Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Ձեզ ենք ներկայացնում համաշխարհային ճանաչում ունեցող մի քանի դերասանի, որոնք մարմնավորել են հայերի:
Ֆրանսիական կինեմատոգրաֆի անփոխարինելի դեմքերից մեկը՝ Ժան Ռենոն և երիտասարդ տաղանդ Գասպար Ուլիելը այս ֆիլմում մարմնավորում են հոր և որդու:
Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Մալաքյան ընտանիքի անդամների շուրջ:Ֆրանսիայի հարավում ապրող Մալաքյաններին գիտեն բոլորը, իսկ ընտանիքի հայրը՝ Միլո Մալաքյանը, համարվում է տեղի կնքահայրը: Միլոն բոլորին ստիպում է իր սեփական կանոններով շարժվել, սակայն որդին՝ Անտոնը, դեմ է գնում հորը. նա երազում է ամուսնանալ իր սիրելիի՝ Էլոդիի հետ և երջանիկ լինել, սակայն երջանկության համար պետք է պայքարել:
Ֆիլմում նկարահանվել է նաև գեղեցկուհի Վաինա Ջոկանտեն, որը մարմնավորում է Էլոդիին:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:
Օսկարակիր Ալ Պաչինոն այս ֆիլմում մարմնավորում է Ջեք Գևորգյան (Կևորկիան) անունով մի հայ բժիշկի:
Ֆիլմի հիմքում իրական պատմություն է: Բժիշկ Կևորկիանը պայքարում է էֆթանազիայի օրինականացման համար: Ջեքը համոզված է, որ յուրաքանչյուր ոք ընտրության իրավունք ունի և կարող է իր սեփական որոշմամբ հեռանալ կյանքից: Ջեքը «օգնում» է մարդկանց և երբ նրան բացահայտում են, դատում են և զրկում են լիցենզիայից:
Այս ֆիլմը 2011 թ. Ալ Պաչինոյին արժանացրեց «Ոսկե գլոբուսի»:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:
Դեպարդիեն մարմնավորում է գլխավոր հերոսին՝ ծագումով հայ գործակալ Լիոնել Կասդանին:
Այնպես է ստացվում, որ Փարիզում գտնվող հայկական եկեղեցիներից մեկում սպանվում է երգչախմբի ղեկավար չիլիացի մի փախստական: Գործազուրկ Կասդանը, որը նախկինում ոստիկանությունում է աշխատել որոշում է սկսել իր սեփական հետախուզությունը, և նրան է միանում Ֆրենկ Սալեկը, որը զբաղվում է անչափահաս երեխաների իրավունքների պաշտպանությամբ: Այս երկուսին հաջողվում է բացահայտումներ անել, որոնք գործին նոր ընթացք են հաղորդում:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:
Ֆրանսիացի դերասան Տախար Ռախիմը մարմնավորում է Նազարեթ Մանուկյանին (Մանուգիան), որը 1915 թ. կորցրել է իր ընտանիքը:
Տարիներ են անցնում, սակայն անցյալի վերքերը հանգիստ չեն տալիս Նազարեթին: Օրերից մի օր նա իմանում է, որ գուցե նրա երկվորյակ աղջիկները ողջ են: Ինչեր ասես, որ չի անի հուսահատ հայրը, որ գտնի իր զավակներին: Նազարեթն ուղևորվում է Մադրիդ, այնուհետև՝ Հավանա և Հյուսիսային Դակոտա, որ գտնի երեխաներին…
2014 թ. ֆիլմը Վենետիկի կինոփառատոնում արժանացավ մրցանակի:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:
Ֆիլմի իրադարձությունները տեղափոխում են մեզ հեռավոր 1914 թ., Առաջին Համաշխարհային պատերազմ: Օսմանյան կայսրությունը պարտություն է կրում, Կոստանդնուպոլիսը (Ստամբուլ)՝ խորասուզվում է քաոսի մեջ:
Գլխավոր հերոսը երիտասարդ բժիշկ Միքայել Պողոսյանն (Բոգոսիան) ուղևորվում է Թուրքիա. հարավում գտնվող թուրքական մի գյուղում նա հարազատներ ունի և մտադրվել է այնտեղ զարգացնել ժամանակակից բժշկությունը:
Այստեղ, այս քաոսի և արյան մեջ նա սիրահարվում է երիտասարդ հայուհի, նկարչուհի Աննային, սակայն Աննայի համար պայքարում է ևս մեկ տղամարդ՝ ֆոտոլրագրող Քրիս Մայերսը:
Միքայելին մարմնավորել է Օսկար Այզեքը:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո