-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Դուք արդեն նոր սերիալներ ե՞ք փնտրում հանգստյան օրերի համար: Vnews-ն առանձնացրել է 5 նոր սերիալ, որն առաջարկում է Netflix-ը: Սերիալներ, որոնք առաջատար դիրքերում են՝ ըստ հեռուստադիտողի գնահատականների:
Եվ այսպես՝
2019թ./ԱՄՆ/կատակերգություն
Դերերում՝ Փոլ Ռադ, Էյսլինգ Բեա
Ռեժիսոր՝ Ջոնաթան Դեյթոն
Փորձելով բարելավել կյանքի որակը՝ Մայլզը որոշում է կայացնում մասնակցել մի գիտափորձի, որի հետևանքով լույս աշխարհ է գալիս N2 Մայլզը… Արդյունքում հերոսը սկսում է ոչ միայն հարմարվել նոր իրավաճակին, այլ նաև ստիպված է լինում գլուխ հանել իր ալտեր էգոյից:
2019թ./ԱՄՆ/դրամա
Դերերում՝ Քեթրին Նյուտոն, Գիդեոն Ադլոն, Շոն Բերդի
Ռեժիսոր՝ Մարկ Ուեբ
Դեռահասների մի խումբ հանկարծակի հայտնվում է մի քաղաքում, որն իրենց հայրենի քաղաքի կրկնօրինակն է: Բայց ամեն ինչ ավելի հետաքրքիր է դառնում, երբ նրանք հասկանում են, որ այդ քաղաքում մեծահասակներ չկան… Այսինքն ամեն ինչ թույլատրելի է, հասանելի է, բայց…
2019թ./ԱՄՆ/դրամա-կատակերգություն
Դերերում՝ Կրիստինա Էփլգեյթ, Լինդա Կրդելինի
Ռեժիսոր՝ Քետ Կոիրո
Սերիալը 2 բոլորովին տարբեր ընկերուհիների մասին է: Նրանցից մեկը երիտասարդ մի կին է, որի անցյալը բավականին ցնցող է՝ բառի շոկային իմաստով, իսկ երկրորդն այրի է, որին հատուկ է սև հումորը, բայց նա էլ իր հերթին որոշակի խնդիրներ ունի զայրույթի կառավարման հետ:
2019թ./ԱՄՆ/ֆանտաստիկա
Դերերում՝ Ջեյսոն Ռիտեր, Ալիշա Վեյնրայթ
Ռեժիսոր՝ Նիմա Բարնեթ
Սերիալը մի տղայի մասին է, որին մեծացնում է միայնակ մայրն ամուսնու մահից հետ: Թվում է, թե շատ սովորական սյուժե է: Բայց այս սերիալում փոքրիկ տղան՝ Դիոնը․ օժտված է սուպերհնարավարություններով՝ անտեսանելի դառնալուց մինչև իրականության փոփոխում: Մայրը ընտանեկան հոգսերից զատ ունի նաև մեկ այլ խնդիր, այն է գաղտնի պահել տղայի սուպերհնարավորությունները, որպեսզի վերջինս գիտափորձերի զոհ չդառնա:
2019թ./Հնդկաստան/մարտաֆիլմ-թրիլեր
Դերերում՝ Էմրան Խաշմի,Սաբխիտա Դխուլիպալա
Ռեժիսոր՝ Ռիփխու Դասգուփթա
Գործողությունները տեղի են ունենում Պակիստանում, որտեղ գործում է ազգայնամոլ զինվորականների խմբավորում: Նրանց շարքերում հայտնաբերվում են 4 հնդիկ լրտես: Գաղտնի ծառայությամբ այս հարցով Պակիստանն է գործուղվում Հնդկաստանի ներքին հետախուզության գործակալներից մեկը, որը պետք է կանխի հետագա ռազմական գործողությունների առաջացումը երկու երկրների միջև: Բայցի այս առաքելությունից՝ նա ստիպված է լինում այստեղ պայքարել անցյալի իր հիշողությունների հետ:
Կարդացեք նաև՝
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո