6 դերասան, որոնք մարմնավորել են հայերի - VNews

6 դերասան, որոնք մարմնավորել են հայերի

հայ - 6 դերասան, որոնք մարմնավորել են հայերի

Ձեզ ենք ներկայացնում համաշխարհային ճանաչում ունեցող մի քանի դերասանի, որոնք մարմնավորել են հայերի:

Ժան Ռենոն և Գասպար Ուլյելը՝ «Փակ շրջան/Le premier cercle» ֆիլմում

Ֆրանսիական կինեմատոգրաֆի անփոխարինելի դեմքերից մեկը՝ Ժան Ռենոն և երիտասարդ տաղանդ Գասպար Ուլիելը այս ֆիլմում մարմնավորում են հոր և որդու:

Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Մալաքյան ընտանիքի անդամների շուրջ:Ֆրանսիայի հարավում ապրող Մալաքյաններին գիտեն բոլորը, իսկ ընտանիքի հայրը՝ Միլո Մալաքյանը, համարվում է տեղի կնքահայրը: Միլոն բոլորին ստիպում է իր սեփական կանոններով շարժվել, սակայն որդին՝ Անտոնը, դեմ է գնում հորը. նա երազում է ամուսնանալ իր սիրելիի՝ Էլոդիի հետ և երջանիկ լինել, սակայն երջանկության համար պետք է պայքարել:

Ֆիլմում նկարահանվել է նաև գեղեցկուհի Վաինա Ջոկանտեն, որը մարմնավորում է Էլոդիին:

 Ալ Պաչինոն՝ «Դուք չգիտեք Ջեքին/You Don’t Know Jack» ֆիլմում

Օսկարակիր Ալ Պաչինոն այս ֆիլմում մարմնավորում է Ջեք Գևորգյան (Կևորկիան) անունով մի հայ բժիշկի:

Ֆիլմի հիմքում իրական պատմություն է: Բժիշկ Կևորկիանը պայքարում է էֆթանազիայի օրինականացման համար: Ջեքը համոզված է, որ յուրաքանչյուր ոք ընտրության իրավունք ունի և կարող է իր սեփական որոշմամբ հեռանալ կյանքից: Ջեքը «օգնում» է մարդկանց և երբ նրան բացահայտում են, դատում են և զրկում են լիցենզիայից:
Այս ֆիլմը 2011 թ. Ալ Պաչինոյին արժանացրեց «Ոսկե գլոբուսի»:

Ժերար Դեպարդիեն՝ «Միզերերե/La marque des anges – Miserere» ֆիլմում

Դեպարդիեն մարմնավորում է գլխավոր հերոսին՝ ծագումով հայ գործակալ Լիոնել Կասդանին:

Այնպես է ստացվում, որ Փարիզում գտնվող հայկական եկեղեցիներից մեկում սպանվում է երգչախմբի ղեկավար չիլիացի մի փախստական: Գործազուրկ Կասդանը, որը նախկինում ոստիկանությունում է աշխատել որոշում է սկսել իր սեփական հետախուզությունը, և նրան է միանում Ֆրենկ Սալեկը, որը զբաղվում է անչափահաս երեխաների իրավունքների պաշտպանությամբ: Այս երկուսին հաջողվում է բացահայտումներ անել, որոնք գործին նոր ընթացք են հաղորդում:

1 2