7 կարճ գիրք, որ կարող եք կարդալ 1 օրում (մաս 2) - VNews

7 կարճ գիրք, որ կարող եք կարդալ 1 օրում (մաս 2)

Արագ ընթացող կյանքը ստիպում է ամեն ինչ իրեն համապատասխան անել: Ժամանակն էլ շատ չէ, սակայն ի՞նչ անել, երբ ուզում ես լավ գրքեր կարդալ: Ասում են՝ գրքեր կարդալու համար միշտ էլ ժամանակ կգտնվի, բայց լինում է այնպես, որ գրեթե անհնար է լինում շնչել:

Մի՛ հուսահատվեք, կան լավ ու կարճ գրքեր, որոնք կօգնեն ձեզ պես գրքասերներին այս հարցում: Ահա 7 կարճ գիրք, որ կարող ես կարդալ ընդամենը մեկ օրում:

1. Ռոբերտ Լյուիս Սթիվենսոն՝ «Բժիշկ Ջեքիլի և պարոն Հայդի տարօրինակ պատմությունը»

Բարու և չարի մասին պատմող այս ստեղծագործությունը այն առաջին գործերից է, որտեղ հանդիպում ենք ինքնության դեսոցիատիվ խանգարման յուրահատկություններին: Բժիշկ Ջեքիլն ու պարոն Հայդը տարբեր մարդիկ չեն. նրանք նույնն են ու գոյություն ունեն մեկ մարմնում: Նրանց առաջադրանքն է հաշտվել իրար հետ ու դառնալ մեկը:

2. Էռնեստ Հեմինգուեյ՝ «Ծերունին և ծովը»

Գիրքը պատմում է Սանտիագո անունով մի ձկնորսի մասին, որը պայքարում է հսկայական մի ձկան դեմ: Ո՞վ կհաղթի. մա՞րդը, թե՞ բնությունը: Ո՞վ է արժանի ապրել: Ո՞ւմ ենք համակրում մենք ինքներս: Հենց այս հարցերի պատասխանն է փորձում գտնել հեղինակն ու ընթերցասերը:

3. Թրումեն Կապոտե «Նախաճաշ Թիֆանիի հետ»

Նովելը պատմում է 18-19 ամյա Հոլի Գոլայտլիի և անանուն պատմողի մեկամյա մտերմության մասին:  Հոլին մի աղջիկ էր, որը հաճախ այցելում է բարձրաշխարհիկ վայրեր՝ ցանկանալով ծանոթություն հաստատել հաջողակ տղամարդկանց հետ։  Հոլլին պատմությունը ներկայացնողին պատմում է իր կյանքի մասին և սկսում նրան կոչել Ֆրեդ, քանի որ նրան նմանեցնում էր իր եղբորը: Նրանք հետաքրքիր ընկերություն են սկսում և արդյունքում աղջկա մասին վեպ է գրվում:

4. Ուիլիամ Շեքսպիր՝ «Մակբեթ»

Երեք վհուկ գուշակում է, որ Մակբեթը դառնալու է Շոտլանդիայի թագավոր, բայց հետո կորցնելու է գահը: Առաջին գուշակությունը շուտով կատարվում է… Բայց ի՞նչ ճակատագիր է սպասվում Մակբեթին և նրա կնոջը փառասիրության, իշխանության ու խաբեության մասին պատմող այս զրույցում:

5. Ջորջ Օրուել՝ «Անասնաֆերմա»

Ֆերմայի ծեր խոզը ժողով գումարելով՝ ոգևորում է ֆերմայի մյուս կենդանիներին ապստամբել: Երեք օր անց ծեր խոզուկը մահանում է։

Մի օր, երբ ֆեմիայի տերը` միստեր Ջոնզը խմած գալիս է ֆերմա և կեր չի տալիս անասուններին, կենդանիները հիշելով ծերուկի խոսքերը, պատրաստվում են մարտի։ Ապստամբությունը վերջանում է կենդանիների հաղթանակով, նրանք վռնդում են Ջոնզին իր իսկ ֆերմայից։ Սակայն հաղթանակն ու ազատությունը պահպանելն ավելի բարդ է:

6. Վարդգես Պետրոսյան՝ «Ապրած և չապրած տարիներ»

Վեպի գլխավոր հերոսն է Լևոնը, սակայն այն ներկայացնում է նաև այլ ճակատագրեր՝ դպրոցում աշխատող Տաթևիկին,  Հասմիկին ու Սերոբին, դպրոցի տնօրենին, Լևոնի եղբորը, որն իր մեջ սպանել էր բանաստեղծին և այլ գործով էր զբաղվում, Աշոտին՝ Լևոնի մտերիմ ընկերոջը, ընկերոջ որդուն` Արայիկին և ուրիշներին: Նրանք բոլորն էլ ապրում են, սակայն ԱՊՐՈ՞ՒՄ են արդյոք:

7. Ռեյ Բրեդբըրի՝ «Ֆարենհայթ 451»

Վեպի իրադարձությունները ծավալվում են ապագայում, երբ ամերիկյան հասարակության մեջ իշխող մտայնությամբ գրքերը մարդկանց դժբախտության աղբյուր են, և դրանք անխնա կրակի պետք է մատնել: Թաքստոցներում պահվող փոքրաթիվ գրքերը հայտնաբերվում ու հրապարակայնորեն ոչնչացվում են հատուկ այդ աշխատանքի համար ստեղծված հրկիզողների ջոկատի կողմից: Հրկիզող Գայ Մոնթագը որոշում է փրկել ու կարդալ գրքերը: Փախուստն անհոգի ու անմիտ իրականությունից մտածելու սովորույթին վերադառնալու միակ ճանապարհն է: Մոնթագը լքում է քաղաքը, որտեղ արդեն իսկ պատերազմ է սկսվել: Գետը նրան տանում է դեպի երկրի խորքը, որտեղ նրան դիմավորում են «գիրք–մարդիկ»:


Այն ամենն ինչ չգիտեք, (կամ գուցե գիտեք) գրքերի մասին

17 գիրք միանգամից [մեզ լավ նվեր Անտարեսից]

Վարդգես Պետրոսյանի սպանությունը. [գլխավոր վարկածը]

Պրահայի հրաշքը. Կլեմենտինում գրադարանը

Սերը, որ լցվեց Վարդգես Պետրոսյանի կյանքի մեջ. մեջբերումներ

ԶԱՆԳԱԿ հրատարակչության 2019-ի բեսթսելլերները [10 գիրք]

3 հայ գրող, որ քաղաքականությամբ են զբաղվել…

Գրեգորի՞, թե՞ Գլորիա Հեմինգուեյ…

Գրողների «ճակատագրական կանայք»…

Սեր են խոստովանում գրողները…

Վերջին ուսուցիչը [խարույկ] հատված Վ․ Պետրոսյանի վիպակից

«Քյուրքչյան» հրատարակչություն

Վերջին ուսուցիչը [հատված վեպից Վարդգես Պետրոսյանի] Իրարանցում

Մի շնչով «ապրած տարիներ»…Վարդգես Պետրոսյան

Վերջին ուսուցիչը [հատված Վարդգես Պետրոսյանի վեպից]

5 ֆիլմ+5 գիրք [Սևակ Ղազարյան]