7 կին, որ փոխել է աշխարհը - VNews

7 կին, որ փոխել է աշխարհը

ам 1 - 7 կին, որ փոխել է աշխարհը

Կանայք ամենակարող են: Ահա 7 կին, որ աշխարհը դեպի լավն են փոխել, ոգեշնչել և թև տվել բոլորին հավատալու իրենց երազանքներին:

1. Վալենտինա Տերեշկովա

վալ - 7 կին, որ փոխել է աշխարհը

Տերեշկովան առաջին կին տիեզերագնացն է, որը կարողացավ հաղթահարել բոլոր խոչընդոտները և կոտրել բոլոր կարծրատիպերը: Նախքան Տերեշկովան համընդհանուր կարծիք կար, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ունակ չեն գլուխ հանել նման բարդ և ռիսկային գործից, սակայն Վալենտինան ոչ միայն հաջողությամբ արեց դա, այլև՝ ճանապարհ հարթեց երկրորդ կին տիեզերագնացի՝ Սվետլանա Սավիցկայայի համար:
Տերեշկովան ԽՍՀՄ հերոս, տեխնիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր և աշխարհի 10-րդ տիեզերագնացն է:

2. Ամելիա Էրհարթ

ам - 7 կին, որ փոխել է աշխարհը

Գեղեցիկ այս ամերիկուհին առաջին կին օդաչուն է, որն անցել է Ատլանտյան օվկիանոսի վրայով և այդ քայլով օրինակ է հանդիսացել հազարավոր կանանց համար: Չնայած այն բանին, որ այսօր կին օդաչուները թվով զիջում են տղամարդկանց, հենց Ամելիան կանանց համար ճանապարհ հարթեց դեպի օդագնացություն:

3. Աննա Ֆրանկ

ан - 7 կին, որ փոխել է աշխարհըԵրկրորդ Համաշխարհային պատերազմի տարիները դժոխային էին հրեա երեխա Աննայի և նրա ընտանիքի համար: Աղջկան բաժանում են ծնողներից և նա քրոջ հետ թաքստոց է գտնում մի քանդված տան նկուղում: Յուրաքանչյուր օր Աննան թղթին էր հանձնում իր վախերը, նկարագրում այն, ինչ տեղի է ունենում շուրջբոլորը՝ քաջ գիտակցելով, որ յուրաքանչյուր օր կարող է վերջինը լինել:
«Աննա Ֆրանկի օրագիրը» գիրքն առաջին անգամ լույս աշխարհ է տեսել 1947 թ. Աննայի հոր՝ Օտտոյի ջանքերով. Ֆրանկների ընտանիքի միակ ողջ մնացած անդամը Օտտոն էր:
Գիրքը թարգմանվել է աշխարհի տարբեր լեզուներով և այսօր այն ներառված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ:

1 2

5 սերիալ կանանց մասին, կանանց համար

5 աղջկական բան, որոնց վրա չարժե խնայել…

Մայր Թերեզայի աղոթքը

Մայր Թերեզան սիրո մասին…

Խելացի՞, թե՞ իմաստուն կին. ինչպե՞ս ճիշտ օգտագործել սեփական խելքը

Նամակ ապագային…

Հակիրճ փաստեր կնոջ մարմնի մասին

Տղամարդկային անհավատարմություն…

Ֆեմինիզմն ու դրա լոկալ դրսևորումները

10 բան, որ չգիտեք Մայր Թերեզայի մասին

Լևոն Խեչոյանն ասել է . . .

7 կին, որ փոխել է աշխարհը. մաս 2

Հայ, որը լուսանկարել է Չերչիլին, Հեմինգուեյին, Պիկասոյին, Մայր Թերեզային և այլոց

Աննա Ֆրանկն ասում է…

Մայր Թերեզան ասել է…

Աննա Ֆրանկի օրագիրը. Հոլոքոսթի մասին պատմող ազդեցիկ գրքի շնորհանդեսը շուտով