թե քաղաքականության խնդիրներ: Եվրոպացին մնաց միայնակ, նրա կողքին չկան նրանք, ովքեր պատմության «գետի մեջ սուզվեցին»:

Խոսե Օրտեգա ի Գասեթ` «Մշակույթի փիլիսոփայություն». Մեջբերումներ


«Զանգակ» հրատարակչության «Ամառային ընթերցանություն» ծրագրի մասին [Կարին Գրիգորյանն է պատմում]

Վան Գոգի կտավը գողացել են

Հանճարներ, որ մահացան աղքատության մեջ

Ոչ մի շաբաթ առանց Մաթևոսյանի [ժողովածուի մասին պատմում է Հայկ Համբարձումյանը]

Վան Գոգի կյանքն իլյուստրացիաներով

ԶԱՆԳԱԿ հրատարակչության 2019-ի բեսթսելլերները [10 գիրք]

Մարտակումբ [հայերեն թարգմանությամբ] հատվածներ

Ի՞նչ կարդալ օգոստոսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

5 հայտնի #ԳրքաՍրճարան, որ պետք է այցելել [աշխարհ]

Մանուելա Ադրեանի [հեքիաթներ նկարազարդող փերին]

Ատրճանակը, որով ինքնասպան է եղել Վան Գոգն աճուրդի կհանվի

Ի՞նչ կարդալ հունիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

«Զանգակ»-ը վերսկսում է «Ամառային ընթերցանություն» ծրագիրը

Ի՞նչ կարդալ մայիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Արթուր Միլլեր` «Պիեսներ». Մեջբերումներ

Խոսե Օրտեգա ի Գասեթ` «Մշակույթի փիլիսոփայություն». Մեջբերումներ