fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

6 հետաքրքիր ու օգտակար հոբբի, որ կարելի է սկսել ամռանը

Արդեն որոշե՞լ ես, թե ինչ ես անելու այս ամառ, բացի հանգստանալուց՝ ծովի ափին կամ տանը:

Եթե պլաններդ դեռ անորոշ են, ապա միանգամից շտապենք ներկայացնել 6 հոբբի, որը կարող ես սկսել այս ամառ: Մեր ցանկում, ինչպես անցած անգամ, ընդգրկված են այնպիսի հոբբիներ, որոնք կամ անվճար են, կամ էլ բավականին էժան: Այս ամառ իսկապես արժե նոր բան սկսել:

Տարվա այլ եղանակներին կարելի է նկարել տանը, իսկ ամռանը՝ դրսում: Սա տարվա այն եղանակն է, երբ փողոցը կարող է դառնալ քո կտավը: Գեղեցկացրու քեզ շրջապատող աշխարհը, միևնույն ժամանակ հաճույք ստանալով քո աշխատանքից: Կարող ես օգտագործել գունավոր կավիճներ կամ ուղղակի փողոցային արվեստին հարմար ներկեր:

2. Հեծանիվ վարել

Ժամանակն է հանել փոշոտ հեծանիվդ ավտոտնակից ու գործի դնել այն: Հեծանիվ վարելը օգտակար է, հետաքրքիր ու զվարճալի, հատկապես եթե վարում ես ընկերոջդ հետ:

Իսկ եթե ավելի շատ սիրում ես հանգստություն ու ոչ մարդաշատ փողոցներ, ապա հեծանիվ կարող ես վարել գիշերը: Սա ևս «գրավիչ» հոբբի է:

3. Պաղպաղակ պատրաստել

Երբևէ փորձե՞լ ես պաղպաղակ պատրաստել: Եթե ոչ, ապա ամառը հրաշալի ժամանակ է դա անելու համար: Քեզ անհրաժեշտ է YouTube-ի լավ հոլովակ դա անելու համար, օրինակ սա, և իհարկե ապրանքներ, որոնք այդքան էլ շատ չեն` սերուցք, խտացրած կաթ և համային սիրոպներ:

4. «Գրկել» բնությունը

Դուրս արի ու մոտեցիր բնությանը՝ ուսումնասիրելով այն: Այգիներ, անտառներ, լեռներ, քիչ հայտնի փողոցներ Հայաստանում շատ կան, ուրեմն ծանոթացիր նրանց հետ: Կարող ես նաև վրան խբել ու գիշերն անցկացնել բնության գրկում:

5. Կարդալ

Աշխարհի ամենատարածված, սիրված ու օգտակար հոբբիներից մեկը, ընթերցանությունն է:  Կարդա նոր աշխարհներ բացահայտելու, ինքնակրթվելու, ծիծաղելու, լավ ժամանակ անցկացնելու ու ընդհարնապես կարդա ցանկացած դեպքում,  ցանկացած եղանակի, ցանկացած վայրում: Չէ՞ որ, ինչպես ասում է հայտնի հեղինակ Սթիվեն Քինգը, երբ ամեն ինչ ձախողվում է, պետք է գնալ գրադարան:

6. Աստղագիտությամբ զբաղվել

Ամռանը գիշերային երկինքը ավելի գրավիչ է, քան երբևէ: Եվ ուրեմն, էլ ինչի՞ ես սպասում, սկսիր ուսումնասիրել այն: Աստղերի, լուսնի, մոլորակների, համաստեղությունների մասին տեղեկություններ հավաքիր, դոկումենտալներ դիտիր,  ապա գնա ու այդ ամենը տես Բյուրականի աստղադիտարանից:

Կարդացեք նաև՝