Լրացուցիչ

Ընտրել լեզուն

7 տարվա լռությունից հետո Sade-ն վերադառնում է

giphy 1 - 7 տարվա լռությունից հետո Sade-ն վերադառնում է

Նիգերիական արմատներով բրիտաացի երգչուհի՝ Sade-ն յոթ տարվա ստեղծագործական լռությունից հետո վերադառնում է նոր սինգլով:

Երգչուհու նոր երգը կոչվում է «Flower Of The Universe», որը ամերիկացի ռեժիսոր Ava DuVernay-ի «A Wrinkle in Time» ընտանեկան գիտաֆանտաստիկ ֆիլմի սաունդթրեքն է: Երգի պրոդյուսինգով զբաղվել է ամերիկացի ռեփեր և R&B ժանրում ստեղծագործող երաժիշտ No I.D-ը, վերջինս հայտնի է Common-ի, Kanye West-ի, Nas-ի, Jay Z-ի և մի շարք այլ արտիստների հետ համագործակցություններով: Ինչ վերաբերում է  Sade-ի նոր սինգլին, այստեղ երգչուհին, հավատարիմ մնալով իր R&B  և սոուլ երաժշտական ժանրին, ներկայանում է Sade-ական մետաքսե վոկալով, որը լողում է տեսահոլովակի  slow-motion կադրերի հետ:

Ի դեպ ընդհանուր առմամբ երգչուհին 1984 թվականից մինչև այսօր ունի թողարկած 10 ստուդիական ալբոմ, վերջինը՝ «The Ultimate Collection» անվանումն ունեցող ալբոմն էր, որը թողարկվել է 2011-ի ապրիլի 29-ին: Չորս Գրեմմիի արժանացած Sade-ի նոր տեսահոլովակը նկարահանվել է «A Wrinkle in Time» համանուն գրքի մոտիվներով, որի հեղինակը ամերիկացի գրող Madeleine L’Engle-ն է: Walt Disney Pictures ընկերության նկարահանած ֆիլմի պրեմիերան նախատեսվում է այս տարվա մարտի 9-ին:

Capture1 - 7 տարվա լռությունից հետո Sade-ն վերադառնում էCapture7 - 7 տարվա լռությունից հետո Sade-ն վերադառնում էCapture788 - 7 տարվա լռությունից հետո Sade-ն վերադառնում է

 

 


Պինգվինաշեն, Հայելի և Անհաղթը. մեր մանկության մուլտֆիլմերի երաժշտության հեղինակը

Սեքս, թմրանյութեր և ռոք-ըն-ռոլլ. 35 լուսանկար վուդսթոքյան փառատոնից

Թավշյա հեղափոխության #lovéմյուզիքները

Ադելի ծննդյան տոնը «Տիտանիկի» թեմատիկայով

#lovéմյուզիք [10]

Սելին Դիոնը երգում է «Դեդփուլի» նոր սաունդթրեքը, իսկ Դեդփուլը բարձրակրունկներով պարում է

Նոր կոնցեպտուալ տեսահոլովակ Stromae-ից

Պրեմիերա Էդ Շիրանից

15 անիմացիոն ալբոմի շապիկներ. The Beatles, Michael Jackson, David Bowie և ոչ միայն

#lovéմյուզիք մաս [8]

Զգայապատրանքով լի տեսահոլովակ Stromae-ից և OrelSan-ից

Ֆոտոնախագիծ. Երաժիշտներն ու իրենց հավատարիմ «ընկերները»

#lovéմյուզիք մաս [7]

Սքեյթբորդ, սեքս և McDonald՛s-յան արկածներ. Pharrell Williams-ին այսպիսին չգիտեիք

#lovéմյուզիք մաս [6]

Կովկաս հեղինակային երգի փառատոնը՝ ապրիլի 22-ին