7 սիրավեպ, որ արժե կարդալ - VNews

7 սիրավեպ, որ արժե կարդալ

1606862 1002058359871295 5334575048260711231 n 1 - 7 սիրավեպ, որ արժե կարդալ

Ասում են՝ հիմա քիչ են կարդում: Իսկ այդ դեպքում ինչպե՞ս են ամեն օր այդքան շատ գրքեր տպագրվում, թարգմանվում, վաճառվում, տարածվում…. Փաստորեն այսօր շատ են կարդում, մեզանում էլ շատ են մարդիկ, որոնց առօրյայի ամենագունեղ հատվածը ընթերցանությանն է նվիրված:
Այսօր գրքերն էլ այնքան շատ են ու բազմազան, որ ընտրելը դժվար է: Ի՞նչ կարդալ. սա հարց է, որն ընթերցասերները հաճախ են տալիս միմյանց:
Vivaro News Culture-ն այս հարցում էլ փորձում է օգնել ձեզ: Մենք գրքերի մի ցանկ ենք կազմել, որը դուր կգա հատկապես սիրավեպերի սիրահարներին: Ահա ձեզ 7 գիրք սիրո մասին:

1. Ջենիֆեր Նիվենի «Բոլոր լուսավոր վայրերը»/ “All The Bright Places” by Jennifer Niven 

Ցանկն այս գրքով սկսելը մեզ բավականին տրամաբանակ թվաց, քանի որ սա գուցե ամենառոմանտիկ գրքերից մեկն է: Այն հրատարակվել է 2015թ.-ին ու միանգամից դարձել բեսթսելեր, իսկ 2018-ին այս գիրքը նաև կէկրանավորվի: «Բոլոր լուսավոր վայրերը» պատմում է Ֆինչի ու Վայոլեթի պատմությունն, ու թե ինչպես է Ֆինչը սովորեցնում Վայոլեթին ապրել, մինչդեռ ինքն ուզում է մահանալ:  Գլխավոր հերոսների միջոցով հեղինակն ընթերցողներին ներկայացնում է մի պատմություն, որը լի է սիրով, կյանքի մասին մտորումներով, ազատությամբ, բազմաթիվ արկածներով ու ճանապարհորդություններով:  Գիրքը կստիպի ձեզ ժպտալ, ծիծաղել, լաց լինել, իսկ այն կարդալուց հետո՝ միշտ հիշել ու կյանքին այլ գույներով նայել:

Ես հասկացա, որ բարին իսկապես գոյություն ունի աշխարհում, եթե երկար փնտրես այն: Նաև հասկացա, որ բոլորը չէ, որ հիասթափեցնում են մյուսներին ու որ 1,257 մետր խորությամբ գետնի փոսը կարող է ավելի բարձր թվալ քան զանգակատունը, եթե կանգած ես ճիշտ մարդու կողքին: 

BRIGHTPLACES - 7 սիրավեպ, որ արժե կարդալ

2. Ջոն Գրինի «Թղթե քաղաքները»/ “Paper Towns” by John Green 

2009թ.-ին թողարկված այս գրքի հիման վրա 2015թ.-ին նկարահանվել է նաև ֆիլմ, բայց այն բավականին տարբերվում է գրքից ու նույնչափ լավը չէ: Արկածային այս վեպի հերոսներն են առեղծվածներ սիրող Մարգոն ու նրան սիրահարված Քուենթինը: Երբ Մարգոն մի գիշեր թակում է Քուենթինի պատուհանն ու նրան խնդրում օգնել իրեն, տղան չի կարողանում մերժել նրան: Այդ որոշմանը հետևում է արկածներով ու զավեշտալի պատմություններով լի գիշեր, որից հետո սակայն Մարգոն անհետանում է: Քուենթինի առաջադրանքն է նշանների միջոցով գտնել իր սիրելի աղջկան: Բայց ինչպես կարող ես գտնել մեկին, որը չի ցանկանում իրեն գտնեն: Ջոն Գրինը այս գրքում նույնպես ընդգրկել է իր հումորային էլեմենտներն ու նորը հայտնաբերելու փորձերը: Հեղինակը փորձում է ցույց տալ, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է:

 Ինչ սխալ բան է մտածել, որ մարդն ավելին է քան իրականում կա: 

tumblr mqjse1vMyh1sx5u6eo5 1280 - 7 սիրավեպ, որ արժե կարդալ

3. Քոլին Հուվերի «Վերջը մենք ենք դնում»/”It Ends With Us” by Colleen Hoover  

«Վերջը մենք ենք դնում» գիրքը գեղեցիկ սիրո պատմություն է, որն իսկապես գրավում է ընթերցասերների սրտերը: Այն նաև կարևոր խնդիր է բարձրացնում. կնոջ հանդեպ ֆիզիկական բռնություն: Հուվերը խոստովանել է, որ այս պատմությունը գրել է իր մոր համար, որը նույնպես իր հոր կողմից ֆիզիկական բռնության է ենթարկվել: Լիլին՝ գրքի գլխավոր հերոսուհին, մինչև ականջների ծայրը սիրահարված է Ռայլին: Ռայլը նույնպես խենթի պես սիրում է Լիլիին: Բայց, հնարավոր է՝ սերը միակ բանը չէ, որ անհրաժեշտ է միասին լինելու համար: Խենթ ժամադրություններից, միասին անցկացրած անմոռանալի օրերից, սիրո երկար պատմությունից հետո Լիլին ու Ռայլը ստիված են որոշել՝ ինչ ապագա են նրանք ցանկանում ունենալ:

Փաստը, որ երկուսս էլ նույն ալիքի վրա չենք հայտնվել, չի նշանակում, որ նույն օվկիանոսի մասը չենք: 

tumblr obas9lyzF41r5g3fdo1 1280 - 7 սիրավեպ, որ արժե կարդալ

4. Սեսիլիա Ահերնի «Սիրով, Ռոզի»/ “Love, Rosie” Cecilia Ahern

Էլեկտրոնային ու sms հաղորդագրություններ ու ձեռագիր նամակներ… միայն սրանց միջոցով իռլանդացի հեղինակ Սեսիլիա Ահերնը պատմում է Ալեքսի ու Ռոզիի պատմությունը, որոնք ընկերանում են դեռևս 7 տարեկան հասակում: Ողջ կյանքի ընթացքում նրանք աջակցում են իրար, կիսվում ուրախությամբ ու իրենց խնդրներով ու հաճախ վիճում, բայց այդպես էլ չեն հասկանում, որ սիրում են իրար: Սա գիրք է ճիշտ պահին ճիշտ վայրում չլինելու ու բազմաթիվ հնարավորություններ ձեռքից բաց թողնելու մասին: Հումորային այս սիրավեպը կգրավի ընթերցողին հենց առաջին տողից, իսկ հեղինակի «ձեռագրի» շնորհիվ կթվա, որ գիրքը կարդալուն զուգահեռ պատկերներն աչքիդ դիմաց են հայտնվում: Ի դեպ, գրքի հիման վրա նկարահանված ֆիլմ էլ գոյություն ունի, որտեղ Ռոզիին մարմնավորում է Լիլի Քոլինսը, իսկ Ալեքսին՝ Սեմ Քլաֆլինը: Վեպը կսովորեցնի, որ եթե սիրում ես մեկին, ուրեմն պետք է ժամանակ չկորցնես ու խոստովանելու հնարավորությունը երբեք ձեռքիցդ բաց չթողնես:

love rosie pan - 7 սիրավեպ, որ արժե կարդալ

1 2

Զրույց «Այն եզդի կնոջ ճամպրուկը» գրքի հեղինակ Թերեզա Ամրյանի հետ

Ժամանակակից ո՞ր հեղինակներն են ներառվել հանրային քննարկման ներկայացված «Գրականություն» առարկայի ուսուցման դպրոցական ծրագրում

«Դուք նկատե՞լ եք»… Մհեր Արշակյան

Խիստ ժամանակակից. խոհեր/տողեր Սաթեն Գրիգորյանից

Դիալոգ. Երեմ Կարապետյանի հետ [ապրելու ու չապրելու սահմանագծին]

Դիալոգ. Արմինե Բոյաջյանի հետ [գրականության ու «մանկության նկուղի» մասին]

Արամ Պաչյան. «Օրագիրը սեփական ես-ի դեմ ապստամբելու վերջին փորձն է»…

Ի՞նչ կարդալ սեպտեմբերին. խորհուրդ է տալիս VNews-ը

Ի՞նչ կարդալ հունիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Disney-ը «Սպիտակաձյունիկը» վերածում է ֆիլմի

5 դերասան, որ գրեթե նկարահանվել են «Գահերի խաղը» սերիալում

Met Gala 2019. Աստղերի ամենաարտասովոր լուքերը

Ամերիկյան ժամանակակից պոեզիան հայերեն. Ամանդա Լավլեյս՝ «Արքայադուստրն այս մեկում փրկում է ինքն իրեն»

Ի՞նչ կարդալ մարտին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Ամերիկյան ժամանակակից պոեզիան հայերեն. Ռուփի Քոուր՝ «Մեղր ու կաթ»

Հայտնի մարդիկ սգում են Կառլ Լագերֆելդի մահը