7 կարճ գիրք, որ կարող եք կարդալ 1 օրում - VNews

7 կարճ գիրք, որ կարող եք կարդալ 1 օրում

Երբեմն այնքան զբաղված ենք լինում, որ ժամանակ չենք կարողանում գտնել գրքեր կարդալու համար: Երբեմն էլ ժամանակ գտնում ենք, բայց շատ քիչ, ու փորձում ենք այն տրամադրել այնպիսի գրքերին, որոնք կարող ենք հնարավորինս արագ կարդալ… պարզապես մեր մեջ եղած գրքասերի քաղցը բավարարելու համար: ՎիվառոՆյուզը փորձել է այս հարցում օգնել զբաղված գրքասերներին ու ներկայացնել 7 գիրք, որ կարող եք կարդալ ու ավարտել մեկ օրվա ընթացքում:

1. Օսկար Ուայլդ «Որքան կարևոր է լուրջ լինելը» (“The Importance of Being Earnest”) ՝ 64 էջ

Պիեսը, որը ստեղծվել է 1894թ.-ին, պատմում է  2 եղբայների մասին: Հուշում՝ նրանք լուրջ մարդիկ չեն: Սա ստեղծագործություն է եսասիրության, կեղծավորության ու ստախոսության մասին:

Ճշմարտությունը հազվադեպ է մաքուր ու հեշտ լինում:

2.Ֆրանց Կաֆկա «Կերպարանափոխություն» (“Metamorphosis“)` 76 էջ

Այս նովելը համարվում է 20-րդ դարի ամենահետաքրքիր գործերից մեկը: Ստեղծագործության հերոսն է Գրեգոր Զամզան, որը մի օր արթնանալով պարզում է, որ վերածվել է ուտիճի:

Չեմ կարող բացատրել քեզ: Չեմ կարող ոչ մեկի բացատրել, թե ինչ է կատարվում իմ ներսում: Նույնիսկ ինքս ինձ չեմ կարող բացատրել դա:

3. Անտուան դը Սենտ-Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը» (“The Little Prince“)` 110 էջ  

Եթե դու չես սիրում «Փոքրիկ իշխանն», ապա դու միանշանակ չես կարդացել այն: Ահա այդպիսի վեպ է սա: Այն համարվում է ֆրանսերեն լեզվով գրված ամենաշատ կարդացված գործերից մեկն ու թարգմանվել է 250-ից ավելի լեզուներով:

Միայն սրտի միջոցով մարդիկ կարող են տեսնել ճշմարիտ բաները: Այն ինչը կարևոր է, անտեսանելի է աչքի համար:

4. Շիրլի Ջեքսոն «Մենք միշտ դղյակում ենք ապրել» (“We Have Always Lived in the Castle“)` 146 էջ

Նովելը պատմում է աշխարհից կտրված մի մեծ տան բնակիչների՝ Կոնստանսի, նրա քեռու՝ Ջուլիանի ու մեծ քրոջ Մերիքեթ Բլեքվուդի մասին: Սա գործ է միայնակության, հասարակության սխալ դատողությունների ու ընտանիքի մասին:

Գեղեցիկ տեսարան է՝ աղջիկը գիրքը ձեռքին:

5. Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ «Մեծն Գեթսբին»  (“The Great Gatsby”)` 180 էջ

Ստեղծագործությունը Ջեյ Գեթսբիի ու Դեյզի Բյուքենենի սիրո մասին է: Գրքում վառ ներկայացված են ջազի դարաշրջանը և մարդկանց սոցիալական անկայուն դրությունը:

Նա նայում էր նրան այնպես, ինչպես բոլոր կանայք ուզում են, որ տղամարդիկ նայեն իրենց:

6. Նատալի Բեբիթ «Անմահ Թաքերը» (“Tuck Everlasting”)`139 էջ 

10ամյա Ուինի Ֆոսթերը հոգնում է իր ընտանիքից ու որոշում փախչել տանից: Իրենց տան կողքի անտառում աղջիկը տեսնում է 17 ամյա Ջես Թաքին՝ աղբյուրից ջուր խմելիս: Տղան ասում է Ուինիին, որ ինչ էլ լինի այդտեղից ջուր չխմի. այն անմահ է դարձնում յուրաքանչյուր մարդու և ինչպես պարզվում է գրքի ընթացքում, անմահ լինելը Ջեսի համար այդքան էլ երանելի չէ:

Պետք չէ վախենալ մահից, վախեցիր չապրած կյանքից: Կարիք չկա, որ հավերժ ապրես, ուղղակի ապրիր:

7. Սառա Քեյն “4.48 փսիխոզ” (“4.48 Psychosis”)` 48 էջ

Այս պիեսը գրվել է 1999թ.-ին, որից շատ չանցած հեղինակն ինքնասպանություն է գործել 28 տարեկան հասակում: Պոեմի տեսք ունեցող այս ստեղծագործության մեջ հերոսներն անուններ չունեն, ու նույնիսկ հերոսների թիվն է դժվար գուշակել: Այն կարող է ընկալվել որպես մեկի անձնական մտքերի օրագիր, կամ խոսակցություն բժշկի ու իր հիվանդի միջև: Գիրքը կարդալու ընթացքում շարունակ ստիպում է մտածել:

Մտքերս հեռանում են սպանող ժպիտով, Թողնելով ինձ անհանգիստ հուզմունքի հետ, Որը հոգուս մեջ մռնչում է՝ Հույս չկա, հույս չկա, հույս չկա, հույս չկա, հույս չկա, հույս չկա, հույս չկա…

 


Հանճարներ, որ մահացան աղքատության մեջ

Օսկար Ուայլդ՝ «Դորիան Գրեյի դիմանկարը». Հատված

Ի՞նչ կարդալ փետրվարին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Կնկարահանվի «Մեծն Գեթսբին» սերիալը

Հայտնի մարդիկ Փարիզի մասին ասել են…

Նկարիչը վերականգնում է հայտնի հին լուսանկարների գույները (լուսանկարներ)

Գրքային մեջբերումներ բոլորի համար (մաս 2)

Ալարկոտ մարդիկ մեկ նախադասությամբ նկարագրում են հայտնի գրքերը

Հայտնի գրքերի ամենալավ էկրանավորումները. մաս 4

Հայտնի գրողներ, որոնք նկարահանվել են ֆիլմերում

Օսկար Ուայլդն ասում է…

Անտուն դը Սենտ Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի հայերեն թարգմանության մասին

Հայտնի մարդկանց վերջին բառերը մահվանից առաջ

10+3 փաստ Օսկար Ուայլդի մասին

10 գիրք, որոնց սկիզբը միանգամից գրավում է ընթերցասերներին