7 բյութի-սխալ հայ աղջիկներից - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

7 բյութի-սխալ հայ աղջիկներից

Ինչպես թրենդային է ասել՝ «ես, իհարկե, մասնագետ չեմ, բայց…», բայց առանձնացրել եմ մի քանի բյութի-սխալ մեր աղջիկներից, որոնք անմիջապես աչք են ծակում։ Շտապել նշել, որ մեր աղջիկները ամենասիրունն են, անխոս, իսկ հետևյալ սխալներից մի քանիսը ես ինքս արել ու անում եմ. այսուհանդերձ, եկեք քննարկենք, ի՞նչն է մեր հագուկապի, շպարի կամ չշպարվելու, խնամքի կամ տոտալ անխնամության մեջ սխալ ու անթույլատրելի։

Սխալ №1

Իրավիճակին անհամապատասխան հագուստ

Սա կարևորագույն սխալներից մեկն է. երեկոյան շորիկներով գնումների գնացողներ, ջինսե տաբատներով ու սպիտակ բլուզներով երեկոյան ընթրիքի գնացողներ, մարզասրահ գնալուց առաջ շպարվողներ, «ագրեսիվ մեյք-ափ»-ով ցերեկային Երևանով քայլողներ և այլն…

Հագուստն ընտրելիս առաջինն, ինչ պետք է հաշվի առնել եղանակի տեսությունն է, երկրորդը՝ այն, թե ուր ես գնում։

 

Սխալ №2

Երբ S-ն ակնհայտ քո չափսը չէ

Հագուստը պիտի լիովին համապատասխանի քո կազմվածքին։ Առաջին հերթին պետք է ադեկվատ ու սթափ նայել սեփական չափսերին, բացարձակապես հարկ չկա S չափսի հագուստ գնել, եթե M-ի մեջ կոկիկ տեղավորվում ես, հավատացեք, փոքր չափսի հագուստ գնելը նիհարելու լավագույն մոտիվացիան չէ։ Հետո արդեն հարկավոր է հաշվի առնել սեփական մարմնի առանձնահատկությունները. փարթամ կրծքերի դեպքում «հոգուդ չափ խորը դեկոլտեն» այդքան էլ լավ ընտրություն չէ, փարթամ ազդրերի դեպքում մինի ու նեղ կիսաշրջազգեստը, ամենայն հավանականությամբ, վուլգար կնայվի։

Սխալ №3

Երկուսը՝ մեկում

Նախորդ սխալի վատագույն դրսևորումն է «երկուսը՝ մեկում» կոմբինացիան։ Հիշեք, պետք է մի քիչ բացել կա’մ վերևից, կա’մ ներքևից, հակառակ դեպքում բարդ է պատկերացնել, թե ինչեր կարող եք լսել ձեր հասցեին, օրինակ, Հյուսիսայինով քայլելիս։

 

Սխալ №4

Աքսեսուարներ. որքան շատ, այնքան լավ

Սա թյուր, թյուր կարծիք է. չի կարելի մեկ կերպարի մեջ հավաքել մատանիներ, թևնոցներ, վզնոցներ ու օղեր։ Շեշտը դրեք մեկ-երկու դետալի վրա՝ խոշոր մատանի ու խոշոր օղեր, կամ երկու-երեք մանր մատանիներ՝ համեստ օղերի հետ… չափի զգացողությունը լավ բան է, անգամ, երբ խոսքը վերաբերում է կանանց լավագույն ընկերներին՝ադամանդներին։

 

Սխալ №5

Մատնահարդարումը կարևոր չէ, կամ մատնահարդարումն ամենակարևորն է

Սրանք երկու ծայրահեղություններ են. մեր աղջիկներից շատերը կարող են լավ գումարներ ծախսել հագուստի վրա, բայց զլանալ խնամել եղունգները։ Մեկ այլ ծայրահեղություն է, երբ մատնահարդարուման հարցում չափն անցնում ենք՝ արհեստական եղունգներ դնելով, երկարացնելով եղունգները անհավանական չափսերի, շարելով դրանց վրա տարատեսակ «զրթիկներ», օգտագործելով այնպիսի վառ երանգներ, որոնք այնքան էլ տեղին չեն առօրյաում։

Հիշեք, եղունգների հարցում կարևորն այն է, որ դրանք խնամված լինեն, պրակտիկ երանգները կամ անգույն լաքն այս պարահգայում լավագույն ընտրություն է, որը համադրելի է կյանքի բոլոր իրավիճակներում։

 

Սխալ №6

Վարսերի անբնական երանգներ ու գլուխկոտրուկի չափ բարդ սանրվածքներ

Առաջինի մասին. կապույտ, կանաչ երանգի վարսերը էքստրավագանտ ու հետաքրքիր են միայն այն դեպքում, երբ դուք դեռահաս եք։ Ավելի հասուն կնոջ համար նախընտրելի են մազերի ավելի բնական երանգները. չէ՞ որ կյանքի բերումով դուք կարող եք գործնական հանդիպումներ ունենալ և նման ադմինիստրատիվ միջոցառումներ, որտեղ ցանկալի է, որ շեշտը լինի ձեր ունակությունների վրա, ոչ թե՝ վարսերի։

Ինչ բերաբերում է բարդ սանրվածքներին. դրանք վաղուց ապրել են իրենց դարն ու մնացել հեռավոր անցյալում։ Սիրունությունը պարզության մեջ է, իսկ հատիկ-հատիկ սարքած լոկոնները ձեզ ամենևին չեն գեղեցկացնում։ Այս հարցում կարելի է օրինակ վերցնել ֆրանսուհիներից. նրանց «թեթև-անխնամությունից» ավելի սեքսուալ բան չկա։ Հիշեք, եթե ձեր մազերը «գեղեցկության սրահից հենց նոր դուրս եկած» տեսք ունեն, ապա ձեր կերպարը չի ստացվել։

 

Սխալ №7

Վատ քայլվածք

Սա ամենակարևոր բաներից է, ինչի վրա բացարձակապես պետք չէ գումարներ ծախսել։ Մեջքը ուղիղ, գլուխը՝ բարձր. չէ՞ որ մենք չափազանց սիրուն եք գլխիկոր քայլելու համար։

Իբրև թեմայի տրամաբանական շարունակություն եկեք անդրադառնանք բարձրակրունկ կոշիկների ու մեր ոտքերի հարաբերություններին. ընտրեք այնպիսի բարձրության կրունկներ, որոնց վրա վստահ ու սիրուն կքայլեք. չէ՞ որ կարևոր է ոչ  թե չափսը, այլ՝ կիրառությունը։

 

 

 

 


Շքեղ տասնյակ. Աշխարհի ամենաթանկարժեք հարսանեկան զգեստները

Հարսանեկան զգեստներ, որ մտան պատմության մեջ

Ինչպե՞ս ոճային հագնվել՝ առանց մեծ գումարներ ծախսելու

Ամառային բյութի-թրենդ. գունավոր մազեր

Ֆասթինգ-դիետա. նիհարելու նոր միջոցը դուր է գալիս կանանց

2020-ի ամենանորաձև գլխաշորերն ու գլխարկները

5 մթերք, որ պետք է բացառել սննդակարգից, եթե ուզում եք նիհարել

ընտիր դիմակ. իմ լոգարանից ձեր լոգարան

Լեգենդար կանանց մեծ ու փոքր գաղտնիքները

2 կենսատու դիմակ. իմ լոգարանից ձեր լոգարան

Մաշկի խնամք տնային պայմաններում. դիմակ

Գեղեցկության, «Bodypositive»-ի ու կարծրատիպերի մասին. Զառա Ղազարյան

Բյութի-խորհուրդներ կորեուհիներից

10 բյութի-գաղտնիք բրազիլուհիներից…

Կնոջ գեղեցկության 5 էտալոն տարբեր դարաշրջաններից

Բյութի-խորհուրդներ Մերի Ֆիլիփսից