7 կին, որ փոխել է աշխարհը. մաս 2 - VNews

7 կին, որ փոխել է աշխարհը. մաս 2

nadya 1 - 7 կին, որ փոխել է աշխարհը. մաս 2

Կանայք ամենակարող են: Ահա 7 կին, որ աշխարհը դեպի լավն են փոխել, ոգեշնչել և թև տվել բոլորին հավատալու իրենց երազանքներին:

1. Իրենա Սենդլեր

irena - 7 կին, որ փոխել է աշխարհը. մաս 2

Իրենա Սենդլերը լեհ բժշկուհի էր, որը Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է լեհական գետտոյում և ջանք չի խնայել, որ փրկի հրեա երեխաներին: Իր ամբողջ գործունեության ընթացքում նա, վտանգելով կյանքը, դուրս է բերել փոքրիկներին գետտոյից: Սենդլերը նրանց դուրս է բերել փոքրիկ նավակների, զամբյուղների, պարկերի օգնությամբ և արդյունքում 2500 երեխայի ապրելու հնարավորություն է տվել:
1943 թ. գաղտնի աղբյուր իշխանություններին հայտնել է Իրենայի քայլերի մասին և նրան դատել ու մահապատժի են ենթարկել: Սակայն մահապատիժը չեղարկվել է և իր մնացած կյանքը նա նվիրել է հրեաներին օգնելուն:

Հերոսները բացառիկ քայլեր են անում, բայց այն, ինչ ես արեցի, բացառիկ չէր, այն շատ բնական էր. ինչո՞ւ եք զարմանում, այդպես էլ պետք է լիներ:
Իրենա

2. Ռոզա Լի Փարքս

li - 7 կին, որ փոխել է աշխարհը. մաս 2

Ռոզան առաջին սևամորթ կինն է, որն ընդվզեց և հրաժարվեց շարժվել համընդհանուր կանոններով: Նախորդ դարի 50-ականներին ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում երթուղայիններից մեկում Ռոզան հրաժարվում է իր տեղը զիջել սպիտակամորթ կնոջը: Այս արարքից հետո Ռոզային անվանում էին «Ազատության սև Ռոզա»: Ի զարմանս իրեն, շատ սպիտակամորթներ օժանդակում են նրան և 381 օր չեն օգտվում հանրային տրանսպորտից: 1956 թ. դեկտեմբերի 20-ին կանոնադրությունը, համաձայն որի՝ սևամորթները երթուղայինում պետք է իրենց տեղը զիջեն սպիտակամորթներին, լուրջ փոփոխությունների է ենթարկվում:

Դու չպետք է վախենաս այն ամենից, ինչ անում ես, եթե իհարկե համոզված ես, որ դա է ճիշտը:
Ռոզա

3. Նադյա Կոմանեցի

nadya - 7 կին, որ փոխել է աշխարհը. մաս 2

Հայտնի ռումինացի գիմնաստուհի Նադյան Օլիմպիական խաղերի հնգակի հաղթող է: Համաձայն խաղի կանոնների՝ տաբլոյի վրա կարող էին գրվել միայն 3 թիվ, իսկ Նադյան ընդհանուր հաշվարկով հավաքել էր 10.00 միավոր, ինչը հավասարազոր էր 4 թվի և ի վերջո 10.00-ը վերածվում է 1.00: Մարդիկ ըմբոստանում են համակարգի դեմ, սակայն դատավորները բացատրում են, թե ինչպիսի դրություն է ստեղծվել:  Այնուամենայնիվ Նադյան առաջինն էր, որ այդպիսի հաղթանակ գրանցեց:

Դու պետք է ամեն գնով հասնես նպատակներիդ և պետք է զգաս պահը: 
Նադյա

1 2

Տերյանի երեք կանայք…

5 սերիալ կանանց մասին, կանանց համար

Հայ կինը ռեժիսորի աթոռին. 5 անուն, որ արժե իմանալ

Հայ կանայք, որոնց անունները մշակույթի պատմության էջերում ոսկե տառերով են գրված

5 աղջկական բան, որոնց վրա չարժե խնայել…

10 փաստ տարբեր ժամանակներում կանանց ծանր կյանքի մասին

Պատմության ամենադաժան տիկնայք… 3 պատմություն

Կանայք 1-ին և 2-րդ աշխարհամարտերում. միջազգային ֆոտոարխիվ

Մայր Թերեզայի աղոթքը

Լեգենդար կանանց մեծ ու փոքր գաղտնիքները

Մայր Թերեզան սիրո մասին…

կանացի պոեզիա [հայ բանաստեղծուհիներ, որոնց սիրում եք/կսիրեք]

Խելացի՞, թե՞ իմաստուն կին. ինչպե՞ս ճիշտ օգտագործել սեփական խելքը

Թևակոխելով բալզակյան տարիք…

Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալին

Օսկարի լավագույն լուքերը