Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
The Handmaid’s Tale- ի հաջողությունը անմիջապես բարձրացրեց Hulu- ի վարկանիշը: Վերջին տարիներին, Դիսնեյի կորպորացիայի մաս դարձած հարթակում, թողարկվել են շատ որակյալ նախագծեր, որոնց մասին էլ կխոսենք ստորև: Կսկսենք հենց վերոնշյալ սերիալից:
Սերիալի վերջին, հասանելի էպիզոդը դիտել եմ ընդամենը երեկ. գուցե նաև տպավորությունների թարմությունն է, որ ստիպում է ինձ ներառել «The Handmaid’s Tale»-ը այդ հնգյակում:
Սա պատմություն է հորինված Գիլեադ քաղաքի բնակիչների «սև գործերի» մասին է: Գիլեադում իշխում է տոտալիտարիզմը. այստեղ դու կա՛մ ոչինչ ես, կամ՝ ամեն ինչ, այստեղ դու կա՛մ ենթարկում ես, կամ՝ ենթարկվում: Գիլեադում իշխանությունը ոստիկանների ձեռքերում է: Ապագայի քաղաքը, սակայն, լուրջ խնդրի առաջ է կանգնած. ծերացման գործընթացը սպառնում է վերջ դնել քաղաքին, քանի որ «ազնվաբարո տիկնայք» չեն կարողանում երեխա ունենալ: Բայց ինչո՞ւ վհատվել, եթե դրա համար կան «ցածր խավի» ներկայացուցիչները, ովքեր, «ինկուբատորների» դեր կստանձնեն ու կծնեն շատ երեխաներ:
Սերիալում մեծ չափաբաժիններով առկա է ապշեցնող դաժանություն, ցավ, ողջ մնալու բնազդ, բնազդ՝ մայրական, ֆանատիկներ, գաղափարակիցներ ու դավադիրներ… ու այս ամենը փաթեթավորված է լավագույնս. էսթետիկ կադրեր ու տրամադրող երաժշտություն, գույների համադրություն-հակադրություններն ու տեսարարնների՝ սարսափելի ռեալիզմ…
Պատմական կատակերգությունը, որը պատմում է Եկատերինա Մեծի գահակալության մասին: Սերիալի գլխավոր դերերում են Էլ Էլ Ֆաննինգը և Նիկոլաս Հուլտը: Սերիալը պատմական փաստերի՝ ազատ և ալտերնատիվ մեկնաբանություն է: Դուք ականատես կլինեք ժանրերի միահյուսման ու հումորի՝ մեծ չափաբաժիններով, իսկ աստղային դերասանական կազմը սերիալի մեկ այլ առավելությունն է: Դե ինչ, այս ամենը ձեզ սպասում է «The Great»-ում:
Sգայական, անկեղծ և շատ հուզիչ սերիալ իռլանդացի դեռահասների մասին, ովքեր մի օր սիրահարվել են և երբեք չեն բաժանվել, չնայած, որ նրանցից յուրաքանչյուրն ունի իր սեփական կյանքը, նոր հարաբերություններն ու հետաքրքրությունները: Սա ժամանակակից գրող Սալի Ռունիի ամենավաճառվող վեպի էկրանավորումն է: Ռունին սերիալի համահեղինակ է, ուստի այն շատ մոտ է գրական սկզբնաղբյուրին: Միայն, ի տարբերություն գրքի, կինոնկարում շատ ավելի շատ սեքս կա, ինչի արդյունքում սերիալից մի շարք հատվածներ, անգամ, տեղ գտան Pornhub-ում (հետագայում, իհարկե, դրանք հեռացվեցին):
Սերիալն իսկական մելոմանների համար է. այն ներկայացնում է մի աղջկա կյանք, որը «ֆանատիկ երաժշտասեր է, վինիլային խանութի սեփականատեր և տարված է փոփ մշակույթով»: Դե իսկ տղամարդկանց ու անձնական դրամաների առկայությունը ոչ ոք չի չեղարկել:
Մինի սերիալը ստեղծվել է ժամանակակից գրող Սելեսթա Քինգի վեպի մոտիվներով, որը 2017 թվականին դասվել է բեսթսելերների ցանկին:Սերիալը բացարձակապես տարբեր մամաների մասին է, որոնք ունեն տարբեր պատկերացումներ դաստիարակության ու երեխաների հետ փոխհարաբերվելու մասին։ Նրանք ապրում են նույն փոքրիկ քաղաքում, բայց բոլորովին տարբեր պայմաններում: Մեկը ապահովված է, ունի շքեղ տուն, վայելում է կյանքը, բայց կարծես վանդակի մեջ լինի, իսկ երկրորդն ապրում է ավելի համեստ պայմաններում, բայց ազատ է։
Այս երկու տարբեր կանանց միավորում և ձգում է բնավորությունների և նախասիրությունների տարբերությունները և մայրությունը…
Սթիվեն Քինգի գրքերի էկրանավորումներից այն մեկը, որից հեղինակը գոհ է մնացել: Castle Rock-ի սյուժեի հիմքում ընկած են Ստիվեն Քինգի, միանգամից, մի քանի գրքեր, որոնց սարսափելի իրադարձությունները տեղի են ունենում Մեյն նահանգի Քեսլ Ռոք քաղաքում:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո