7 կին, որ փոխել է աշխարհը. մաս 2 - Page 2 of 2 - VNews

7 կին, որ փոխել է աշխարհը. մաս 2

nadya 1 - 7 կին, որ փոխել է աշխարհը. մաս 2

4. Մարգարետ Թետչեր

ma 1 - 7 կին, որ փոխել է աշխարհը. մաս 2Մեծ Բրիտանիայի պատմության և ընդհանրապես կին ամենահզոր վարչապետը մնում է Մարգարետ Թետչերը: Իր պաշտոնավարման տարիներին նա մասնակցում էր երկրի տնտեսական և քաղաքական խնդիրների լուծման գործընթացներին, բացի այդ նրա օրոք բրիտանական տնտեսությունը կտրուկ վերելք ապրեց, իսկ ինքը Թետչերը դարձավ օրինակ շատ շատերի համար:

Մի՛ հետևիր ամբոխին, թո՛ղ որ ամբոխը հետևի քեզ: 
Մարգարետ

5. Մայր Թերեզա

mother - 7 կին, որ փոխել է աշխարհը. մաս 2Թերեզան սիրում էր հոգ տանել շրջապատի մասին՝ այդպիսով շեշտադրելով կարեկցանքի և բարության կարևորությունը: Ավելի քան 20 տարի նա անց է կացրել Կալկուտայում, որտեղ հոգ է տարել աղքատների, կարիքավորների մասին, տվել նրանց սեր, ջերմություն և հույս: Նա հիմնել է «Գթասիրտության ժողովը», որն այսօր ավելի քան 80 երկրում ունի 300 000 անդամ և դրա մեջ են մտնում մանկատներ, հիվանդանոցներ, ծերանոցներ: Թերեզայի նախաձեռնությունը մեծ կարևորություն է ներկայացնում մարդկության համար:

Երեկվա օրը չկա այլևս, վաղը դեռ չի եկել, և մենք միայն այսօր ունենք: Եկե՛ք սկսենք: 
Թերեզա

6. Էլեն Դեջեներես

ellen - 7 կին, որ փոխել է աշխարհը. մաս 2

Էլենը կոտրեց բոլոր կարծրատիպերը և կոչ արեց չվախենալ և լինել այնպիսին, ինչպիսին որ մարդիկ կան: 1997 թ. Էլենը հայտնվում է “Time” ամսագրի շապիկին «Այո՛, ես լեսբուհի եմ» խոսքերով: Ավելի ուշ «Էլեն» սերիալում հաղորդավարուհի Էլենը խոստովանում է իր հոգեբուժին, որին մարմնավորում է Օփրա Ուինֆրին, որ լեսբուհի է և որ հպարտանում է դրանով: Այս հայտարարությունը իհարկե ցնցեց աշխարհը, սակայն հենց Էլենի արարքից հետո լեսբուհի լինելու մասին լուրը դադարեց այդքան շոկային լինելուց: Լավ է, թե վատ, ինքներդ դատեք:

Եթե որևէ մեկն ասի, որ դու տարօրինակ ես, շնորհակալություն հայտնիր նրան:
Էլեն

7. Գերթրուդա Քերոլայն

gert - 7 կին, որ փոխել է աշխարհը. մաս 2

20-րդ դարի ամենախիզախ կանանցից մեկը, առաջին կինը, որը լողալով անցել է Լա-Մանշ նեղուցը Գերթրուդա Քերոլայնին Ամերիկայում անվանում են «Ալիքների թագուհի»: 14 ժամ 39 րոպեում նա անցել է նեղուցով՝ բոլորին ապացուցելով, որ չկա այս աշխարհում ոչ մի անհնարին բան:

Ծովն ասես անհատականություն լինի: Գուցե տարօրինակ հնչի, բայց երբ ես լողում եմ ջրում, ես խոսում են դրա հետ: 
Գերթրուդա

 

Շարունակելի…

1 2

Տերյանի երեք կանայք…

5 սերիալ կանանց մասին, կանանց համար

Հայ կինը ռեժիսորի աթոռին. 5 անուն, որ արժե իմանալ

Հայ կանայք, որոնց անունները մշակույթի պատմության էջերում ոսկե տառերով են գրված

5 աղջկական բան, որոնց վրա չարժե խնայել…

10 փաստ տարբեր ժամանակներում կանանց ծանր կյանքի մասին

Պատմության ամենադաժան տիկնայք… 3 պատմություն

Կանայք 1-ին և 2-րդ աշխարհամարտերում. միջազգային ֆոտոարխիվ

Մայր Թերեզայի աղոթքը

Լեգենդար կանանց մեծ ու փոքր գաղտնիքները

Մայր Թերեզան սիրո մասին…

կանացի պոեզիա [հայ բանաստեղծուհիներ, որոնց սիրում եք/կսիրեք]

Խելացի՞, թե՞ իմաստուն կին. ինչպե՞ս ճիշտ օգտագործել սեփական խելքը

Թևակոխելով բալզակյան տարիք…

Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալին

Օսկարի լավագույն լուքերը