5 ինստագրամյան էջ նեյլ-արտի յուրօրինակ մտքերով - VNews

5 ինստագրամյան էջ նեյլ-արտի յուրօրինակ մտքերով

es ashxatum em 2 17 - 5 ինստագրամյան էջ նեյլ-արտի յուրօրինակ մտքերով

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի ոգեշնչող աշխատանքներ մարտնահարդարման մասնագետների ինստագրամյան էջերից, որոնք կարող եք պահպանել ձեր սմարթֆոնում և հաջորդ այցի ժամանակ ցույց տալ ձեր մատնահարդարին:

nail_unistella

 

Նեյլ արտի ամենագեղեցիկ էջերից մեկը, որի հեղինակը պրոֆեսինալ նեյլ արտիստ է, արմատներով Կորեայից է, ում ինստագրամյան էջին հետևում է 266 հազարից ավել մարդ: Eunkyung Park-ի մատնահարդարման սրահը գտնվում է Սեուլում և բնականաբար տարածությունը արտիստին չի խանգարում կիսվել իր աշխատանքներով և տարածել աշխարհով մեկ: Park-ն աշխատում է նեյլ արտի մեջ կիառել հնարավոր ու անհնար նյութեր, դետալներ և փորձում է ստանալ ամենաինքնատիպ դիզայնով մատնահարդարման օրինակներ: Նեյլ արտիստի աշխատանքներին բազմիցս անդրադարձել է Vogue ամսագիրը: Մինիմալիստական գույներ, նեյլ փիրսինգ, Պիկասսոյի ոճով  ֆեյս արտ, հոլոգրաֆիկ մատնահարդարում շելլակով և գելլակով, մի խոսքով՝ հետևելով կորեացի արտիստի աշխատանքներին, բաց չեք թողնի և ոչ մի թրենդ ու նորամուծություն նեյլ արտի ոլորտում:

1521559826 - 5 ինստագրամյան էջ նեյլ-արտի յուրօրինակ մտքերով

 

hounail

 

Այս նեյլ արտիստին ինստագրամում հետևում է ավելի քան 31 հազար օգտատեր: Մանտահարդարման և ոտնահարդարման մասնագետն առաջարկում է հեքիաթային ու նուրբ եղունքներ հարդարելու տարբերակներ: Նեյլ արտիստի էջում հաճախ կգտնեք նաև զվարճալի գունազարդ մատնահարդարում մուլտֆիլմերի հայտնի հերոսների նկարներով, որոնք ստանալու համար Ձեզ պրոֆեսիոնալ մատնահարդարման մասնագետ պետք կգա:

1521559878 - 5 ինստագրամյան էջ նեյլ-արտի յուրօրինակ մտքերով

 

JINsoon

 JINsoon եղունքի լաքեր արտադրող ընկերության ինստագրամի էջը պարբերաբար թարմացվում է իր հետևորդներին ներկայացնելով ամենօրյա մատնահարդարման ոչ բարդ տարբերակներ: Ապրանքանիշը համագործակցում է Phillip Lim, Tibi, Marc Jacobs, Derek Lam և այլ բրենդների հետ նորաձևության ցուցադրությունների ժամանակ և ստեղծում նոր դիզայնով մատնահարդարման տարբերակներ տվյալ ընկերությունների հետ համագործակցող մոդելների համար:

 

1521562599 - 5 ինստագրամյան էջ նեյլ-արտի յուրօրինակ մտքերով

Paintbox

Ժամանակակից նեյլ արտի մեջ միտումներ թելադրող է նաև Սոհոյի սրտում գտնվող Paintbox մանիկյուրի սսրահը: Նյու Յորքյան ինքնատիպ մատնահարդարման սրահում աշխատում է 15 դիզայներ, որոնք ներկայացնում են միմիայն իրենց հեղինակային ոճը յուրաքանչյուր այցելուին: Իսկ յուրաքանչյուր հեղինակային ախատանք տեղ է գտնում սրահի ինստագրամի էջում, որին հետևելով կարող եք զարգացնել տնային մատնահարդարման մեջ ունեցած ձեր փորձը:

1521560412 - 5 ինստագրամյան էջ նեյլ-արտի յուրօրինակ մտքերով

Olive & June

Սեզոնային թարմ մատնահարդարման օրինակներ է առաջարկում նաև Olive & June էջը: 182 հազարից ավել հետևորդ ունեցող պրոֆիլում կգտնեք մատնահարդարման չկրկնվող օրինակներ ամենատարբեր առիթների համար: Օրինակներից բացի էջում կգտնեք նաև օնլայն խանութ, որտեղ վաճառվում են մատնահարդարման սրահի հեղինակային սթիքերները:

1521563801 - 5 ինստագրամյան էջ նեյլ-արտի յուրօրինակ մտքերով

 

 

 


Տասնամյակի ամենանշանավոր ինստագրամյան փոսթերն ըստ «Vogue»-ի

Անգլիայի թագուհու առաջին Instagram-յան գրառումը

National Geographic-ը հրապարակել է Ինստագրամի լավագույն 30 լուսնակարները

Instagram-ում հայտնիների և իրենց երիտասարդ ես-երի համատեղ լուսանկարներն են հայտնվել

5 կոլաժի նկարիչ առաջարկում է քեզ Instagram-ը

8 բլոգեր, որ պատրաստ է զոհել կյանքը հանուն լավ լուսանկարի

5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [26]

5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [25]

10 բան, որ չգիտես ինստագրամի հայազգի արքա Դեն Բիլզերյանի մասին

Այժմ դասականներին կարող եք կարդալ Instastories-ում

5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [24]

5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [23]

5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [22]

5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [21]

5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [20]

5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [19]