-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Սերը գալիս է, և…հեռանում: Այո՛, այո՛, որքան էլ գեղեցիկ լինեն հավերժական սիրո մասին մեր պատկերացումները, միևնույն է, փոքրաթիվ կանանց է հաջողվում սիրված լինել մինչև «մահը չբաժանի»: Պարզվում է՝ տղամարդու հիասթափության համար կան նվազագույնը 8 պատճառներ, որոնք էլ կներկայացնենք ձեր ուշադրությանը:
Գոյություն ունի կանանց մի տեսակ, որը վստահ է, որ ստեղծված է տղամարդկանց կառավարելու համար: Հենց նրանց՝ իշխելու հիվանդագին ցանկության պատճառով են շատ տղամարդիկ վախենում ու ամեն կերպ խուսափում ամուսնությունից: Նրանք վստահ են՝ մեղրամսից անմիջապես հետո ստպված կլինեն մոռանալ ընկերների, ֆուտբոլի ու գարեջրի մասին: Հարկավոր է հարգել տղամարդու պահանջներն ու ցանկությունները և հիշել՝ հենց այն պահին, երբ ձեր տղամարդը կկորցնի իր անձնական տարածքը, դուք կկորցնեք ձեր տղամարդուն:
Հարկ է նշել, որ կանայք նույնպես չեն սիրում անպատասխանատու տղամարդկանց, սակայն հարցնին նայում են այլ տեսանկյունից. կանայք անպատասխանատվության ծայրահեղ դրսևորում են համարում, երբ տղամարդը մոռանում է առաջին հանդիպման 8-րդ տարեդարձի մասին: Մինչդեռ կանացի անպատսախանատվությունն այլ կերպ է ինքնաարտահայտվում. կինը հրաժարվում է աշխատել իր սխալների վրա, չի կարողանում ընդունել իր փոքրիկ զանցանքները, փոխարենը պատասխանատվությունը դեն է նետում իր ուսերից՝ ասելով «դու ինձ չես գնահատում», «կյանքիս լավագույն տարիները ծախսեցի քո վրա, իսկ դու …»:
Սա սոսկ կանացի սովորություն է. դեմքի դժգոհ արտահայտությամբ նստել ու սպասել, երբ տղամարդն ինքը կգուշակի, թե ինչն այն չէ, հետո էլ՝ նեղանալ, որ սիրելին այդպես էլ գլխի չընկավ: Մի խաղացեք, պարզ ասեք այն, ինչը ձեզ անհանգստացնում է, հակառակ դեպքում շուտով նրան կհոգնեցնեն ձեր մանկական կամակորությունները:
Սա տղամարդուն հիասթափեցնելու ամենաուղիղ ճանապարհն է: Դուք մոռանում եք ձեր մասին, խորտակվում եք մանր-մունր կենցաղային խնդիրների մեջ, դադարում եք հետևել ձեզ, դադարում եք խնամված ու գեղեցիկ լինել, դադարում եք զարգանալ ու ինքնակրթվել: Հիշեք՝ մի՞թե դուք այդպիսին էիք, երբ նա սիրահարվեց ձեզ:
Հարաբերությունների սկզբնական շրջանում մենք փորձում ենք դիմացինին ներկայանալ ամենաշահավետ լույսի ներքո՝ ավելի գրագետ, համեստ, հավասարակշռված թվալ, քան կանք. գուցե սա նորմալ ու բնական ցանկություն է, սակայն պետք է չափը չանցնել: Եթե դուք իդեալական կնոջ կերպար եք ստեղծել, հարկ է հաշվի առնել, որ երկար չեք կարողանա լավ կերտել այն և վաղ թե ուշ ստիպված կլինեք ցույց տալ ձեր իրական դեմքը, ինչն էլ, անշուշտ, մեծ հիասթափության առիթ կդառնա:
Տղամարդն ընտրում է այն կնոջն, ում հետ ուրախ է: Եթե դու հակված ես ամեն ինչ ծանրացնել ու ամեն չնչին բանից մեծ պատմություն սարքել, ապա դա վաղ թե ուշ նրան կհոգնեցնի: Էմոցիաների մեջ որևէ վատ բան չկա, բայց փորձիր դրանց դրական երանգ տալ: Առանց այդ էլ, հարաբերությունները տղամարդու համար մեծ պատասխանատվություն են, ավելորդ էմոցիոնալ տեսարանները նրա ուսերին ևս մի ծանր բեռ կդառնան:
Կպչուն կանայք ցանկանում են անվերջ ու ամենուր տղամարդու կողքին լինել, իսկ եթե դա տեխնիկապես անհնար է, սկսում են անդադար գրել ու զանգել նրան: Բացի այդ, նրանք նույն վերաբերմունքն են պահանջում տղամարդուց և անհամբեր են իրենց ցանկությունների մեջ: Սա, երևի թե, կանացի ամենավանող տեսակն է: Այս ամենը մատնում է, որ կինը ոչ մի ուրիշ հետաքրքրություն, նախասիրություն ու անելիք չունի, և նրա միակ սոցիալական դերը «իր տղամարդու կինը» լինելն է:
Եվս մի ծայրահեղություն է, երբ կինը ոչ մի հարցում չի սատարում իր տղամարդուն և անվերջ մատնանշում է, թե ինչ անհաջողակ է նա: Տղամարդը զգում է, որ գնահատված չէ: Այս պարագայում, վստահ եղեք, որ շուրջը կգտնվեն բազմաթիվ այլ կանայք, որոնք թև ու թիկունք կլինեն նրան, կգնահատեն ու կմղեն ավելի մեծ բարձրունքների: Հավատացեք՝ գնահատող կանանց հետ համեմատության մեջ դուք, վստահաբար, պարտված եք:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո