6 ոսկե կանոն՝ առողջ հարաբերությունների համար - VNews

6 ոսկե կանոն՝ առողջ հարաբերությունների համար

Թեև դրսում թևածում է հուլիսը, սակայն բոլոր նրանց համար, որվքեր վերջին ամիսներն անցկացրել են մասնակի մեկուսացման պայմաններում, այս ամենն ավելի շատ նմանվում է ապրիլին, երբ ակտիվանում են հորմոնները, ցանկություն է առաջանում ծանոթանալ նոր մարդկանց հետ և սիրային հարաբերություններ կառուցել, որպեսզի կրկին չհայտվել միայնության մեջ, երբ (եթե) աշխարհը շրջափակի հայտնի պանդեմիայի երկրորդ ալիքը։  Թեև հայտնի փիլիսոփա Ալեն դը Բոթնը վստահեցնում է, որ միայնության մեջ որևէ սարսափելի բան չկա, իսկ «երկրորդ կես»-ի մասին ռոմանտիկ միֆը ոչ ավելին է, քան միֆ, այդուհանդերձ, շատերս մնում ենք այն կարծիքին, որ միայնությունը վնասակար է առողջության համար։

Իսկ որո՞նք են առողջ հարաբերությունները, ինչպե՞ս ճիշտ կառուցել դրանք՝ պահպանելով սերն ու հետաքրքրությունը։

Ձեզ ենք ներկայացնում հոգեթրապևտ Ալբերտ Էլիսի խորհուրդները. ի դեպ, վերջինս 1993 թվականին համարվում էր աշխարհի ամենազդեցիկ հոգեթերապևտը։

Ընդունեք ձեր սիրելիին այնպիսին, ինչպիսին նա կա

Այո, մարդիկ փոխվում են, և, այո, դու իրավունք ունեք փորձելու փոխել ձեր սիրելիի ինչ-ինչ հատկանիշները, սակայն դուք չպիտի սպասեք, որ այդ փոփոխություններն իսկապես տեղի կունենան։ Ամեն դեպքում, հիշեք. հետազոտությունները ցույց են տվել, որ սիրելիին փոխելու փորձերը ոչմիայն անարդյունավետ են, այլև բացասաբար են անդրադառնում հարաբերությունների վրա։

Հաճախ արտահայտեք ձեր երախտագիտությունը

Մի վախեցեք բարձրաձայնել այն ամենն, ինչ ձեզ դուր է գալիս ձեր սիրելիի մեջ և ինչի համար դուք նրան շնորհակալ եք։ Փորձեք խուսափել մեղադրանքներից և սուր քննադատություններից։ Փորձեք պահպանել հարաբերությունների նախնական շրջանի «իդեալականացումը»՝ փոքրիկ չափաբաժիններով։

Ազնիվ եղեք

Այս խորհուրդն այն մասին է, որ չի կարելի պատժել սիրելիին այն բանի համար, որ նա անկեղծ է գտնվել, ինչպես նաև, հարկավոր է ճշմարտախոս լինել, երբ կատարվում է մի բան, ինչը հակասում է ձեր հայացքներին ու սպասելիքներին։ Ըստ հետազոտությունների, զույգի միջև փոխանցվող տեղեկատվության շուրջ 10% -ը սուտ է, դա իհարկե կարող է լինել «սուտ՝ բարօրության համար», սակայն դա չի դադարում սուտ լինել…

Մի վախեցեք քննարկել ձեր տարբերություններն ու տարաձայնությունները

Մեզնից յուրաքանչյուրն ունի կյանքի իր փորձը, որն էլ ձևավորում է մեր հայացքները, սովորություններն ու մոտեցումները։ Այդուհանդերձ, եթե դուք ուզում եք, որ ձեր սիրելին հասկանա ձեզ, դուք պիտի պատմեք նրան ձեր մասին, ինչպես նաև՝ այն ամենի, թե ինչու եք ձեզ այս կամ այն կերպ պահում։ Սիրելիի արարքները վերլուծելուց առաջ միշտ մտածեք, որ հավանաբար նա այդպես վարվելու պատճառներ ունի, ոչ թե իսկզբանե պնդեք, որ նա սխալ է։

Մինչ կարծիք հայտնելը լսեք դիմացինին։Հավատացեք, կան մի շարք հարցեր, որոնցում դուք կարող եք համաձայնության գալ՝ քննարկելու պատրաստակամության դեպքում։ Իհարկե, կան նաև հարցեր, որոնց շուրջ դուք կմնաք «agree to dis­agree» դիրքորոշման։ Ամեն դեպքում, ձեր տարբերություններն ու տարաձայնություննեը չի կարելի անտեսել, կամ թաքցնել ինչ-որ հեռավոր պահարանի անկյունում։

Դարձեք ձեր սիրելիի առաջին «երկրպագուն»

Հարաբերություններ կառուցելու առաջին դրդապատճառներից մեկը այն է, որ մենք ցանկանում ենք որևէ մեկի անվերապահ աջակցությանը արժանանալ։ Հոգեբան Արթուր Արոնի խոսքերով՝ «Կարևոր է տոնել սիրելիի հաջողությունները։ Եթե նրա գործերն այնքան էլ լավ չեն և դուք աջակցում եք նրան, դա չի բարելավի ձեր հարաբերությունները, սակայն կօգնի չփչացնել դրանք։ Իսկ եթե նա հաջողել է, և դուք նրա հետ հավասար երջանկանում եք դրանից, ապա դուք մեծապես բարելավում եք ձեր հարաբերությունները»։

Թույլ տվեք ձեր սիրելիին ինչ-որ հարցում սխալ լինել

Դուք անթերի՞ եք. դժվար թե։ Ոչ ոք անթերի չէ։ Մի պահանջեք ձեր սիրելիից անհնարինը։ Եթե դուք ձեզ իրավունք եք վերապահում սխալվել ու դրանից դասեր քաղել, ապա մի զրկեք ձեր սիրելիին այդ նույն իրավունքից։ Եթե պատժեք ձեր սիրելիին յուրաքանչյուր գործած սխալի համար, ապա շատ շուտով նա ուղղակի կսկսի թաքցնել ու քողարկել ձեզնից իր «զանցանքները»։

 


Ի՞նչ է բիպոլյար խանգարումը + [հայտնիներ՝ նման ախտորոշմամբ]

Անպատասխան սիրո հոգեբանական պատճարները

Մարմնի լեզու. ինչ է մատնում մեր պահվածքը մեր մասին

Ինչպե՞ս խուսափել աշնանային դեպրեսիայից

Սերն ըստ… գիտնականների, հոգեբանների, փիլիսոփաների ու գրողների

Իսահակյանն ու Շուշանիկը [կարոտած սիրահարների հանդիպումն ու ֆայտոնը]

15 միֆ ամուսնական կյանքի ու հարաբերությունների մասին

Ինչպե՞ս են խելացի մարդիկ հարաբերվում «չսիրելիների» հետ

Հիմնական ճգնաժամերը սիրային հարաբերությունների ընթացքում…

Սե՞ր, թե՞ կապվածություն. [զգացմունքների վերլուծություն]

Ինչպե՞ս է առաջին սերն ազդում հետագա հարաբերությունների վրա

7 ճշմարտություն ՝հայտնի հոգեբանից

6 նախանշան, որ նա ձեզ դավաճանում է

Բարձր էմոցիոնալ ինտելեկտով մարդկանց 12 հատկանիշ

նրանք սիրուն են, կայացած են բայց… միայնակ [ինչու՞]

Ինչու է մեռնում սերը ամուսնությունից հետո․․․