fbpx

9 բան, որ գուցե չգիտես աշխարհի ամենաթանկ նկարչուհու մասին

1. Ճապոնացի նկարչուհի Յայոյի Կուսաման 89 տարեկան է, ծնվել է 1929 թվականի մարտի 22-ին Ճապոնիայի Մացումոտո քաղաքում: Կուսաման համարվում է ամենահեղինակավոր ժամանակակից արվեստագետներից մեկը: Զգայապատրանքներն ու կպչուն մտքերը Կուսամային հանգիստ չէին տալիս դեռ մանկության տարիներից: Կուսաման իրեն անվանում է «քաոսային նկարիչ» և հայտնի է իր հեղինակային պուտավոր շրջանաձև սթիքերներով:

2. Կուսամային նաև անվանում են «պուտերի թագուհի», ինչպես նշեցինք նկարչուհու տաղանդի մեջ գլխավոր տեղն են զբաղեցնում հենց պուտերը: Հայտնի է, որ նկարչուհու վրա մեծ տպավորություն է թողել ամերիկյան աբստրակտ իմպրեսիոնիզմը: 2014 թվականին Կուսամայի հայտնի «Սպիտակ No28» կտավը վաճառվել է 7,3 միլիոն դոլարով:

3. 2011 թվականին Կուսաման իր ներդրումն է ունեցել Louis Vuitton նոր հավաքածուի ստեղծման մեջ: Ամերիկացի մոդելյոր Մարկ Ջեյկոբսի առաջարկով նկարչուհին համագործակցել է ապրանքանիշի հետ և իր հայտնի «պուտերը» տարածել նաև նորաձևության մեջ:

4. Պուտերից բացի, Կուսաման հայտնի է նաև իր «անսահմանության հայելային սենյակ» ոչ սովորական ինստալյացիայով: Սա մի սենյակ է՝ լիքը հայելիներով, որոնք լի են տասնյակ հազարավոր բոցկլտացող լույսերով, որ մշտապես արտացոլվում են հայելու մեջ և ստեղծում տիեզերական հիպնոտիկ զգացողություն:

5. 60-ականներին վերջին Յայոյի Կուսաման հիմնել է իր սեփական ապրանքանիշը «Kusama Fashion Company Ltd.»:

6. Յայոյի Կուսաման իր հայրենիքում հայտնի է նաև որպես սյուրռեալիստ գրող, նրա The Hustlers Grotto on Christopher Street ստեղծագործությունը արժանացել է մեծ արձագանքի՝ ստանալով գրական մրցանակ:

7. Նկարչուհին հետաքրքիր ավանդույթ ունի, յուրաքանչյուր նոր ցուցահանդեսի ֆոնին անպայման պետք է մի լուսանկար ունենա:

8. Թեպետ նկարչուհին վաղուց էր նկարում, բայց միայն 2008-ին նրա աշխատանքները դրվեցին աճուրդի և վաճառվեցին մոտ 5,1 միլիոն դոլարով:

9. 89-ամյա նկարչուհին այժմ ստեղծագործում ու ապրում է Տոկիոյի Սինձյուկու քաղաքի հոգեբուժարաններից մեկում և հենց հոգեբուժարանին կից էլ գտնվում է «Խառնաշփոթային նկարչի» անձնական ստուդիան:


Ռեմբրանտ. հանճարի կործանումը

 Գրականությո՞ւն, թե՞ ոչ [Հովհաննես Հովակիմյան]

Լեոնարդո դա Վինչիի նոր նկար է բացահայտվել նրա մեկ այլ հայտնի նկարի տակ

Նկարներ, որ ամենահայտնի ռեժիսորներին են ոգեշնչել

Եթե հայտնի բրենդները անիմե-կերպարներ լինեին

Արշիլ Գորկի. Լավագույն նկարները

3D դաջվածքներ, որ չափազանց իրական են թվում

Կարավաջոյի` ձեղնահարկից գտնված կտավն աճուրդի կհանվի

Տեսնել Ռեմբրանդի կտավները՝ նոր մահանալ

Նկարիչն իր կտավները Ֆրանսիայի փողոցներում է ցուցադրում

Արվեստի Եզրագծերը. Անդրե Ժիդ

Ռուբենս՝ «Ապստամբ հրեշտակների ընկնելը». Կտավ, որը փորձեցին ոչնչացնել

Թանգարան սելֆիի սիրահարների համար (լուսանկարներ)

Սելֆի, որի արդյունքում վնասվել են Դալիի և Գոյայի կտավները

Քարերը վերածվում են ափիդ մեջ տեղավորվող կենդանիների (լուսանկարներ)

Սալվադոր Դալիին «կյանքի կկոչեն» նոր ցուցադրության ժամանակ