7 խնամքի միջոց, որոնց վրա չարժե գումար վատնել - VNews

7 խնամքի միջոց, որոնց վրա չարժե գումար վատնել

խնամքքքք min - 7 խնամքի միջոց, որոնց վրա չարժե գումար վատնել

Այսօր կխոսենք այն աղջկական խնամքի միջոցների մասին, որոնք չարժե գնել: Վստահեցնում ենք՝ դուք կգտնենք դրանք փոխարինելու միջոցները ձեր խոհանոցում կամ լոգարանում:

Ոտքերը սափրելու փրփուր

пена для бритья ног

Աղջիկները, ովքեր պարբերաբար սափրում են իրենց ոտքերը, մեծ գումարներ են վատնում սափրվելու հատուկ փրփուրների և քսուքների վրա: Սակայն դա բացարձակապես անհրաժեշտ բան չէ. նույն արդյունքը կարող եք ստանալ՝ օգտագործելով շամպուն կամ լոգանքի գել, իսկ պրոցեդուրան ավարտելուց հետո հարկավոր է ընդամենը օգտագործել մաշկը հանգստացնող կրեմ կամ լոսյոն: Փոքրիկ լայֆաք. եթե ուզում եք, որ ձեր ոտքերի մաշկը շատ ավելի փափուկ լինի սափրելուց հետո, ապա նախապես ոտքերին քսեք մազերի բալզամ, թողեք 3-5 րոպե, այնուհետև սափրեք և լվացեք: 

Ոտնաթաթերի սկրաբ կամ դիմակ

Скраб для ног

Ինչու՞ գնել մի բան, որը կարող ես ինքներդ պատրաստել: Ոտնաթաթերի սկրաբը կամ դիմակը անպետք կոսմետիկ միջոցներ են. բավարար է շաբաթական 1-2 անգամ տաք լոգարան մտնել՝ ծովի աղով, այնուհետև մշակել ոտնաթաթերի և կրունկների մաշկը պեմզա քարով և օգտագործել ցանկացած խոնավեցնող քսուկ կամ եթերային յուղ: Եթե, այնուամենայնիվ, դուք ուզում եք ավելի խորքային մաքրել ոտնաթաթերի մաշկը, ապա կարող եք տնական սկրաբ պատրաստել՝ օգտագործելով շաքարավազ/մեղր և սուրճ: 

Մազերի շիճուկ՝ ճյուղավորված ծայրերի համար

Женщина с расческой, непослушные волосы, секущиеся концы | Премиум Фото

Մազերի ճյուղավորված ծայրերը չեն վերականգնվում, իսկ բոլոր այն միջոցները, որոնք խոստանում են «վերականգնել» դրանք, պատկերավոր ասած՝ ընդամենը սոսնձում են ճյուղավորված ծայրերը. արդյունքը զուտ վիզուալ է, խնդիրը քողարկվում է, սակայն չի լուծվում: Այս պարագայում միակ օպտիմալ լուծումն այն է, որ դուք կտրեք ճյուղավորված ծայրերն ու հետևեք մազերի որակին. օգտագործեք մազերի դիմակներ և եթերային յուղեր, ինչպես նաև չափը մի անցեք՝ մազի արդուկ օգտագործելու հարցում…

Շուրթերի բալզամ

бальзам для губ

Մեզ թվում է՝ եթե օգտագերծենք շուրթերի բալզամ, ապա դրանց մակերեսն ավելի կփափկանա, կխոնավանա և մեր շրթունքները կպաշտպանվեն ցրտահարությունից: Իրականում, շուրթերի բալզամները սովորաբար պարունակում են գլիցերին և քիչ քանակությամբ սպիրտ: Գլիցերինը միայն խոնավեցման պատրանք է ստեղծում՝ մարմնից հեղուկ քաշելով: Իսկ սպիրտի առկայությունը շուրթերի բալզամի բաղադրության մեջ ստիպում է, որ դուք անդադար ցանկություն ունենք՝ այն կրկին օգտագործելու: Այդպիսով, արտադրողները ստիպում են մեզ էլ ավելի հաճախ գնել իրենց արտադրանքը: Շուրթերի բալզամի փոխարեն օգտագործեք ժողովրդականն միջոցներ, ինչպիսին է ձիթապտղի յուղը:

Սկրաբ մարմնի և շուրթերի համար

85deaed8f2ccdb7c18c7b858f5df8ae9 cropped 666x533 - 7 խնամքի միջոց, որոնց վրա չարժե գումար վատնել

Սա կրկին այն դեպքն է, երբ բացարձակապես իմաստ չկա գնել խնամքի միջոց, որը ինքդ կարող ես պատրաստել և վստահ լինել, որ այն բնական հումքից է: Համացանցը լի է տարբեր բաղադրատոմսերով, որոնք կօգնեն տան պայմաններում օգտակար սկրաբներ պատրաստել: Սուրճը, մեղրը, աղը, ձիթապտղի յուղը. ահա ամենահանրամատչելի միջոցները, որոնք շատ լավ փոխարինում են մարմնի սկրաբներին: Նույնը կարելի է ասել նաև շուրթերի սկրաբի մասին. դրանց միջին արժեքը 2000-3000 դրամ է, մինչդեռ դուք կարող եք հեռացնել շուրթերի մահացած բջիջները շաքարավազի օգնությամբ, կամ օգտագործելով ատամի խոզանակ և որևէ եթերային յուղ: 

Ստորև կներկայացնենք տնական, փորձված բաղադրատոմսեր՝ առողջ մաշկ ունենալու համար: 

 

 


10 բյութի-խորհուրդ FASHION DRUG Անահիտ Ղազարյանից

5 աղջկական բան, որոնց վրա չարժե խնայել…

«Մեզնից ոչ ոք անթերի չէ, մենք բոլորս սիրուն ենք». Նազիկ Բաղդասարյան

2021-ի ամենանորաձև դեկոլտեները

Մի քանի բան, որ պետք է անել առավոտյան, որպեսզի այն բարի լինի

5 ոճային լուք աշնան համար

10 բյութի լայֆհաք` իմ լոգարանից ձեր լոգարան

Շքեղ տասնյակ. Աշխարհի ամենաթանկարժեք հարսանեկան զգեստները

Հարսանեկան զգեստներ, որ մտան պատմության մեջ

Ինչպե՞ս ոճային հագնվել՝ առանց մեծ գումարներ ծախսելու

Ամառային բյութի-թրենդ. գունավոր մազեր

Ֆասթինգ-դիետա. նիհարելու նոր միջոցը դուր է գալիս կանանց

2020-ի ամենանորաձև գլխաշորերն ու գլխարկները

7 բյութի-սխալ հայ աղջիկներից

5 մթերք, որ պետք է բացառել սննդակարգից, եթե ուզում եք նիհարել

ընտիր դիմակ. իմ լոգարանից ձեր լոգարան