7 հետաքրքիր փաստ Ֆեյսբուքի մասին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

7 հետաքրքիր փաստ Ֆեյսբուքի մասին

Ֆեյսբուքը փոխեց համացանցի մասին մարդկանց պատկերացումները, փոխեց կյանքը:

Յուրաքանչյուրիս օրվա մի մասն անցնում է ֆեյսբուքում և շատերս այլևս չենք պատկերացնում մեր կյանք առանց այս հարթակի: Իսկ ի՞նչ հետաքրքիր փաստեր կան ֆեյսբուքի մասին, որ քչերին են հայտնի:

7 փաստ ֆեյսբուքի մասին

1.Ֆեյսբուքը միայն ուսանողների համար էր

Ժամանակին Ֆեյսբուքը հասանելի էր միայն այն օգտատերերին, որոնք կարողանում էին համալսարանի էլեկտրոնային հասցեի միջոցով հաստատել, որ նրանք ուսանող են:

2. Սխալ գտիր ֆեյսբուքում և վարձատրվիր

Facebook-ի ծրագրավորողները, որոնք պատասխանատու են կայքի լավ և անսխալ աշխատանքի համար, այնքան լուրջ են վերաբերում իրենց աշխատանքին, որ պատրաստ են վճարել այն օգտատերերին, որոնք սխալ կգտնեն կայքում: Ծրագրավորողները հստակ թիվ չեն հնչեցրել, սակայն խոստացել են ամենաքիչը 500$  ցանկացած տեսակի սխալ գտնելու դեպքում:

3.MYSPACE-ը կարող էր գնել ֆեյսբուքը

Ժամանակին հենց MYSPACE-ն էր հանդես գալիս ֆեյսբուքի գործառույթներով, այնտեղ մարդիկ կարողանում էին կիսվել լուսանկարներով և շփվել միմյանց հետ: Հայտնի պատմություն կա, որ Ցուկերբերգն առաջարկել է MYSPACE-ին գնել Ֆեյսբուքը $75 մլն-ով, սակայն ընկերության տնօրենը հրաժարվել է: Գնալով MYSPACE-ն անկում ապրեց և այժմ հիմնականում օգտագործվում է երաժշտական կոնտենտի համար:

4.«Like»-ի փոխարեն «Awesome»

Մենք անվերջ լայքում ենք մեր ընկերների գրառումներն ու լուսանկարները, իսկ ժամանակին լայքին փոխարինում էր «Awesome» կոճակը. ինչ խոսք՝ Awesome-ը բավականին վիճելի է հնչում սոց. կայքում օգտագործելու համար:

5. Ալ Պաչինոն և ֆեյսբուքը

Ֆեյսբուքի հին նշաններից մեկն էր տղամարդու դեմքի փիքսելային նկարը: Օգտատերերը չէին կասկածում, որ նկարում հենց Ցուկերբերգի դեմքն է, սակայն նրանք սխալվում էին: Նկարը պատկերում էր հայտնի դերասան Ալ Պաչինոյին:

6.Ի՞նչ կլինի մեր ֆբ-յան էջերի հետ մեր մահվանից հետո

Ֆեյսբուքի օգտատերերը մահանում են ամեն օր, սա ուղղակի փաստ է: Օգտատիրոջ կանխավ արտահայտած կամքով, կամ հետագայում նրա հարազատների ցանկությամբ մահացած օգտատիրոջ ֆեյսբուքյան էջի հետ կարող է լինել հետևյալը. կամ էջը կմնա և ընկերները կկարողանան կիսվել մահացածի մասին հիշողություններով ու գրառումներով, կամ այն կարգելափակվի: Մինչ արգելափակելը ֆեյսբուքը կպահանջի հստակ տվյալներ, որոնք կփաստեն, որ օգտատերը մահացել է:

7.Դեռահասներին ֆեյսբուքը հետաքրքրու՞մ է, թե՞ ոչ

Ըստ վարկածներից մեկի, դեռահասները սկսել են լքել ֆեյսբուքն ու նախընտրել այլ սոց. կայքեր: Սակայն այդ վարկածը մի քիչ չափազանցված է. ըստ Pew Research-ի հետազոտությունների, դեռահասների 71%-ը շարունակում է օգտվել ֆեյսբուքից, երկրորդ տեղում ինստագրամն է, որտեղ գրանցված են դեռահասների 52%-ը: Սակայն պետք է հիշել, որ  Instagram-ի սեփականատերը  Facebook-ն է, և այն դեռ երկար չի զիջի իր դիրքերը:

 

 

 

 

 

 

 


Այն ամենն, ինչ չգիտեք Քանյե Ուեսթի մասին

հետաքրքիր փաստեր Ծիր Կաթինի մասին

Հայոց Տիգրան Մեծ արքա. այն ամենն, ինչ գուցե չգիտես

հետաքրքիր բաներ Մակեդոնացու մասին

Այն ամենն, ինչ չգիտեք ձեր շուրթերի մասին

Այն ամենն, ինչ չգիտեք (կամ գուցե գիտեք) սեքսի մասին

Աչքերի «գիտական գաղտնիքները». փաստեր

Փաստեր Գայանե Աբրահամյանի մասին

Կարանտինն ու ֆեյսբուքը. 5 նյարդայնացնող բան

Արամ Պաչյան. «Օրագիրը սեփական ես-ի դեմ ապստամբելու վերջին փորձն է»…

Ի՞նչ գիտենք Իտալիայի մասին: Փաստեր…

Զարմանահրաշ լուսին. 10 փաստ

Այն, ինչ հարկավոր է իմանալ սակուրայի մասին

Հետաքրքիր փաստեր վիրուսների մասին

Զարմանահրաշ տիեզերք. 10+5 փաստ

Հոակին Ֆենիքս…